Posted in հայոց պատմություն

Հայկական հարցի միջազգայնացումը.

1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:

Հայկական հարցը սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի մասին էր: 

Հայկական հարցը քննարկման է արժանացել Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո: 

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ 


2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:

Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 

Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)

Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)

Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը:

Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։


3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ընդունած 61-րդ հոդվածի համաձայն՝ Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու իրավունք էին ստանում մեծ տերությունները, ինչը հուսալի կարգավիճակ չէր կարող ապահովել հայ ժողովրդի համար: 61-րդ հոդվածում նշված չորս միջոցներից ոչ մեկը՝ բարեփոխումներ, հայերի ապահովությունը անիշխանական ցեղերից, պարբերական ծանուցումներ պետություններին և նրանց վերահսկողությունը, չգործադրվեց: 

Հայ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում Բեռլինի վեհաժողովի հետ՝ ակնկալելով լուծում ստանալ Հայկական հարցին: Հայ ժողովուրդը Հայկական հարցի լուծումը ձեռք բերեց տխրահռչակ վիճահարույց 61-րդ հոդվածի տեսքով, որը ճակատագրական դարձավ նրա պատմական զարգացման համար: 61-րդ հոդվածը ոմանց խոր հիասթափություն պատճառեց, մյուսներին՝ անհիմն ոգևորություն:

Posted in հայոց պատմություն

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք

Ֆրանսիան, Անգլիան և Օսմանյան կայսրությունը ձգտում էին դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ, որը հանգեցնում է պատերազմի։ 1812թ․ ռուս-թուրքական պատերազմից հետո ռուսները անցնում են պարսիկների վրա հարձակմանը։ Հաջորդ տարին՝ հոկտեմբերի 12-ին, Արցախում գտնվող Գյուլիստան գյուղում հաշտության պայմանագիր է կնքվում։ Ռուսաստանին անցնում են Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը և Երևանի ու Նախիջևանի խանությունները մնում են Պարսկաստանի տիրապետության տակ։

Արդեն ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսները, անցնելով Արաքս գետը, ներխուժում են Թավրիզ։ Մինչև 1828թ․ սկզբները նրանք գրավում են Խոյը, Սալմաստը, Ուրմիան։ Դրանից հետո շարժվում են դեպի Թեհրան, որտեղ շահը ստիպված է հաշտություն խնդրել։ Այդպիսով՝ 1828թ․ փետրվարի 10-ին, Թավրիզ-Թեհրան ճանապարհի վրա Թուրքմենչայ գյուղում հաշտության պայմանագիր է կնքվում։

2. Փորձե՛ք վերլուծել դրա նշանակու­թյունը թուրքական լծի տակ գտնվող մյուս ժողովուրդների և հայերի համար /գրավոր/.

Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։ Սակայն այս պայմանագիրը չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները։ Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: 

Posted in հայոց պատմություն

Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.

Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիր, ստեղծվել է 1780-ականներին և հեղինակներն են եղել Հ. Լազարյանը և Հ. Արղությանը։ Նրանք կազմում են նախագիծ, որը հետագայում հայտնի դարձավ Հյուսիսային անվամբ։ Այն կազմված էր 18 կետերից։

Այս ծրագրի առաջին երեք հոդվածները հայերի և ռուսների միջև եղավ կրոնական հակասությունները կարգավորող կետեր էին։

Առաջարկվում էր կնքել հայ-ռուսական հավիտենական դաշինք։

Հայաստանում պետք է պահվեր չափավոր քանակի ռուսական զորքը, որը պետք է երկիրը պաշտպաներ հնարավոր արտաքին հարձակումներից։ 

 Հայաստանը պետք է հարկ վճարեր սեփական հանքերից ստացված եկամուտից, նաև անհրաժեշտության դեպքում պետք է զորք հատկացներ Ռուսաստանին։ 

 Հայաստանը հռչակվելու էր թագավարություն, որի թագավորը պետք է ընտրվեր ռուսաց կայսրի կողմից և օծվեր Էջմիածնում։

Երկրների միջև կնքվելու էր առևտրական պայմանագիր։Սակայն այս նախագիծը չքննարկվեց ռուսական իշխանությունների կողմից և մնաց անպատասխան։[

  • Վրաց երկու թագավորությունների հետ պատերազմ սկսել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանից Վրաստան ուղարկելով մի արշավախումբ։
  • Ռուսաստանում բնակվող հայերից և վրացիներից կազմել կամավորական ջոկատներ, որոնց հրամանատարը լինելու էր հայ։ Պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներ պետք է կազմավորվեին նաև Արևմտկան   և Արևելյան Հայաստաններից: 
  • Ծրագրվում էր պատերազմի մեջ ներգրավել նաև Արցախի մելիքներին՝ նրանց մատակարարելով զենք, հանդերձանք և այլ անհրաժեշտ ռազմամթերք։
  • Հայաստանը ազատագրելուց հետո դրա երկու մասերը պետք է միավորվեին։ Կազմվելու էր Հայաստան պետությունը՝ Ռուսասատանի հովանու ներքո։
  • Արցախի մելիքներից մեկը պատահականության սկզբունքով պետք է դառնար հայոց թագավոր։
  • Կնքվում էր նաև փոխօգնության պայմանագիր։ Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լիներ ռազմական օգնություն, ապա հայերը պետք է նրան օժանդակեին։ Իսկ Ռուսաստանը պետք է հովանավորեր հայերին արտաքին թշնամիների հարձակման դեպքում։
  • Այս երկու ծրագրերն էլ կազմվել էին ռուսական կողմնորոշմամբ,սակայն երկուսն էլ ռուսական կայսրության կողմից ուշադրության չարժանացավ։
  • «Որոգայթ Փառաց»

Որոգայթ փառացը18-րդ դարի2-րդ կեսի հայ լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։ Շարադրել է Շահամիր Շահամիրյանը արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների ազդեցությամբ։ Հրատարակվել է Մադրասում, Շ․ Շահամիրյանի որդի Հակոբի «Որոգայթ Փառաց»-ի անունով, 1788-1789 թվականներին։ Վերահրատարակվել է 1919 թվականին, Թիֆլիսում ։ 2002 թվականին լույս է տեսե, Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի կոնտրոնի կողմից նախաձեռնած ժամանակակից գրական հայերենով թարգմանությունն ու հրատարակում:

Ընդարձակ առաջաբանում դատապարտվում են ավատատիրական-միապետական կարգերը, հիմնավորվում թուրք-պարսկական բռնակալությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ դեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։

Գրքի երկրորդ և բուն մասը սահմանադրության նախագիծն է, որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, լուսավորության, զինված ուժերի կազմակերպման հարցերը և այլն։

«Նոր տետրակ,որ կոչի հորդորակ», քաղաքական-հրապարակախոսական բնույթի աշխատություն,

Հրատարակվել է [Հակոբ Շահամիրյան]ի տպարանում ([Մադրաս], [Հնդկաստան]), 1772-1773 թվականներին, նրա ջանքերով ու ծախքով, ինչպես նաև Մովսես Բաղրամյանի աշխատությամբ։ «Նոր տետրակ,որ կոչի հորդորակ»-ը յուրօրինակ մատյան-համապատում է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին։ Հիմնական բովանդակությունն են կազմում Հայաստանի պատմության համառոտ շարադրանքը, աշխարհագրությունը, հայկական «Նոր տետրակ որ կոչի հորդորակ»-ի տիտղոսաթերթը պետականության կործանման պատճառները, օտարներին հայերի վճարած հարկերի տեսակներն ու չափերը։

«Որոգայթ Փառաց» ը դա օրենքների հավաքածու էր,իսկ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»ը ազատագրական պայքարի ծրագիր էր։