Posted in Հասարակագիտություն

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը համաձայնության պայմանագիր է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կատարել և վարձատրվել կատարած աշխատանքի համար։

Պայմանագրում պարտադիր պետք է նշվի աշխատողի և գործատուի անունը, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը։ Նաև նշվում է աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։

Պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի համար, իսկ աշխատողը պարտավորվում է կատարել գործատուի հանձնարարած աշխատանքը սույն պայմանագրով սահմանված պայմաններով` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահական կանոնները:

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավորն է։ Երկու կողմերը ստորագրում են այն և կազմվում է մեկ փաստաթուղթ։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։

Posted in Էկոլոգիա

Հանքաարդյունաբերություն

Հանքային արդյունաբերությունը Հայաստան տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին:

Հայաստանը մոլիբդեն հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուր պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարան հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղինձի և ոսկի զգալի պաշարներ; կապար, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր; ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպիսի, կրաքարի և պեռլիտի: Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

Posted in Հաշվետվություններ

Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն

Ես՝ Տիգրան Չերքեզյանս,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք եմ գործել «Մուտքի» ճամբարով: Ճամբարային օրերին ծանոթացանք ուսուցիչների հետ, շրջայցեր ունեցանք դպրոցի տարբեր մասնաշենքերում, ծանոթացանք դպրոցի կարգ ու կանոնին, սովորեցինք բլոգավարություն և որ ամենակարևորն է՝ ձեռք բերեցինք նոր ընկերներ:

Իմ առաջին բլոգը՝

Ծանոթություն ընկերների հետ՝

Այս ամենից հետո եկավ ճամփրորդելու ժամանակը, քանի որ սեբաստացին պետք է ճամփորդի: Իմ առաջին սեբաստացիական ճամփորդությունը եղավ դեպի՝ «Ժայռ»: Այնտեղ անց կացրեցինք երեք օր: Այս երեք օրերի ընթքցքում մենք ունեցանք նոր ծանոթություններ, աշխատեցինք տարբեր նախագծերի շուրջ և մաքրեցինք Սևանի ափի որոշ հատվածները:

Դեպի ՝ «Ժայռ»

Սեպտեմբեր

Եկավ սեպտեմբերը՝ ես արդեն սեբաստացի էի։ Ամբողջ սեպտեմբերի ընթացքում ես հնարավորություն ունեի որոշել, թե ինչ առարկաներ եմ ընտրելու սովորելու համար։ Մեկ ամիս «փորձաշրջան» անցնելուց հետո որոշեցի իմ հետագա կրթական ուղին համալրել խորացված մաթեմատիկա և անգլերեն առարկաներով։Ֆիզկուլտուրան ևս պետք էր ընտրել և ընտրեցի ֆուտբոլը։ Այդ ամիս ստացա շատ տնային առաջադրանքներ։

Ստորև ներկայացնեմ դրանք՝

1.Նունե Մովսիսյան(հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի)֊

Վերլուծություններ

Նախագիծ

Լրացուցիչ աշխատանք

2.Մարթա Ասատրյան(Էկոլոգիայի ուսուցչուհի)֊

3.Էլինա Մանուկյան(անգլերենի ուսուցչուհի)֊

Սեպտեմբեր ամիսը սկսեցինք անհատական շարադրանքներով։

Աշխատել ենք Destination B1 գրքով, կատարել ենք առաջադրանքներ, կարդացել ենք տեքստեր, վերլուծել ենք դրանք։

4.Դիանա Նազարյան, Ազնիվ Գալստյան(հասարակագիտության ուսուցչուհիներ)֊

5.Ստեփան Մարգարյան(մաթեմատիկայի ուսուցիչ)֊ Մաթեմատիկայի դասերին ընկեր Ստեփանի հետ մենք արել ենք կրկնություն։ Կրկնում էինք 9-րդ դասարանի մեր սովորած նյութերը։

6.Հերմինե Անտոնյան(ՏՏ -ի ուսուցչուհի)֊ ՏՏ֊ի դասերի սկզբում ընկեր Հերմինեն մեզ ներկայացրեց թե հիմնականում ինչ ենք սովորելու և ինչ լեզուներ ունի ծրագրավորումը։

Հոկտեմբեր

Եկավ հոկտեմբերը։ Ամիս, որը ես համարում եմ ամենաստացվածը այս չորս ամիսների մեջ։ Հոկտեմբերին ես արդեն ծանոթ էի դպրոցի մթնոլորտին։ Այս ամիս արդեն ավելի հմուտ էի բլոգի հարցում։

Ահա և իմ հոկտեմբեր ամսվա առաջադրանքները՝

1.Հայոց լեզու և գրականություն֊

Նախագծեր

Լրացուցիչ աշխատանք

2.Էկոլոգիա-

3.Անգլերեն֊

Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը ,  տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։

Կատարել ենք շատ քերականական առաջադրանքներ։

Ուսումնասիրել ենք նկարիչ Միքելանջելոյի կյանքը։

4.Հասարակագիտություն֊

5.Մաթեմատիկա֊

Կրկնեցինք երկրաչափական մարմինների ծավալների և մակերեսի հաշվման բանաձևերը, վերհիշեցինք կետի կոորդինական հատկությունները Դեկարտյան կոորդինատական առանցքի վրա։

6.ՏՏ֊

Այս խմբում ես հոկտեմբեր ամսին արդեն ավելի խորությամբ ծանոթացա css֊ի հետ։

Նոյեմբեր

Նոյեմբերի առաջադրանքներ՝

1.Հայոց լեզու և գրականություն֊

Նախագիծ

Լրացուցիչ աշխատանք

2.Էկոլոգիա–

3.Անգլերեն֊

Նոյեմբեր ամսվա ընթացքում «Laughter is the best medicine» տեքստն ենք վերլուծել և հարցերի ենք պատասխանել ։

Կարդացել ենք փոքրիկ հումորային և ինֆորմատիվ տեքստեր և կատարել առաջադրանքներ։

Գրել ենք շարադրություն մեր աշնանային արձակուրդներ մասին ։

Ֆիլմերի դիտում ենք ունեցել։

4.Հասարակագիտություն֊

5.Մաթեմատիկա֊

Մաթեմատիկայի դասին մենք անցել ենք մի քանի նոր թեմաներ։ Գրել ենք գրավոր առաջադրանքներ, լուծել ենք շատ խնդիրներ։

6.Աշոտ Տիգրանյան(պատմության ուսուցիչ)֊

Դեկտեմբեր

Դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցավ ավագ դպրոցի մեդիաուրբաթը։ Բոլորս պատրաստվել էինք այդ օրվան։ Ամեն դասարան հանդես եկավ անհատական պարով։ Մենք նույնպես պարեցինք։Պարեցինք «Ծափիկ» պարը։Ամեն ինչ լավ անցավ։

1.Հայոց լեզու և գրականություն֊

Վերլուծություններ

2.Էկոլոգիա–

3.Անգլերեն֊

Գրել ենք շարադրանք ձմեռային արձակուրդների մասին։

4.Հասարակագիտություն֊

Հայոց լեզվի ամբողջական վարժությունները(հղումը այստեղ)։ Անգլերենից բացեցինք մի թղթապանակ Google Drive-ում որտեղ հիմա դնում ենք մեր տնայինները (ֆայլը այստեղ)։ Այսքանը իմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» սովորածի մասին։

Ճափորդություններ

  1. Սեպտեմբերին ճափորդել եմ՝ Վարդենիկ գյուղ։
  2. Հոկտեմբերին՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ Արատես։
  3. Նոյեմբերին՝Տավուշի մարզկենտրոն Իջևան։
  4. Դեկտեմբերին՝ էլի նորից Արատես։
Արատես

Սիրով՝ Տիգրան։

Posted in Ճամբար

Զարմանալի և հրաշալի երեք օրեր

Processed with VSCO with a6 preset

Այս անգամ ևս մեկ անգամ ես անցկացրի տպավորիչ ու անմոռանալի երեք օր Արատեսում։ Գնացել էինք Վայոց Ձորի մարզ։ Ուրախ ու արկածներով լի պահեր ունեցանք։ Այդ օրերի արդյունքում ունեցա նոր ընկերներ: Երբ իմացա, ընկեր Ջուլին ճամփորդություն է կազմակերպում՝ դեպի Արատես, շատ ոգևորվեցի և մեծ դժվարությամբ գնացի։ Առավոտյան շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց։ Երբ հասանք այնտեղ, ձյունը արդեն ծածկել էր դեղնականչավուն տերևները, խոտերը և ողջ բնությունը, բայց եղանակը աննկարագրելի էր։ Առավոտյան օրը բացվում էր հեքիաթում, արթնանում էիր քնիցդ և հայտնվում ամպերի մեջ, քանի որ մառախուղը միշտ լիներ շուրջդ:  Մենք պատկերացնում էինք, թե ինչ հրաշքի կարող էինք ականատես լինել, եթե բարձրանայինք Սմբատաբերդը, բայց ընկեր Սմբատի և ընկեր Տարոնի խորհրդով, վտանգի առկայության պատճառով՝ չբարձրացանք: Իսկ երկրորդ օրը եղանակն ասես մեր կողմից էր։ Մենք կազմակերպեցինք սահնակավազք բաժանվեցինք մի քանի խմբերի և սկսեց մրցույթը, բայց այնքան հետաքրքիր էր այդ ամենը, որ կուզեի ժամանակը հետ տալ, որպեսզի երկու օր էլ այնտեղ անցկացնեի։ Այս ճամփորդությունը տարբերվում էր մնացածից իր ակտիվությամբ և շարժողականությամբ։ Մենք համեմեցինք մեր օրերը հաճելի երաժշտությամբ և գյուղական ուտեստներով։ Մեր ընկերական ճամբարը կոլորիտային էր, և մենք լիովին ընտելացել էինք իրար, միջավայրին։

Processed with VSCO with a6 preset
Processed with VSCO with a6 preset
Posted in գրականություն

Պաուլո Կոելո «Ամանորյա հեքիաթ»

Պաուլո Կոելիոյի «Սուրբ Ծննդյան հեքիաթ» ստեղծագործությունը երեք մայրիների մասին է, ովքեր ունեին տարբեր երազանքներ, սակայն նրանց կյանքն այնպես չի դասավորվում, ինչպես իրենք էին ցանկանում։ Բայց մայրիները չէին էլ պատկերացնում, թե ինչպիսի մեծ և նշանակալի դեր կունենան իրենց կյանքում։ Այսինքն՝ մարդ չպետք է բողոքի իր կյանքից կամ էլ նրանից, որ երազանքները ի կատար չեն ածվում։ Երբեմն Աստված չի կատարում մեր երազանքը, որովհետև ավելի մեծ և արժեքավոր բան է պահում մեզ համար, այնպես որ պետք է սպասել և ստանալուց հետո գնահատել այն, ինչը ստացել ես։

Այս հիասքանչ առակը երազանքների մասին է, որոնք միշտ չէ, որ կատարվում են այնպես, ինչպես մենք սպասում ենք:Այս պատմության իմաստը այն է, որ ձեր երազանքները կատարվում են, բայց ոչ միշտ այնպես ինչպես պատկերացնում եք: Մենք էլ մայրիների պես դժգոհում ենք մեր բախտից, որ մեր երազանքները չեն կատարվում: Բայց նրանք կատարվում են, ուղղակի այնպես ինչպես մենք չէինք սպասում: Երազանքը այն է, որին դու ձգտում ես, բայց քայլեր չես անում նրան հասնելու համար: Իսկ նպատակիդ հասնելու համար ուղղակի դու  քայլեր ես անում: Պետք է մեր բոլոր երազանքները դարձնել նպատակ և նրանք անպայման կկատարվեն:

Posted in Հաշվետվություններ

Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն գրականությունից

Սեպտեմբեր

Վերլուծություններ

Նախագիծ- Կոմիտաս

Հոկտեմբեր

Նախագծեր

Լրացուցիչ աշխատանք

Նոյեմբեր

Նախագիծ

Լրացուցիչ աշխատանք

Դեկտեմբեր

Վերլուծություններ

Posted in գրականություն

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Շատ տխուր, հուզիչ և ուսուցանող պատմություն էր։ Պատմվածքում հեղինակը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որը ձմռան ցուրտ եղանակին առանց կոշիկների զբոսնում էր փողոցում։ Նա միայն մի լուցկու տուփ ուներ, ինչը նրա տաքանալու վերջին միջոցն էր։ Տուն չէր ցանկանում գնալ, քանի որ դաժան հայրը տանն էր և միևնույն է տանը նույնպես շատ ցուրտ էր։ Առաջին անգամ վառելով լուցկին՝ աղջիկը տեսիլք տեսավ, որտեղ շքեղ զարդարված սեղան կար, յուղոտ բադ, որը դուրս էր գալիս ափսեի միջից և գնում էր աղջկան ընդառաջ։ Երկրորդ անգամ վառելով՝ նա տեսավ ամանորյա եղևնի՝ գեղեցիկ խաղալիքներով զարդարված։ Երրորդ անգամ ՝մահացած տատիկին, որը պարզել էր ձեռքը։ Աղջիկը բռնելով տատիկի ձեռքը՝ վեր բարձրացավ նրա հետ։ Առավոտյան աղջկան գտան մահացած։

Այսպիսով՝ ոչ բոլորի համար է Ամանորը լուսավոր ու պայծառ։ Սակայն աղջկա համար դա ամենալավ օրն էր, քանի որ տեսիլքում տեսավ ու զգաց այն ամենը, ինչը երբեք իրական կյանքում չէր զգացել:

Posted in գրականություն

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ Կոմիտասը մեծ դեր խաղաց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն)։ Կոմիտասը նպատակ ուներ ապացուցել աշխարհին, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։ Կոմիտասի ստեղծագործական ոճը շատ յուրահատուկ է։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ, խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր, և դաշնամուրային ժանրի ստեղծագործություններ: Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր։ Նրա կատարումներով մարդիկ մշտապես հիացել են։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նրա աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին։ Օրինակ՝ Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը և այլն։

Կոմիտասը հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից՝ նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում: Հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Փարիզում։

Ստեղծագործությունները

«Պատարագ»

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին, Երևանում։ 

Այլ ստեղծագործություններ

Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ու մշակմանը։ Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝ «Ազգային օրհներգը», Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղի ժամը» ոտանավորի երաժշտականացումը վերաբերում են ճեմարանական տարիներին։ Անհամեմատ բարձրորակ են Բեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանական պոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ու խմբերգերը, «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Մայրենի Լեզու» խմբերգը։ Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ ստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն խմբերգը, «Ճեմում էի բուրաստանում» ռոմանսը, «Հայկական ընդհանուր բարեգործական միության քայլերգը» և այլն։
Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում են նաև նրա օպերային մտահղացումները։ Ցավոք, քնարական-կենցաղային «Անուշ», երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները», պատմահայրենասիրական «Վարդան» և դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը»՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի և դաշնամուրի համար։ Այն ծնվել է կոմպոզիտորի և հայ հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունքում։

Կոմիտասի հուշարձանը

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում: Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը: Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Posted in Հաշվետվություններ

Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն անգլերենից

Սեպտեմբեր ամիսը սկսեցինք անհատական շարադրանքներով։

Աշխատել ենք Destination B1 գրքով, կատարել ենք առաջադրանքներ, կարդացել ենք տեքստեր, վերլուծել ենք դրանք։

Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը , տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։

Կատարել ենք շատ քերականական առաջադրանքներ։

Ուսումնասիրել ենք նկարիչ Միքելանջելոյի կյանքը։

Նոյեմբեր ամսվա ընթացքում «Laughter is the best medicine» տեքստն ենք վերլուծել և հարցերի ենք պատասխանել ։

Կարդացել ենք փոքրիկ հումորային և ինֆորմատիվ տեքստեր և կատարել առաջադրանքներ։

Գրել ենք շարադրություն մեր աշնանային արձակուրդներ մասին ։

Ֆիլմերի դիտում են ունեցել։

Քերականական նյութեր ենք ունեցել։

Գրել ենք շարադրանք ձմեռային արձակուրդների մասին։

Այնուհետև բացեցինք մի թղթապանակ drive-ում որտեղ հիմա դնում ենք մեր տնայինները (ֆայլը այստեղ

Posted in գրականություն

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չարլի Չապլինը մեծ դերասան է և ոչ միայն: Նրա մեծ լինելը ապացուցում են ոչ միայն իր խաղացած դերերը, այլ նաև իր պահվածքը բեմից դուրս: Սուրբ ծննդյան գիշերը Չապլինը մի նամակ է ուղղարկել իր դստերը՝ Ջերալդինային: Նամակի բովանդակությունը և խորիմաստ է և հուզիչ: Նամակում չապլինը պատմում է այն մասին, թե ինչպիսի վախով է մուտք գործել բեմ վախենալով հանդիսատեսի կարծիքից: Պատմում է, թե քանի անգամներ է իրեն նվաստացած զգացել իր աղքատ լինելու պատճառով: Չապլինը իր կյանքի փորձից ելնելով, նամակում իր աղջկան կյանքի կարևոագույն խորհուրդներից է տալիս: Նա ասում է, որ պետք չէ քեզ վեր դասես ոչ ոքից: Պետք չէ բոլորին նայես վերևից այն ժամանակ, երբ կարող ես օգնել և քո մեկ դրամով անգամ ուրախացնել ինչ որ աղքատ մարդու:Ասում էր նաև, որ երբ նստես տաքսի և գնաս տուն մի մոռացիր տաքսու վարորդից հարցնել իր կնոջից և երեխաներին, իսկ տաքսուց դուրս գալուց նրա ձեռքում թեյավճար թողես: Չապլինը իր դստերը ուղղված նամակում նաև դրել էր մի կտրոն, որի շնորհիվ կարող էր սրտի ուզածի չափով գումար ծախսել: Բայց կտրոնի հետ միասին նաև գրել է, որ ամեն 3 ֆրանկ ծախսելիս`1-ը քոնը չէ, այլ այն աղքատ մադունը, որին դու կտեսնես ամենուրեք: