Posted in Հասարակագիտություն

Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է»

Ըստ իս՝ շատ ճիշտ խոսքեր են։ Իսկապես մարդկային շփումը կարելի է համարել շքեղություն, քանի որ բոլորս տարբեր ենք և յուրաքանչյուրի հետ պետք է տարբեր կերպ շփվել։ Արդյոք բոլո՞րն են օգտվում այդ շքեղությունից, կարծում եմ՝ ոչ։ Եթե բոլորը հասկանային այդ շքեղության իմաստը, ավելի քիչ վեճեր կլինեին։ Մարդիկ կփորձեին լսել և հասկանալ միմյանց։ Յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք ընկալում մարդկանց ասածը։ Ոմանք փորձում են նայել այլ մարդկանց տեսանկյունից, իսկ ոմանք հասկանում են այնպես, ինչպես իրենց է հարկավոր։ Իմ կարծիքով՝ երկրորդ խմբին պատկանող մարդիկ սխալ են, բայց, ցավոք, հասարակության մեծ մասն այդպիսին է։ 

Հիմա, երբ կա համացանց, մարդիկ սկսել են ավելի քիչ շփվել միմյանց հետ։ Մեր օրերում, իրոք, մարդկային շփումը շքեղություն է։ Յուրաքանչյուրս, հասկանալով դա, կփորձենք ավելի շատ շփվել մեր հարազատների և մեր շրջապատի մարդկանց հետ։ 

Այսպիսով՝ ֆրանսիացի բանաստեղծ և գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերին շատ ճիշտ և դիպուկ սահմանել է մարդկային շփում հասկացությունը։

Posted in Հասարակագիտություն

Հայ ծովանկարչներ

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկի, աշխարհահռչակ ծովանկարիչ  Պետերբուրգի, Հռոմի և այլ երկրների, գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։

Այվազովսկին լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։Այվազովսկին հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։

Կենսագրությունը

Մանկություն և պատանեկություն

Նկարչի հայրը՝  Գևորգ Գրիգորի Այվազովսկին (1771-1841) Ղրիմ տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784-1860) հետ։ Նրանց ընտանիքում էլ ծնվել է ապագա աշխարհահռչակ ծովանկարիչը։ Գևորգի և Հռիփսիմեի ամուսնությունից ծնվել են երեք դուստր և երկու որդի՝ Հովհաննեսը և Սարգիսը։

Ղրիմ ի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր, ուստի երբեմն նկարների տակ ստորագրել է հայերեն։

Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։Նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Հովհաննես Այվազովսկու որպես նկարչի տաղանդը, ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա,հետագայում ՝Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Ուսում

Սովորել է Ղրիմի հայկական ծխական դպրոցում, հետո ՝ 1830-33 թվականներին ՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում։1833-1837 թվականներին նա պետության հաշվին սովորել է Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833 թվականի օգոստոսի 28-ին։ 1835 թվականին «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց Նիկոլայ Առաջինին, ցարի կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահանդեսից։ Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց, և նա ուղարկվեց մարտանկարչության դասարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ։ Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում ՝ 1837 թվականի սեպտեմբերին Այվազովսկին իր վրձնած «Անդորր» նկարի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի։

9-րդ ալիք։ Հովհաննես Այվազովսկի։ 1850 թ.

Ստեղծագործական աշխատանք Ղրիմում և ներկայություն ռազմական գործուղություններին

1838 թվականի գարնանը մեկնեց Ղրիմ, որտեղ անցկացրեց երկու տարի։Ղրիմում նա ոչ միայն ծովանկարներ, այլև մարտանկարներ էր նկարում։ Այվազովսկու վերջին աշխատանքը, որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ՝ գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը։ 1839 թվականի ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23-ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և, նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը։1839 թվականի գարնանը Հովհահաննես Այվազովսկին մասնակցել Է ռուսական կայսերական զինված ուժերի՝ Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Ս.Պ. Լազարևի, Պ. Ս. Նախիմովի, Վ. Ա. Կոռնիլովի հետ։ Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել է նկարչի կոչման։

Ռուսական և եվրոպական մշակույթի գործիչների ազդեգությունը Այվազովսկու ստեղծագործությունների վրա

Կտավները հիմնականում կրում են ուսուցչի՝ Ս. Ն. Վորոբյովի բնանկարների և Ս. Ֆ. Շչեդրինի ուշ շրջանի ստեղծագործության ազդեցությունը։ Դրանցում զգացվում է նաև ինքնատիպության հասնելու, արտացոլվող լույսի վերարտադրման և տեսարանի ճշգրիտ պատկերման ձգտում։ Նրա արվեստի կազմավորմանն օգնել է նաև իտալացի Ս. Ռոզայի, հոլանդացի Յ. Ռյոյսդալի, ֆրանսիացիներ Կ. Լոռենի, Թ. Կյուդենի և այլոց ստեղծագործությունների ուսումնասիրությունը։ Ծանոթությունը Ա.Ս. Պուշկինի, Վ. Ա. Ժուկովսկու, Ի. Ա. Կռիլովի, Վ. Գ. Բելինսկու, Կ. Պ. Բրյուլովի, Մ. Ի. Գլինկայի հետ նպաստել Է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին, նրա գեղագիտական սկզբունքների ձևավորմանը։

Արևմտյան Եվրոպայում

1840 թվականին ակադեմիան Այվազովսկուն գործուղել Է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու: Եղել է  Իտալիայում,Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ Մտերմացել էր Կառլ Բրյուլովի և Միխայիլ Գլինկայի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թվականի հուլիսին Այվազովսկին և նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են Հռոմ։ Ճանապարհին կանգ են առել Վենետիկում և Ֆլորենցիայում։ Վենետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է Սուրբ Ղազար կղզի, տեսակցել է եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։Երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ Սորենտոյում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը հետևյալն էր. բացօթյա մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով իմպրովիզացիային։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիոս XVI պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում (մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց Ուիլյամ Թյորները), Փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատրեց ոսկե մեդալով, իսկ 1857 թվականին նա արժանացավ Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։

1842 թվականի սկզբին Այվազովսկին Շվեյցարիայով և Հռենոսի հովտով ուղևորվեց Հոլանդիա, այնտեղից անցավ Անգլիա, իսկ ավելի ուշ այցելեց Փարիզ, Պորտուգալիա, Իսպանիա։ Բիսկայան ծոցում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թվականի աշնանը, ողջ-առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ Ռուսաստան։ Այնտեղ նա ստացավ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887 թվականից՝ պատվավոր անդամ) և նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։

Posted in հայոց պատմություն

Տիգրան Բ-ի արտաքին քաղաքականության մասին

Ք.ա. 94 թ. Տիգրան Մեծը վերամիավորեց Ծոփքը, որով Մեծ Հայքը ամբողջացավ: Հռոմեական եւ պարթեւական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի եւ Փոքր Հայքի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ:

Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային: Այնուհետեւ Տիգրան Մեծը, գրավելով Իբերիան եւ Աղվանքը, հյուսիսում ապահովեց թիկունքը եւ նախապատրաստվեց Պարթեւստանի դեմ պատերազմի: Ք.ա. 87-85 թթ. Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից` Միգդոնիայից, Օսրոյենեից (Եդեսիա), Ադիաբենեից, որոնք այնուհետեւ ճանաչվեցին Մեծ Հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ: Գլխավոր հակառակորդ Պարթեւստանին հաղթելուց եւ նրա հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո Տիգրան Մեծը նրան որոշ ժամանակ դուրս մղեց միջազգային ասպարեզից: Այնուհետեւ Տիգրանը ուշադրությունը սեւեռեց դեպի հարավ: Նա Ք.ա. 84-83 թթ. նվաճեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը (Սիրիա), Փյունիկիան (Լիբանան), Հրեաստանը եւ Նաբատեան: Ասորիքի նվաճումով Տիգրանը վերացրեց Սելեւկյանների երբեմնի հզոր թագավորությունը: Ք.ա. 83թ. Տիգրան Մեծը Սելեւկյանների մայրաքաղաք Անտիոքում բազմեց նրանց գահին:

Posted in գրականություն

Աշուն

Վերջացել էր շոգ ամառը: Եվ եկավ աշնան գալը: Եկավ առաջին անձրևը:Ծնվեց աշունը իր գույնզգույն տերևներով: Ծառերից նայում են ժպտացող մրգերը և հիշեցնում են որ իրենց հավաքելու ժամանակն է: Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմաթիվ մրգերի տեսակներով`խնձորով,տանձով,և խաղողով և այլն: Կամաց-կամաց ծառերը մերկանում են: Տերևաթափի հետ միասին աշունը կարծես քուն է մտնում,և իր տեղը զիջում է ձմռանը:

Համո Սահյանի բանաստեղծություններից ավելի շատ ինձ դուր եկավ «Աշուն»։

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Աշնան մասին բոլոր բանաստեղծություններն էլ միանման են, բայց սա տարբերվում է իր պարզությամբ։ Ամեն գրող փորձում է աշնան մասին բանաստեղծությունն մեջ ներմուծել ինչ-որ անձնական իմաստ, որն իր հաշվին նույնպես գեղեցիկ է։ Բայց այս պարզության մեջ ես գտնում եմ իմ գեղեցկությունը, այն ուղղակի աշնան մասին բանաստեղծությունն է, որը շատ հասարակ բառերով նկարագրում է աշնունը գեղեցկությունը, արդյոք կարելի է ավելին ուզել աշնան մասին բանաստեղծություններից։

Posted in Ճամբար

Իջևանի արկածները

Առավոտյան գնացինք դպրոց որպեսզի շարժվեինք դեպի Տավուշի մարզ Իջևան, դպրոցում հավաքվեցինք և հանդիպեցինք Պարոն Բլեյանին քնարկեցինք մեր ճանապարհորդությունը։Քնարկելուց հետո շարժվեցինք դեպի ավտոբուս, բոլորս տեղավորվեցինք և ճանապարհ ընկանք։Առաջին կանգառը եղավ Ծովագյուղում,նրանք մեզ հիանալի կերպով դիմավորեցին,մեզ նաև հյուրասիրեցին։Արդեն հասել էինք Իջևան,այնտեղ մեզ դիմավորեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների,նաև քայլք ունեցանք  Իջևանի քանդակների պուրակում։Պուրակում արձանները վնասված էին: Սակայն քանդակները վերանորոգել էր քանդակագործ Գոռը:Մի փոքր հանգստանալուց հետո սկսվեց զվարճալի խաղերի ազդարարումը։

Հաջորդ օրը այցելեցինք Խաշթառակ գյուղ, որտեղից քայլելով բարձրացանք դեպի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի «Ռևազի քար» մոտ: Հետո պետք է քայլեինք Խաշթառակից մինչև Լուսահովիտ:Հասանք  Ծռվիզի (Մորո Ձորո) վանք,որտեղ նկարահանվել է «Կյանք ու Կռիվ» ֆիլմի մի փոքր հատված։

Հաջորդ օրը քայլեցինք Աղստևով, հասանք Իջևանի Դենդրոպարկ: Այնտեղ բնությունն հիասքանչ էր: Լուսանկարվեցինք և շարժվեցինք առաջ: Ճանապարհին կանգնեցինք Գետիկի կիրճում: Հաջորդ կանգառը եղավ «Կռասնիի կամրջի» մոտ կամ «Կարմիր կամուրջ» ու շարժվեցինք դեպի Երևան:

Posted in գրականություն

Մխիթար ՍԵբաստացի

Մխիթար ՍԵբաստացին՝ ծնվել է 1749 թվականի , փետրվարի 7-ին: Նա մեծ հայագետ էր, ով հիմնադրել էր՝ Մխիթարյան միաբանությունը:  

Երբ բոլոր կրոնական միաբանությունները փակվում էին, Նապոլեոն առաջինը հրամայել էր , որ Մխիթարյան միաբանությունը չփակվեր: Ապա կայսեր հրամանով այն  ճանաչվեց գիտական հաստատություն` «Հայկական ճեմարան» անվանումով։ 

Որպես ուսուցիչ ՝ խորհրդանշական էր այն , որ նա դասասենյակ էր մտնում Աստվածաշնչով և Հայկազյան բառարանով, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»: Նա , որպես անհատ ներողամիտ էր սեփական անձի հանդեպ արվաած չար գործերի հանդեպ, սակայն ոչ մի կերպ չէր հանդուրժում Աստծո հանդեպ անարգանքը:

 Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը

Մի փոքր խոսենք մեր կրթահամալիրի մասին, այն իր տեսակով բացառիկ է։ Բացառիկ է թե՛ կրթական ծրագրերով և թե՛ միջավայրով։

Ինչու՞ հենց «Մխիթար Սեբաստացի»

Մեր Բանգլադեշն այդ տարիներին կարծես մի կղզի է եղել։ Ինչպես Մխիթար Սեբաստացին է Սբ. Ղազար կղզում աղբակույտից միաբանություն ստեղծել, այնպես էլ Աշոտ Բլեյանը. ռուսական դպրոցը ոչ միայն դարձրեց հայկական, այլև մեծացրեց դրա մասշտաբներն ու այն տարածվեծ ողջ Բանգլադեշով։

Կրթահամալիրի տոնը նշվում է նոյեմբերին։

Նոյեմբեր ամիսը Աշոտ Բլեյանի սիրած ամիսն է։ Տոնն արդեն չորս տարի է, ինչ նոյեմբերին է նշվում։ Նոյեմբերին, որովհետև այդ ժամանակ իսկական աշուն է, թեթևսոլիկություն չկա։ Իսկ տոնին կարելի է պատրաստվել նախորդ երկու ամիսներին։

Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում :Այն վահանի նման է, որի մեջտեղում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա. ,դրանք  << Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան >> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:Քանի որ իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել , նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսի ավետարանը:

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը

Ես արդեն երեք ամիս է սովորում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,այս ընթացքում ես հասցրեցի ունենալ շատ հիշողություններ այստեղի հետ կապված և որոշ բաներ դարձել են այս դպրոցի խորհրդանիշը։ Ինձ համար դպրոցի խորհրդանիշ են ` կրթահամալրի ուսուցիչները, սովորողները,համոզված եմ իրենց տեսնելուց, միշտ կհիշեմ մեր դպրոցը և ընկերներիս հետ ացկացրած ժամանակը , որը հետաքրքիր է իր արկածներով և հիշողություններով։

Posted in Հասարակագիտություն

Խրախուսանք և պատիժ

Մարդը սովորաբար ենթարկվում է պատժի , երբ կատարում է սխալ, վատ, անտեղի արարք ։ Երբեմն այդ պատիժը լինում է տեղին կամ անտեղի ։ Պատիժ ասվածը կարող է լինել գոռալով , բռնի ուժ գործադրելով, զրկանքներով, վիրավորական խոսքեր ասելով։

Իմ կարծիքով, մարդ որքան էլ սխալ արարք գործած լինի նրան պետք չէ պատժել քանի որ, դրսում 21րդ դարն է , և գոյություն ունի խոսքի ուժը։ Մարդիկ պետք է փորձեն միմյանց հասկանալ , ընդունել , հասկացնել շփման միջոցով , առանց կտտանքների։

Խրախուսանք ասվածը , իմ համար դա մի հասկացություն է, որը մարդիկ են հնարել , կյանքը ավելի հեշտացնելու կամ ավելի որգևորվելու համար։ 

Մարդիկ խրախուսում են միմյանց , ոգևորվում դրանից , առաջ գնում ։ Սակայն, լինում են դեպքեր , երբ դիմացինը, լսելով խրախուսանքը, ոգևորվում է, բայց այլևս չի ձգտում առաջ գնալ, այլ մտածում է , որ նրան անընդհատ կխրախուսեն ՝ աշխատել պետք չի։

Posted in Հասարակագիտություն

«Պարտք» «խիղճ» «Ամոթ» հասկացություններ

Լսելով այս բառերը ՝ կարող եմ ասել, որ դրանք փոխկապակցված են ։ 

Պարտքը կարող է լինել ընկերոջ , հայրենիքի , ընտանիքի դիմաց։ Սակայն, իմ կարծիքով ամենաառաջինը մարդ պարտական է սեփական անձի առջև։ Որքան էլ մարդ ձգտի բավարարել դիացինի պահանջները , նա չի կարող լիարժեք լավ զգալ իրեն եթե չի գոհացնում ինքն իրեն ։ Իսկ եթե չի ստացվում դիմացինին բավարարել , մարդու մեջ առաջանում է ամոթ։ Ամոթը կարող է լինել նաև այն դեպքում, երբ սխալ արարքի պատճառով ինչ-որ բան տուժում է։

Խիղճը մարդու մեջ կարող է արթնանալ այն ժամանակ , երբ դիմացինը օգնության կարիք ունի , գտնվում է վատ դրության մեջ։ Օգնելով այդ մարդուն , նա իր մեջ կարող է պարտքի զգացում ունենալ ձեր հանդեպ։ Սակայն այն մարդիկ ովքեր միշտ խղճում են ուրիշներին , կարող են չարաշահվել ։ 

Ինձ թվում է , այս երեք գործոններն էլ ունեն իրենց լավ և վատ կողմերը։ Ինչ դրության մեջ էլ որ մարդ հայտնվի ամենակարևորը , որ նա մնա <<մարդ>> և հարգի դիմացինին։

Posted in English

My autumn holidays

These holidays were very fun, amazing and active for me. My autumn holidays started with brilliant autumn photographing.I prefer active rest and healthy style of life. One of my favorite hobbies is walking with my friends, I didn’t forget about this hobby on holidays too, I  spent time with my friends and family. It was exciting holidays, but it was only one week and for me it’s not enough. I will remember these autumn holidays for a long time, I love holidays!!!

Posted in Նախագծային աշխատանք

Իմ սիրած քաղաքը Հայաստանում

Ստեփանավան

Ստեփանավան (նախկինում՝ Ջալալ-օղլի), քաղաք Հայաստանի Լոռու մարզում։

Ստեփանավան

Անվանվել է Ստեփան Շահումյանի անունով։

Ստեփանավանի նոր հուշարձաններից մեկը

Պատկերասրահ

Ստեփան Շահումյանի հուշարձանը
Ստեփան Շահումյանի տուն-թանգարան
Սուրբ Սարգիս եկեղեցի
Ստեփանավանի դենդրոպարկը
Ստեփանավանի սբ. Նշան մատուռ
Միջնադարյան կամուրջ Միսխանա գետի վրա/Լոռի բերդ- ամրոց
Ստեփանավանի Սբ. Ամենափրկիչ մատուռը, 13-րդ դար
Քաղաքի համայնապատկերը Արմանիսի ճանապարհից
Քաղաքի համայնապատկերը Արմանիսի ճանապարհից
Սուրբ Սարգիս եկեղեցու բակում
Դպրոցի մոտ
Դպրոցի մոտ