- Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։
- Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի լինում են բնական և տեխնածին: Բնական Երկրաշարժերը կապված են երկրակեղևում տեկտոնական շարժումներով: Տեխնածին երկրաշարժերը կապված են մարդկային գորգունեության հետ:
Օրինակ՝ Հայստանի տարածքում են առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը: 1988 թ.-ին Հայաստանում կատարվեց 7,5-8 բալանոց երկրաշարժ, որը առաջացրեց բազմաթիվ տների փլուզումներ: - Աղետը ընդհանրապես ունի բացասական ազդեցություն: Դրանց հետևանքով տուժվում են և մարդիկ և տվյալ տարածքի բուսական և կենդանական աշխարհը:
Օրինակ հրաբուխի ժամանակ լավայի արտահոսքը կարող է տվյալ տարածքի բուսական և կենդանական աշխարհը ոչնչացնել: Փոխվելով տվյալ տարածքի բնակլիամայական և հողային ռեսուրսները այն բացսական կազդի էկո համակարգի գօյության վրա: - Բնական աղետների դեմ մարդը պայքարել չի կարող, բայց մարդը պետք է տեղյակ լինի այդ աղետներից պաշտշանվելու և դիմակայելու օրենքների: Տեխնածին աղետների առաջացումը մարդը կարող է կանխել իր ճիշտ ապրելակերպի և շրջապատի նկատմամբ սրտացավ վերաբերմունքով:
Month: Դեկտեմբերի 2020
Uhr
Es ist viertel vor eins.
Es ist fünf vor zwölf.
Es ist zwölf Uhr.
Es ist fünfundzwanzig nach drei.
Es ist halb elf.
Es ist neun Uhr fünfundreißg.
Hausaufgabe
Lieben-սիրել
ich liebe
du liebst
er, sie, es liebt
wir lieben
ihr liebt
Sie, sie lieben
Gehen-գնալ
ich gehe
du gehst
er, sie, es geht
wir gehen
ihr geht
Sie, sie gehen
Kommen-գալ
ich komme
du kommst
er, sie, es kommt
wir kommen
ihr kommt
Sie, sie kommen
Leben-ապրել
ich lebe
du lebst
er, sie, es lebt
wir leben
ihr lebt
Sie, sie leben
Fragen Sie
Name: Was ist Dein name?
Land: Woher kommst du?
Ort: Welche ist Ihre Adresse?
Beruf: Was sind Sie von Beruf?
Sprache: Wie viele Sprachen kannst du?
Alter: Wie alt bist du?
Gesundheit: Was fehlt Ihnen?
Preis: Wieviel kostet das?
Essen: Was ist du gerne?
Kino oder Restaurant: Bevorzugen Sie Kino oder Restaurant?
Հաշվետվություն՝ Սեպտեմբեր–Դեկտեմբեր
- Test
- Hometask for 24/09
- Hometask for 28/09
- Develop your reading skills. Read the following text about dolphins and do the comprehension questions
- Smart Energy
- Distance tasks for 02/10
- Vocabulary
- Homework(22.10.2020)
- Homework(26.10.2020)
- Homework(29.10.20)
- Homework(30.10.2020)
- Homework(09.11.20)
- Homework
- Homework
- Test
- Homework
Եվ վերջերս կատարել եմ նախագծային աշխատանք՝ Translation
- Մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները
- Միջավայրի աղտոտումները
- Սննդամթերքի աղտոտումը
- Էկոհամակարգերի հիմնախնդիրը
- Իրավաբանական և Ֆիզիկական անձ
- ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Ինչու է լռում ՄԱԿ-ը
- ՄԱԿ-ի մասին
- ՅՈՒՆԵՍԿՈ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

- Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.
- Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
- Հայկական հարցի միջազգայնացումը.
Նախագծային աշխատանք պատմությունից՝
- «Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները»
- Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն»
- «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ» և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը
- Ծանոթացիր «Արխիվային բացահայտումներ», «Բացառիկ հուշագրություն» նյութերին և փորձիր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:
- Հրանտ Դինք «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»
- Կրթահամալիրի իմ խորհրդանիշը
- Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»
- Պաուլո Կոելո. Սուրբ Ծննդյան Հեքիաթ Սրինգ Նվագող Աղջկա Մասին
Եվ վերջում իմ գրականության նախագիծը, որը արդեն երկու տարի մասնակցում եմ՝ հղումը։
Պաուլո Կոելո. Սուրբ Ծննդյան Հեքիաթ Սրինգ Նվագող Աղջկա Մասին
Այս պատմվացքով հեղինակը ուզում էր ասել, որ պիտի լինել ինքնավստահ, բայց մյուս կողմից նաև տարբերվող: Այդպես կլինես յուրահատուկ, յուրօրինակ ու այդպես չեն լինի էլ քո պես, կամ դու չես լինի ինչ-որ մեկի պես: Ես ասելիքի հետ համաձայն եմ, որովհետև կյանքում գնահատվում եմ նրանք, ովքեր կարողանում են տարբերվել մյուսներից, կամ ինչ-որ տարբերություն են կարողանում բերել կյանք:
Հայկական հարցի միջազգայնացումը.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
Հայկական հարցը սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի մասին էր:
Հայկական հարցը քննարկման է արժանացել Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:
Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։
Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները
Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը:
Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։
3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր-բլոգային աշխատանք/.
Ընդունած 61-րդ հոդվածի համաձայն՝ Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու իրավունք էին ստանում մեծ տերությունները, ինչը հուսալի կարգավիճակ չէր կարող ապահովել հայ ժողովրդի համար: 61-րդ հոդվածում նշված չորս միջոցներից ոչ մեկը՝ բարեփոխումներ, հայերի ապահովությունը անիշխանական ցեղերից, պարբերական ծանուցումներ պետություններին և նրանց վերահսկողությունը, չգործադրվեց:
Հայ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում Բեռլինի վեհաժողովի հետ՝ ակնկալելով լուծում ստանալ Հայկական հարցին: Հայ ժողովուրդը Հայկական հարցի լուծումը ձեռք բերեց տխրահռչակ վիճահարույց 61-րդ հոդվածի տեսքով, որը ճակատագրական դարձավ նրա պատմական զարգացման համար: 61-րդ հոդվածը ոմանց խոր հիասթափություն պատճառեց, մյուսներին՝ անհիմն ոգևորություն:
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք
Ֆրանսիան, Անգլիան և Օսմանյան կայսրությունը ձգտում էին դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ, որը հանգեցնում է պատերազմի։ 1812թ․ ռուս-թուրքական պատերազմից հետո ռուսները անցնում են պարսիկների վրա հարձակմանը։ Հաջորդ տարին՝ հոկտեմբերի 12-ին, Արցախում գտնվող Գյուլիստան գյուղում հաշտության պայմանագիր է կնքվում։ Ռուսաստանին անցնում են Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը և Երևանի ու Նախիջևանի խանությունները մնում են Պարսկաստանի տիրապետության տակ։
Արդեն ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսները, անցնելով Արաքս գետը, ներխուժում են Թավրիզ։ Մինչև 1828թ․ սկզբները նրանք գրավում են Խոյը, Սալմաստը, Ուրմիան։ Դրանից հետո շարժվում են դեպի Թեհրան, որտեղ շահը ստիպված է հաշտություն խնդրել։ Այդպիսով՝ 1828թ․ փետրվարի 10-ին, Թավրիզ-Թեհրան ճանապարհի վրա Թուրքմենչայ գյուղում հաշտության պայմանագիր է կնքվում։
2. Փորձե՛ք վերլուծել դրա նշանակությունը թուրքական լծի տակ գտնվող մյուս ժողովուրդների և հայերի համար /գրավոր/.
Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։ Սակայն այս պայմանագիրը չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները։ Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով:
Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.
Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիր, ստեղծվել է 1780-ականներին և հեղինակներն են եղել Հ. Լազարյանը և Հ. Արղությանը։ Նրանք կազմում են նախագիծ, որը հետագայում հայտնի դարձավ Հյուսիսային անվամբ։ Այն կազմված էր 18 կետերից։
Այս ծրագրի առաջին երեք հոդվածները հայերի և ռուսների միջև եղավ կրոնական հակասությունները կարգավորող կետեր էին։
Առաջարկվում էր կնքել հայ-ռուսական հավիտենական դաշինք։
Հայաստանում պետք է պահվեր չափավոր քանակի ռուսական զորքը, որը պետք է երկիրը պաշտպաներ հնարավոր արտաքին հարձակումներից։
Հայաստանը պետք է հարկ վճարեր սեփական հանքերից ստացված եկամուտից, նաև անհրաժեշտության դեպքում պետք է զորք հատկացներ Ռուսաստանին։
Հայաստանը հռչակվելու էր թագավարություն, որի թագավորը պետք է ընտրվեր ռուսաց կայսրի կողմից և օծվեր Էջմիածնում։
Երկրների միջև կնքվելու էր առևտրական պայմանագիր։Սակայն այս նախագիծը չքննարկվեց ռուսական իշխանությունների կողմից և մնաց անպատասխան։[
- Վրաց երկու թագավորությունների հետ պատերազմ սկսել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանից Վրաստան ուղարկելով մի արշավախումբ։
- Ռուսաստանում բնակվող հայերից և վրացիներից կազմել կամավորական ջոկատներ, որոնց հրամանատարը լինելու էր հայ։ Պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներ պետք է կազմավորվեին նաև Արևմտկան և Արևելյան Հայաստաններից:
- Ծրագրվում էր պատերազմի մեջ ներգրավել նաև Արցախի մելիքներին՝ նրանց մատակարարելով զենք, հանդերձանք և այլ անհրաժեշտ ռազմամթերք։
- Հայաստանը ազատագրելուց հետո դրա երկու մասերը պետք է միավորվեին։ Կազմվելու էր Հայաստան պետությունը՝ Ռուսասատանի հովանու ներքո։
- Արցախի մելիքներից մեկը պատահականության սկզբունքով պետք է դառնար հայոց թագավոր։
- Կնքվում էր նաև փոխօգնության պայմանագիր։ Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լիներ ռազմական օգնություն, ապա հայերը պետք է նրան օժանդակեին։ Իսկ Ռուսաստանը պետք է հովանավորեր հայերին արտաքին թշնամիների հարձակման դեպքում։
- Այս երկու ծրագրերն էլ կազմվել էին ռուսական կողմնորոշմամբ,սակայն երկուսն էլ ռուսական կայսրության կողմից ուշադրության չարժանացավ։
- «Որոգայթ Փառաց»
Որոգայթ փառացը18-րդ դարի2-րդ կեսի հայ լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։ Շարադրել է Շահամիր Շահամիրյանը արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների ազդեցությամբ։ Հրատարակվել է Մադրասում, Շ․ Շահամիրյանի որդի Հակոբի «Որոգայթ Փառաց»-ի անունով, 1788-1789 թվականներին։ Վերահրատարակվել է 1919 թվականին, Թիֆլիսում ։ 2002 թվականին լույս է տեսե, Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի կոնտրոնի կողմից նախաձեռնած ժամանակակից գրական հայերենով թարգմանությունն ու հրատարակում:
Ընդարձակ առաջաբանում դատապարտվում են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվում թուրք-պարսկական բռնակալությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ դեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։
Գրքի երկրորդ և բուն մասը սահմանադրության նախագիծն է, որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման հարցերը և այլն։
«Նոր տետրակ,որ կոչի հորդորակ», քաղաքական-հրապարակախոսական բնույթի աշխատություն,
Հրատարակվել է [Հակոբ Շահամիրյան]ի տպարանում ([Մադրաս], [Հնդկաստան]), 1772-1773 թվականներին, նրա ջանքերով ու ծախքով, ինչպես նաև Մովսես Բաղրամյանի աշխատությամբ։ «Նոր տետրակ,որ կոչի հորդորակ»-ը յուրօրինակ մատյան-համապատում է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին։ Հիմնական բովանդակությունն են կազմում Հայաստանի պատմության համառոտ շարադրանքը, աշխարհագրությունը, հայկական «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի տիտղոսաթերթը պետականության կործանման պատճառները, օտարներին հայերի վճարած հարկերի տեսակներն ու չափերը։
«Որոգայթ Փառաց» ը դա օրենքների հավաքածու էր,իսկ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»ը ազատագրական պայքարի ծրագիր էր։
Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»
Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»
Այս պատմություն ինձ շատ դուր եկավ: Պատմությունը մի ծերունու ու հյուրանոցի տնօրենի մասին էր: Ձմռան հյուրանոցը չէր աշխտաում և տնօրենը աշխատանքից հեռացրեց գրեթե բոլոր աշխատողներին: Բայց մի ծերունի ներս մտավ: Ծերունին խնդրեց տափաստան ու ուտելիք, քանի որ նա սովամահ էր եղել: Բայց տնօրենը ասաց, որ կարժեցնա 3 ռուբլի:
Բայց տնօրենը նրան տվեց ուտելիք և տափաստանը անվճար: Ծերունին ասեց, որ այդ 3 ռուբլին կվերադարձնի, երբ որ ունենա: Երբ որ ձյունը հալեց, մարդիկ սկսեցին այցելել հյուրանոց և այդ պատճառով հյուրանոցի տնօրենը գնաց եկեղցի իր երախտագիտությունը հայտնելու աստծուն ու մոմ վառելու: Նա սրբապատկերների վրա տեսավ այդ ծերունուն և տակ գրված էր «Սուրբ Նիկողայոս»: Հետո գնաց մոմը վառելու և հողի մեջ գտավ իրեն պարտք մնացած 3 ռուբլին:
Իմ կարծիքով հեղինակը՝ Պաուլո Կոելոն ուզում է ասել, որ պետք է լավաթույուն անես և այն հետո քեզ հետ կվերդառանա: Իմ կարծիքով եթե մարդիկ այսպես ապրեն և միշտ լավություն անեն: Լավությունը կդառնա փոխաբերական: Բայց անընդատ պետք չէ լավություն անել և մոռանալ դրա մասին, դրանից կարող են օգտվել նաև չար մարդիկ և կործանեն քո և ուրիշների կյանքը: