Posted in գրականություն

Հիսուսի առակների վերլուծությունը

Բարի սամարացին

Այս հարցի վրա Հիսուսն ասաց.
-Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում։ Ճանապարհին ընկավ ավազակների ձեռքը, որոնք կողոպտելով մերկացրին նրան, վիրավորեցին և կիսամեռ վիճակում թողեցին ու գնացին։ Այնպես պատահեց, որ մի քահանա էր անցնում նույն ճանապարհով։ Սա տեսավ վիրավորին, բայց ճանապարհը շեղելով՝ անցավ գնաց։ Նույնպես և մի ղևտացի, նույն տեղով անցնելիս, տեսավ վիրավորին և ինքն էլ շրջանցեց, գնաց։ Բայց մի սամարացի, որ այդ տեղով էր անցնում, տեսավ վիրավորին ու գթաց։ Մոտեցավ նրան և փաթաթեց վերքերը՝ դրանց վրա ձեթ ու գինի լցնելով։ Ապա դրեց իր գրաստի վրա, տարավ մի պանդոկ ու խնամեց նրան։ Հաջորդ օրը, երբ մեկնելու էր պանդոկից, երկու արծաթ դահեկան տվեց պանդոկի տիրոջը և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ ծախս որ անես նրա վրա, մյուս անգամ գալուս կվճարեմ»։
Հետո Հիսուսը հարցրեց.
-Արդ, քո կարծիքով, այդ երեքից ո՞ր մեկը եղավ ավազակների ձեռքն ընկնողի ընկերը։
Օրենքի ուսուցիչն ասաց.
-Նա, ով հոգատար եղավ նրա հանդեպ։
Հիսուսն ասաց.
-Գնա՛ և դո՛ւ էլ նույնն արա։

Վերլուծություն

Միշտ պետք է լինել հոգատար մարդու հանդեպ։ Հոգատար լինելով միգուցե դու մեկ ուրիշին շատ օգնում ես, բացի դրանից դու ինքդ քեզ կարծես օգնես,քանի որ ուրիշին բարի մի բան անելով դու քեզ այնքան լավ ես զգում, սրտիդ խորքում ուրախանում, որ ինչ-որ մեկին օգնել ես։ Հոգատար պետք է լինել բոլորի հանդեպ, անգամ թշնամուդ։

Անմիտ մեծահարուստը

Հիսուսը նրանց մի առակ էլ պատմեց և ասաց.
-Հարուստ մի մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին։ Նա մտածում էր և ասում. «Ի՞նչ պետք է անեմ, որովհետև հունձս ամբարելու համար շտեմարաններիս մեջ տեղ չմնաց։ Այո՛, գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ շտեմարաններս, ավելի ընդարձակները կշինեմ և այնտեղ կհավաքեմ ցորենս և իմ բոլոր բերքերը։ Ապա ինքս ինձ կասեմ. «Ո՛վ մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր»»։ Բայց Աստված ասաց նրան. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու են քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը»։
Եվ Հիսուսը եզրակացրեց.
-Նույնն է բոլոր նրանց պարագան, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծու աչքին։

Վերլուծություն

Մարդ պետք է իմանա, որ այս աշխարհում միայն ինքը չէ, միայն իր մասին չպիտի մտածի, ուղակի չպիտի էգոիստ լինի։ Պետք է հասկանա և ընդհունի, որ ամբողջ աշխարհում ամենա ամենան միայն Աստվածն է, ով քո էգոիստության, քո միայն քո մասին մտածելու համար կարող է ուղակի քո ամբողջ հարստությունը վերցնել քեզնից, չթողնելով ոչինչ։

Մեկնած տանտիրոջ վերադարձը

Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք,որովհետև չգիտեք, թե երբ է ժամանակը։ Դա նման է այն մարդուն, որը թողնում է իր տունը և գնում ուրիշ երկիր։ Չգնացած՝ իր ծառաներից յուրաքանչյուրին պարտականություն է տալիս և դռնապանին էլ պատվիրում, որ արթուն մնա։ Ուրեմն դո՛ւք էլ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը գիշերվա ո՛ր պահին կգա, երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան. որպեսզի չլինի թե հանկարծ գա և ձեզ քնի մեջ գտնի։ Արդ, ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. արթո՛ւն կացեք:

Վերլուծություն

Այս առակը նրա մասին է, որ դու չգիտես հաջորդ վայրկյանին, հաջորդ ակնթարթին քեզ հետ ինչ կլինի, կլինես միթե դու, դու ոչինչ չգիտես, այդ պատճառով  մեզ հորդորում են լինել ուշադիր, պարտականությունները ժամանակին կատարել, մի խոսքով աչալուրջ լինել և լուրջ վերաբերվել ամեն բանին։

Թզենու օրինակը

Թզենին թող օրինակ լինի ձեզ։ Երբ նրա ճյուղերը հետզհետե փափկեն և տերև արձակեն, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք, երբ տեսնեք, որ իմ ասածները կատարվում են, իմացե՛ք, որ Մարդու Որդու գալուստը մոտ է և արդեն հասնելու վրա է։ Վստա՛հ եղեք, որ այս սերունդը դեռ չանցած՝ այս ամենը պիտի պատահի։ Նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, իմ խոսքերը չեն անհետանա։

Վերլուծություն

Այստեղ ուզում է ասել, որ ամեն բան իրար հետ փոխկապակցված է։ Մենք բոլորս, բնությունը, ծառը, ծաղիկը ամեն բան իրար շղթայված են, ամուր կապված և երբեմն կան բաներ, որոնք մենք իմանում կամ հասկանում ենք ուրիշ բանի հայտնվելուց հետո։

Ծառայի պարտականությունը

Ենթադրենք, թե ձեզնից մեկը մի ծառա ունի, որ հողագործ է կամ հովիվ։ Երբ ծառան դաշտից վերադառնա և մտնի տուն, տերը կասի՞. «Շուտ գնա՛, ճաշդ կե՛ր»։ Իհարկե, ո՛չ։ Ընդհակառակը, նրան կասի. «Պատրաստի՛ր ընթրիքս և գոգնոցդ կապելով՝ սպասարկի՛ր ինձ, մինչև ընթրիքս վերջացնեմ, դրանից հետո կարող ես ուտել և խմել»։ Կարծում եք, թե տերը երախտապա՞րտ պիտի լինի իր ծառային, որ իր հրահանգները կատարեց։ Չեմ կարծում։ Նույնպես էլ դուք, երբ կատարեք, ինչ որ հրամայված է ձեզ, ասացե՛ք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք»։

Վերլուծություն

Այս առակը ուզում է մեզ ասել, որ մենք երբեմն պարտավոր չենք անել այն, ինչ անում ենք, թեկուզ եթե մենք ծառա լինենք ինչ-որ մեկին, մեկ է կան բաներ, որ ուղակի պարտականությունների մեջ չեն մտնում։ Մարդ ստեղծվել է, որ ապրի, Աստված բոլորիս հավասար է ստեղծել, բոլորս հավասար ենք և ոչ մեկս պարտավոր չենք ուրիշի համար բաներ անել։

Աճող սերմի առակը

Հետո Հիսուսը շարունակեց.
-Աստծու արքայությունը նման է հետևյալին.-
Մի մարդ արտի մեջ սերմ է ցանում։ Օրեր ու գիշերներ են անցնում, նա քնում է ու արթնանում, մինչ այդ սերմերը բուսնում են և աճում, և ինքը չի իմանում, թե ինչպե՛ս են մեծանում. այսինքն՝ հողը ինքնաբերաբար աճեցնում է սերմը. նախ՝ ցողունը, ապա՝ հասկը և ապա՝ հասկի մեջ լեցուն ցորենը։ Եվ երբ ցորենը հասունանում է, հնձվորներին անմիջապես արտ է ուղարկում, որովհետև հասել է հնձի ժամանակը։

Վերլուծություն

Այստեղ ուզում է ասել, որ ամեն բան իր ժամանակին է լինում, որոշ բաներ ինքնուրույն, ինքնստինքյա են լինում մեր կյանքում, առանց մեր ջանքը թափելու, որոշ բաներն էլ մեր շնորհիվ, բայց մեկ է ամեն բան իր ժամանակին, ինչպես ցորենը ծիլ տվեց, աճեց, նոր վերջնական հասավ իր իսկական չափին, այդպես էլ Ասծո արքայությունն է և իհարկե մեր կյանքը։

Posted in գրականություն

  «Բժշկություն երաժշտությամբ»

komitas_8

Հատվածը՝  Ա. Շահնազարյանի «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքից:

Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխավորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք, թե ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիվանդներ բուժում:

«Երաժշտական արուեստն չարախառնութիւն ունի հոգւոյ ու մարմնոյ». զի ծագումն է առնում հոգեկան յոյզերի աշխարհում եւ մարմին՝ ձայնով. Քանի որ «ձայնս է նիւթ բանականութեան, որպէս հիւսնականին՝ փայտն.եւ դարբնականին՝ երկաթն»: Այսինքն, որպէս հիւսնութեան եւ դարբնութեան արուեստի նիւթն են՝ մէկինը՝ փայտ եւ միւսինը երկաթ, եւ որպէս ճարտարագործ ձեռքեր այս նիւթերին զանազան ձեւ ու կերպարանք են տալի՝ պատկերացնելու համար, որեւէ մտայղացում, նոյնպէս եւ մարդկային ամենակարող լեզուն ճախարակում է ձայնը՝ բանականութեան նիւթը եւ արձանացնում հոգու յուզումները: Սակայն երաժշտութիւնը չէ այն արուեստներէն, որոնք «նիւթական եւ թանձր» ստեղծագործութիւն են արտայայտում, այլ այն, որ «ի պարզ եւ ի մաքուր էութենէն, այսինքն յիմացականէն եւ ի լսողականէն» է առաջ գալի, որովհետեւ «ներգործութիւն սորա ի հոգւոյն է»:
Երաժշտութիւնը երկու տեսակ է՝ «աստուածային եւ մարդկային». Առաջինը երգում են եկեղեցիներում՝ յանցաւոր հոգիները դէպի զղջումն ածելու եւ մեղաւոր մտքերը՝ դէպի ի բարին փոխարինելու. իսկ մարդկայինը՝ ուրախութեան ժողովներում ու հանդէսներում:
Եթէ երաժշտութիւնը այս կամ այն ձեւով կարող է եկեղեղեցիներում յանցաւոր հոգիներն ու մեղաւոր մտքերը զղջման բերել ու բարին անել տալ, կամ ժողովներում ու հանդէսներում սրտերը թունդ հանել ու զուարթութեամբ վառել, ինչու՛ չպէտք է կարողանար եւ վանել հիւանդութիւնները: Հները փորձեցին եւ գտան «զի օգտակար է ի պէտս բժշկութեան». ուստի եւ որոշեցին ու գործադրեցին, որ «որ երգին եւ առ հիւանդս». որովհետեւ «որպէս ըմպելիք դեղւոյ ընդ ճաշակելիսըն» ազդում են հիւանդութեան վրա «եւ սա (երաժշտութիւնը) ընդ լսելիսըն»: Քանի որ «ձայնն անմարմին է եւ մեծ զօրութիւն ունի եւ ազգակցութիւն առ հոգին», ուրեմն եւ «ընդունելով հոգի զուարճական կիրք, ներգործէ առ մարմին եւ տրամադրեալ փոխէ զնա իւրմէ բնութենէն»:
Արդ, իմաստուն-երաժիշտները հնարում են պարագային յարմար գործիքներ ու եղանակներ, որոնցմէ, դժբախտաբար, չէ մնացել եւ ո՛չ մի օրինակ:
Հին ժամանակների ընդհանրացած նուագարանն էր քնարն իր բազմազան տեսակներով. «այլ չորք աղեանն քնար առավել ցուցանէ զզօրութիւն արուեստիս»:
Քնարի լարերի անուններն են «բամբ, թավ, սոսկ, զիլ»:
Քառալար քնարն այդ պատճառով են յարմար դատել բժշկութեան համար, «զի ըստ նմանութեան բնութեան մարդոյս կերպարանի, որպէս մարդ ի չորից տարերց էացեալ է»:
Ըստ հնոց, «չորս տարերքն են՝ հող, ջուր, օդ եւ հուր»: Սոքա ունին որոշ «դիրք եւ որակութիւն»: Ըստ դրից, «երկիրն ծանր է քան զջուրն. եւ ջուրն՝ քան զօդ. եւ օդն՝ քան զհուր: Եվ իւրաքանչիւր տարերք ունին կրկին որակութիւն. այսինքն՝ գոյացական եւ պատճառական: Զի երկիրս ցուրտ է եւ չոր. եւ ջուր՝ գէջ եւ ցուրտ. օդ՝ ջերմ է եւ գէջ. հուր՝ չոր եւ ջերմ»:
Բայց մարդն ի՛նչ խորհրդավոր կապ կարող է ունենալ քնարի լարերի անուան, դիրքի ու որակի հետ: Ըստ երեւոյթին՝ լոկ թուական. այսինքն՝ մարդն ստեղծուած է չորս տարերքով. քնարն ունի չորս լար եւ համապատասխան չորս անուն. չորս տարերք ունին չորս դիրք եւ չորս որակ: Բայց, իսկապէս, էական ու կարեւոր կապակցութիւն կայ այդ բոլորի մէջ փոխադարձաբար եւ երաժշտութեամբ բժշկութեան մէջ:
Տարերքների անուններով պատկերանում է նոցա դասակարգութեան աստիճանաւորումները. առաջին դիրքը գրաւում է հողն հողն իր ծանրութեամբ. երկրորդը՝ ջուրը, իր դիւրութեամբ. երրորդ՝ օդը, իր թեթեւութեամբ եւ չորրորդ՝ հուրը, իր հեռաւորութեամբ. այսպէս՝ երկիրը հիմունքն է, վրան՝ ջուրը, սորա վրան՝ օդը եւ վերայ՝ հուրը: Իսկ լարերը որքան հաստ են, նոյնքան ցած են ձայնում եւ որքան բարակ՝ նոյնքան նուրբ: Քնարի առաջին լարն իր դիրքով համեմատ է երկրին, երկրորդը՝ ջրին, երրորդը՝ օդին, եւ չորրորդը՝ հրին. իսկ ձայներանգով՝ տարերքների որակին, որ է՝ ցուրտ, գէջ, ջերմ եւ չոր. այսինքն՝ առաջին լարի ձայներանգն է ցուրտ, որ զգացման աստիճանի պակասութիւնն է ցոյց տալի, ուստի եւ ցած է լարուածքը. երկրորդի ձայներագն է գէջ, որ զգացման աստիճանի թուլութիւնն է պատկերացնում, ուստի եւ թույլ է լարուածքը. երրորդի ձայներանգն է ջերմ, որ շարժումն ու եռանդ է տալի, ուստի եւ աւելի ամուր է լարուածքը, եւ չորրորդի ձայներանգն է չոր, որ զգացման աստիճանի սրութիւնն է արտայայտում, ուստի եւ պիրկ է լարուածքը:
«Հիւանդ, որոյ արիւնն առաւելեալ է, գիտել պարտ է, եթէ հակառակ արեանն պլղամն է առ այն հիւանդին. զծանրն արժան է, ասեն, հարկանել, զի յոյժ օգտակար է: Եւ առաւելեալ մաղասոյ, որ է պլղամն, պարտ է զիլն հարկանել, որ է սուրն, զի արեան բնութենէ եւ արիւնն հակառակ է մաղասոյ: Եւ յորժամ խարտեշ մաղձն առաւելու, որ է տաք եւ չոր, զպամն պարտ է հարկանել, որ է ցուրտ եւ գէջ: Եւ այսպէս կշռի անբաւ լարիցս թիւ՝ բանաւոր կենդանեացս»:
Ի՞նչ է նշանակում այս կամ այն տեսակ հիւանդությունը բուժելու համար պէտք է զարնել մէկ կամ միւս լարին, կամ՝ ի՞նչ է նշանակում այստեղ լար բառը: Քնարի մէկ լարին շարունակ հարկանելով, որ նոյնն է, թէ անդադար միեւնոյն ձայնը հնչեցնել, ոչ թէ հիւանդը կբուժուի, այլ առաւել եւս կտկարանայ:
Ձեռագրի այս հատուածը ըմբռնելու համար, պէտք է իմանալ, որ հին ժամանակներում, որպէս եւ արդ, արեւելեան ազգերէն, հնի աւանդապահները՝ իւրաքանչիւր մէկ ձայնաստիճան նկատում էին իբր հիմն մի որոշ եղանակի: Այս սկզբունքը ծագումն է առաւել այսպէս: Հին երաժիշտները, որոնք յայտնի են նոյնպէս իմաստուն, իմաստասէր անուններով, իւրաքանչիւր լար իբր հիմնաձայն էին նկատում. այդ չորս նորանոր հիմնաձայնով կազմում էին այս չորս զանազան ձայնաշարը, իսկ չորս աննման ձայնաշարով էլ՝ չորս ուրիշ եղանակ էին նուագում կամ երգում:
Թէ՛ ո՛րպիսի շէնք ու օրէնք ունեին այս ձայնաշարերի վերայ հիմնուած եղանակները, մեր յօդուածի սահմանէն դուրս է այդ նկարագրելը:
«Եւ՝ որ ստուգութեամբ հմուտ է արուեստիս կարողնայ երգելովն դիւրութիւն առնել հիւանդին: Եւ ցաւեալն, եթէ հասու է արուեստիս՝ առաւել շահի ի ձայնիցն: Այլ եւ հոգեկան ցաւուց յոյժ օգտակար է, այսինքն՝ տրտմականին, զի ձայնի բնութիւն անմարմին է ե՛ւ հոգի անմարմին. լսելով զիւրն ազգակից փոխէ զտրտմականն. եւս ըստ այլ մասանց հոգւույն յարմարի, սրտմտականին, խոհականին ու կամ ցանկականին»:
Ապա փակում է ձեռագիրն իր այս էջը, պատմելով մէկ պատմական դէպք, որ երաժշտութեան անպայման ազդեցութեան կարողութիւնն է շեշտում: «Վիպասանեալ է ոմն վասն Աղէքսանդրի, եթէ ի խրատութեան ելով, երաժիշտն պատերազմականն նուագեր զմատն. եւ նա, իսկոյն զինեալ արտաքս դիմեաց: Եւ դարձեալ երաժշտականին զուարճականն բախեալ նուագս, անդրէն դարձեալ ի բազմականն ճեմէր»:

Posted in գրականություն

Անկախության մասին իմ պատկերացումները

Անկախության դերը մեծ է մարդկության կյանքում։ Յուրաքանչյուր ազգ ձգտում է անկախության։ Հ.Հն նույնպես անկախ է։ Հայ ժողովուրդը մշտապես պայքարել էիր անկախության համար։ Սակայն պետության անկախությունը բավարար չէ, որ մարդ իրեն անկախ զգա, քանի որ հնարավոր է երկրում սահմանափակեն անհատի անկախությունը։ Մեզանից յուրաքնչյուրը պետք է պայքարի իր անկախության համար։

Posted in գրականություն

Աղասի Այվազյան «Եկեղեցի»

Հավատացյալը կուրացած էր հավատով։ Նա չէր նկատում իր ընկերոջը ։ Այս պատմվածքում ես նկատեցի հետաքրքիր արտահայտություններ՝ «Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից»։ Ես հասկացա հետևյալը՝ այդ մարդը նման էր այն մոմին, որը նա վառել էր։ Նա, այդ մոմի նման, ցանկանում էր լինել կենտրոնում, երկնքի տակ, Աստծո աչքերի առաջ։ Իսկ կրակը ես նմանեցնում եմ Հավատացյալի հոգուն։ Այն հանգիստ չուներ, տագնապահար այս ու այն կողմ էր լինում։ Ինձ դուր եկավ նաև վերջաբանը՝ «Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…»։ Այդպիսի անհանգիստ հոգով մարդը հոգևոր կյանքով երկար չի կարող ապրել, և նա էլ այդ մոմի նման, ի վերջո կմարի։

Posted in Նախագծային աշխատանք, գրականություն

Կարդում ենք համաշխարհային գրականություն

Պաուլո Կոելո «Միշտ հանգստություն պահպանի´ր »
Պաուլո Կոելո «Լսի´ր սրտիդ ձայնը »
Պաուլո Կոելո «Սովորի´ր մտնել ուրիշի կերպարի մեջ»
Պաուլո Կոելո «Քեզ համար իսկակա´ն ուսուցիչ գտիր»
Posted in English

Translation

Text 2

London Bridge isn‟t actually in London anymore, but it used to bethere. When it was in London, the bridge crossed the Thames River, which is in the middle of London. London Bridge is made of granite, and it‟s an arch bridge; you can see the five curved arches in the bridge. London Bridge was built in the first half of the nineteenth century. When it was built, it was a very difficult project. It took 800 men seven years to build the bridge. In 1968, the city of London decided that it needed a new bridge. London Bridge was too narrow; a wider bridge with six lanes was needed. The city didn‟t tear the bridge down and throw it away. Instead , the city found a buyer and sold the bridge. The company that bought London Bridge paid a lot of money for it. The company paid two and a half million dollars for London Bridge. Then the company took the bridge apart stone by stone, put it into crates, transported it across the Atlantic, and rebuilt it in its new home. London Bridge is now far from original home, on a lake Arizona in the southwest of the United States

London Bridge- ը իրականում այլևս Լոնդոնում չէ, բայց նախկինում էր այնտեղ  Երբ դա Լոնդոնում էր, կամուրջը անցնում էր Թեմզ գետը, որը գտնվում է Լոնդոնի մեջտեղում:  Լոնդոնի կամուրջը պատրաստված է գրանիտից, և դա կամարակապ կամուրջ է:  կամրջի մեջ կարելի է տեսնել հինգ կոր կամարները:  Լոնդոնի կամուրջը կառուցվել է տասնիններորդ դարի առաջին կեսին:  Երբ այն կառուցվեց, դա շատ բարդ նախագիծ էր:  800 մարդ պահանջեց յոթ տարի կամուրջը կառուցելու համար: 1968 թ.-ին Լոնդոնում որոշվեց, որ դրա համար անհրաժեշտ է նոր կամուրջ:  Լոնդոնի կամուրջը չափազանց նեղ էր;  անհրաժեշտ էր ավելի լայն կամուրջ `վեց գոտիով:  Քաղաքը կամուրջը չի քանդել և դեն նետել:  Փոխարենը, քաղաքը գնորդ գտավ և կամուրջը վաճառեց:  Լոնդոնի կամուրջը գնած ընկերությունը դրա համար մեծ գումար է վճարել:  Ընկերությունը երկուուկես միլիոն դոլար է վճարել London Bridge- ի համար:  Այնուհետև ընկերությունը քար առ քար տարավ կամուրջը, դրեց տուփերի մեջ, տեղափոխեց այն Ատլանտյան օվկիանոսից այն կողմ և վերակառուցեց իր նոր տանը:  Այժմ Լոնդոնի կամուրջը հեռու է իր նախնական տնից ՝ Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում գտնվող Արիզոնայի լճի ափին:

Posted in English

Translation

Text 1

Walt Disney was born in 1901 in Chicago, but soon moved to a small farm near Marceline, Missouri. From this rural and rather humble beginning, he later became one of the most famous and beloved motion-picture producers in history. Although he died in 1966, his name and artistic legacy continue to influence the lives of millions of people throughout the world. After several years of barely making ends meet as a cartoon artist operating from his Los Angeles garage, Disney had his first success in 1928, with his release of Mickey Mouse cartoon. Throughout the next decade, he continued to produce a number of cartoons, and developed more of his highly profitable and enduring creations, such as Donald Duck and Pluto. In the late 1930s, he issued the first full-length cartoon film. Snow White became an instant commercial and critical success. This was only the first of many films, both animated and not, produced by Disney and his studio. But as renowned as Disney name is for cartoons and movies, it is probably best known for a string of spectacular amusement and theme parks. Starting with California‟s Disneyland in 1955 and culminating with the fantastically successful Disney World and EPCOT Center in Florida, Disney became a household name. In recent years, the theme park concept has become international, with openings in Tokyo and Paris. With the continuing success of Disney, the creation of futuretheme parks is under discussion.

Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901 թվականին Չիկագոյում, բայց շուտով տեղափոխվեց Միսուրի նահանգի Մարսելին քաղաքի մոտակայքում գտնվող մի փոքրիկ ֆերմա:  Այս գյուղական և բավականին համեստ սկզբից նա հետագայում դարձավ պատմության ամենահայտնի և սիրված կինոարտադրողներից մեկը:  Չնայած նա մահացավ 1966-ին, նրա անունն ու գեղարվեստական ​​ժառանգությունը շարունակում են ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա ամբողջ աշխարհում: Լոս Անջելեսի իր ավտոտնակից աշխատող մուլտ նկարիչ մի քանի տարի հազիվ ծայրը ծայրին հասցնելուց հետո Դիսնեյը իր առաջին հաջողությունն ունեցավ 1928 թվականին ՝ թողարկելով Միկի Մաուս մուլտֆիլմը:  Հաջորդ ողջ ընթացքում տասնամյակում նա շարունակեց արտադրել մի շարք մուլտֆիլմեր և զարգացրեց ավելի շատ իր բարձր եկամտաբեր և կայուն ստեղծագործությունները, ինչպիսիք են Դոնալդը Բադ ու Պլուտոն:  1930-ականների վերջին նա թողարկեց առաջին լիամետրաժ մուլտֆիլմը:  Snow White- ը դարձավ ակնթարթային գովազդային և կրիտիկական հաջողություն  Սա բազմաթիվ ֆիլմերից միայն առաջինն էր ՝ և մուլտիպլիկացիոն, և ոչ արտադրված Disney- ի և նրա ստուդիայի կողմից: Բայց որքան հայտնի է Դիսնեյի անունը մուլտֆիլմերի և կինոնկարների համար, այդպես է հավանաբար առավել հայտնի է տպավորիչ զվարճանքի և թեմայի շարանով զբոսայգիներ:  Կալիֆոռնիայի Դիսնեյլենդից սկսած 1955 թվականին և գագաթնակետին ֆանտաստիկ հաջողակ Disney World- ի և EPCOT կենտրոնի հետ Ֆլորիդա, Դիսնեյը դարձավ հայտնի անուն:  Վերջին տարիներին թեման զբոսայգու գաղափարը դարձել է միջազգային ՝ բացվելով Տոկիոյում և Փարիզ  Disney- ի շարունակական հաջողություններով `ապագայի ստեղծմամբ թեմատիկ պարկերը քննարկման փուլում են:

1. Which of the following best states the topic of the text?

  1. a)  Walt Disney and his Legacy.
  2. b)  The history of Disney World and Disneyland.
  3. c)  Walt Disney‟s Boyhood Years.
  4. d)  Walt Disney and Animated Cartoons.

2. According to the text

  1. a)  Disney first achieved success after his death
  2. b)  Mickey Mouse was Disney‟s only cartoon creation.
  3. c)  Snow White was the first full-length cartoon film.
  4. d)  Disney‟s first concern was always profit.

3. The word enduring in line 11 is closest in meaning to

  1. a)  difficult
  2. b)  suffering
  3. c)  famous
  4. d)  lasting

4. In future years it‟s most likely that

  1. a)  the remaining theme parks will also close.
  2. b)  Disney will produce only cartoons.
  3. c)  the Paris theme park will become successful.
  4. d)  the Disney name will stay well-known.

5. According to the text

  1. a)  Snow White was Disney‟s most successful film
  2. b)  Disney created cartoon movies and “noncartoon” movies
  3. c)  the Tokyo theme park is in financial difficulty
  4. d)  the California theme park is now closed
Posted in Էկոլոգիա

Արդյունաբերությունը Հայաստանում սովետական տարիներին

Արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանում, խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայասնանի տնտեսական-մշակութային դեմքը սկսեց արագորեն փոխվել։ Մեր հանրապետության աշխատողներն անցել էին մի ճանապարհ, որն սկսվում է Ձորագէսից ու Շիր-կանալից, Գյումրու տեքստիլ կոմբինատի առաջին արտադրամասերից և հասնում մինչև Մեծամորի ատոմակայանն ու Արփա-Սևան թունելը, այսօրվա արդյունաբերական առաջնակարգ ձեռնարկությունները։

Հանրապետության տնտեսության առաջատար ճյուղը դարձել էր արդյունաբերությունը, որի հետ էր կապված բնակչության մեծամասնության գործունեությունը։ Արդյունաբերական վայրերում էր համակենտրոնացած բնակչության կեսից ավելին։

1977 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ ավելացել էր 311 անգամ։ Ներկայումս հասարակական ամբողջական արդյունքի մեջ արդյունաբերության բաժինը կազմում է 67 տոկոս։ Այժմ արդյունաբերությունը երկու տարում ավելի շատ արտադրանք է տալիս, քան ստացվել էր ամբողջ 1913 թվականի ընթացքում։

Posted in հայոց պատմություն

Առաջին հանրապետության անկումը

Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը ։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի  գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների։ 

1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920 -ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի  գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարշիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը , որով Անտանտի երկրները  և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920 -ի օգոստոսի  2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային։

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպոգանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից  և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Տնտեսական ծայրահեղ վիճակի, սովի, համաճարակի և ներքին տարաձայնությունների պայմաններում քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի  երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս — թուրքական համատեղ ագրեսիան էր։