Posted in գրականություն

Դանիել Վարուժան

Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։Դանիել Վարուժանը՝ կնոջ՝ Արաքսիի հետ ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում։ 1910 թվականի օգոստոսի 15-ին ամուսնանում է իր նախկին աշակերտուհի Արաքսի Թաշճյանի հետ։ 1911 թվականի հունիսի 6-ին նրանց մոտ ծնվում է ավագ զավակը՝ Վերոնիկան, ում հայրը սիրում էր Վարաժնակ կոչել։

1911 թվականին Դանիել Վարուժանը տեղափոխվում է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1914 թվականին հինգ հիմնադիրներից մեկը եղել է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

Աղբյուրը՝ Վիքիպեդիաից։

Posted in գրականություն

Համո Սահյան

  • Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր:
  • Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

«Լռության համերգ»

Կյանքում, մարդկանց հետ ծանոթանալիս բոլորը սպասում են հետաքրքիր խոսակցություններին։ Փորձում են պարզել, թե ինչքանով են իրար նման և ինչպիսի նախասիրություններ ունեն։ Վախենում են լռության համերգից, քանի որ չգիտեն, թե երբ է խոսակցությունն ավարտվելու։ Լռության մեջ տեղի ունեցող խոսակցությունները ավելի անկեղծ են, փոխանցում են այն, ինչը խոսքերով փոխանցել հնարավոր չէ։ Ելույթ են ունենում մարդկանց աչքերը, հայացքերը և ինչու ոչ՝ սրտերը։ Շատ հաճախ լռությունն անհարմար իրավիճակ է ստեղծում, և այդ իսկ պատճառով մենք վախենում ենք նրանից։ Չենք հասկանում, որ զգացմունքները, որոնք այդքան հաճախ արտահայտում ենք խոսքերով թաքնված են լռության մեջ։ Երբեմն չենք էլ փնտրում լռության գեղեցկությունը, ինչի արդյունքում կարծում ենք, որ գեղեցկությունը միայն խոսքերում է։ Լռության մեջ կան ցավ, ուրախություն, երջանկություն, միայնություն, նույնիսկ ձայներ։ Այդ ձայները մերն են, որոնք մեզ ուղղորդում են դեպի մեր ցանկությունները և երազանքները։ Պետք է ընդունել այն բոլոր զգացմունքները, որոնց բերում է լռությունը։ Վերջ ի վերջո ուժեղ է այն մարդը, ով պատրաստ է լսել լռության համերգը․․․

  • Քո ընտրությամբ վերլուծիր Համո Սահյանի բանաստեղծություններից որևէ մեկը։

Նորից կարմիր ու կանաչ

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:

Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:

Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Այս բանաստեղծության մեջ ես շատ հավանեցի կարոտի և հին հիշողության նկարագրությունը։ Ինչքան ավելի շատ ես մեծանում հասկանում ես, որ կարոտում ես աշխարհի թեթևությունը։ Այլևս չես տեսնում աշխարհն այնքան լուսավոր, որքան տեսնում էիր առաջ։ Այդ փուլում շատ է օգնում հին հիշողություններին նայելը, կրկին նրանց զգալը։ Այդպիսով կյանք են կարող վերադառնալ լուսավոր օրերը, որոնք տեղի են ունեցել այդքան վաղուց։

Posted in English

Homework

Last night we went to a football match. We took a bus. The bus was overcrowded as many people wanted to see the match. We got off the bus and went in the direction of the stadium. While we were crossing the road, I saw Victor. He was stending at the corner. He said he waited for his friend who came to St Petersburg the day before and wished to see the new stadium. A man
came up to me and asked if I had a spare
ticket for the match. Victor told us that two boys just asked him whether he had a spare ticket. We enteredthe stadium just as the football players came out on to the field. At the entrance to the stadium we met Sergei. He showesus to our seats and (to ask) me if I played football in my childhood. We agreed to meet in the snack bar during the interval.

Posted in English

Homework (15.04.2021)

1.Demanding needing a lot of effort and skill

2.Flustered nervous and confused, especially because you have been given a lot to do or are in a hurry

3 Bizarre very strange or unusual

4.Think on their feet to be able to think and react to things very quickly without any preparation

5.Approach a way of doing or thinking about something

6.Rather than instead of

7.Crush to destroy somebody’s confidence

8.Recruitment agency a specialist company which finds and interviews candidates to fill job vacancies in other companies

9.Job seekers people who are looking for a job

10.Flapping moving sth quickly up and down, e.g. wings

Posted in հայոց պատմություն

Անկախության ՀՀ հռչակագիր

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականին, հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հռչակագիրն ընթերցելիս ծնկները դողացել են։

Պատմական այդ փաստաթուղթն առաջինն ընթերցելու պատիվն Արամ Մանուկյանին էր տրվել անուն-ազգանվան համար. 1918-ի գարնանը կազմավորված Առաջին Հանրապետության իրական հիմնադիրը Արամ Մանուկյանն էր: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ կազմում է ՀՀ հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։

Posted in հայոց պատմություն

Գարեգին Նժդեհ 1906-1921թթ․

Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886[1], Կզնուտ, Երևանի նահանգ — դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։

907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է[4]։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին (քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թվականին զորացրվել է։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար։

1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն է ստեղծել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր (Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Posted in English

Translation

Constituents of Good Health

First, we have our physical health. This means being fit physically and in the absence of any kind of disease or illness. When you have good physical health, you will have a longer life span. One may maintain their physical health by having a balanced diet. Do not miss out on the essential nutrients; take each of them in appropriate quantities.

Secondly, you must exercise daily. It may be for ten minutes only but never miss it. It will help your body maintain physical fitness. Moreover, do not consume junk food all the time. Do not smoke or drink as it has serious harmful consequences. Lastly, try to take adequate sleep regularly instead of using your phone.

Next, we talk about our mental health. Mental health refers to the psychological and emotional well-being of a person. The mental health of a person impacts their feelings and way of handling situations. We must maintain our mental health by being positive and meditating.

Subsequently, social health and cognitive health are equally important for the overall well-being of a person. A person can maintain their social health when they effectively communicate well with others. Moreover, when a person us friendly and attends social gatherings, he will definitely have good social health. Similarly, our cognitive health refers to performing mental processes effectively. To do that well, one must always eat healthily and play brain games like Chess, puzzles and more to sharpen the brain.

Լավ առողջության բաղադրիչներ

Նախ, մենք ունենք մեր ֆիզիկական առողջությունը: Սա նշանակում է ֆիզիկական լավ վիճակում լինել ցանկացած տեսակի հիվանդության կամ հիվանդության բացակայության պայմաններում: Երբ ունենաք լավ ֆիզիկական առողջություն, կունենաք ավելի երկար կյանք: Հավասարակշռված դիետա պահելով կարելի է պահպանել նրանց ֆիզիկական առողջությունը: Բաց մի թողեք անհրաժեշտ սննդանյութերը և վերցրեք դրանցից յուրաքանչյուրը համապատասխան քանակներով:

Երկրորդ, դուք պետք է ամեն օր մարզվեք: Դա կարող է լինել միայն տասը րոպե, բայց երբեք բաց չթողնել այն: Դա կօգնի ձեր մարմնին պահպանել ֆիզիկական պատրաստվածությունը: Ավելին, անընդհատ անպիտան սնունդ մի օգտագործեք: Մի ծխեք կամ խմեք, քանի որ դա ունի լուրջ վնասակար հետևանքներ: Վերջապես, փորձեք պարբերաբար քնել բավարար, հեռախոսով զբաղվելու փոխարեն:

Հաջորդը, մենք խոսում ենք մեր հոգեկան առողջության մասին: Հոգեկան առողջությունը վերաբերում է մարդու հոգեբանական և հուզական բարեկեցությանը: Մարդու հոգեկան առողջությունը ազդում է նրանց զգացմունքների և իրավիճակները կարգավորելու ձևի վրա: Մենք պետք է պահպանենք մեր հոգեկան առողջությունը ՝ լինելով դրական և խորհրդածող:

Հետևաբար, սոցիալական առողջությունը և ճանաչողական առողջությունը հավասարապես կարևոր են անձի ընդհանուր բարեկեցության համար: Մարդը կարող է պահպանել իր սոցիալական առողջությունը, երբ նա արդյունավետորեն շփվում է ուրիշների հետ: Ավելին, երբ մարդը մեզ ընկերասեր է և մասնակցում է հավաքույթների, նա, անշուշտ, կունենա լավ սոցիալական առողջություն: Նմանապես, մեր ճանաչողական առողջությունը վերաբերում է հոգեկան գործընթացների արդյունավետ իրականացմանը: Դա լավ անելու և ուղեղը սրելու համար պետք է միշտ առողջ սնունդ օգտագործել և խաղալ խաղեր ուղեղի համար, ինչպիսիք են շախմատը, գլուխկոտրուկները և այլն:

Posted in գրականություն

Գրականություն-«Կարդում ենք Չարենց» նախագիծ

Հարցեր և առաջադրանքներ

Այս շարքում այնքան շատ են զգացողությունները, որ դժվար է խոսել մեկի մասին։ Երբ ընթերցեցի «Շողակն» Ամսագրի վերլուծությունը, ես էլ նկատեցի բանաստեղծությունների նմանաությունները։ Իմ կարծիքով դրանք ինչ-որ կերպ կապ ունեն իրար հետ։ Միգուցե Արմենուհին նվիրել է այն իրականում Չարենցին այլ ոչ թե Ահարոնյանին։

  • Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները:

Իմ կարծիքով այդ շարքը Կատվի դրախտն է։ Այս շարքը կարդալիս ես առանձնահատուկ սեր զգացի։ Նա այնքան էր տարված այդ կնոջով, որ նրան դիմում էր «դուք»-ով։ Այս շարքը գրելիս Տերյանը կարծես առանձնահատուկ սիրով է սիրել Արմենուհուն։

Posted in English

Homework(01.04.2021)

1. Have you made plans for the summer?
Yes. We’re going to Spain.
2. We’re moving home tomorrow.
Really? I’ll help you with the furniture.
3. Do you need this paintbrush?
Ah yes. You will pass it to me, please.
4. What do you want to be when you grow up, Steve?
I am going to be scientist. That’s what I want to do, anyway.
5. John is a better player than Martin, isn’t he?
Oh yes. He’ll win the match tomorrow, I expect.
6. The weather has been terrible, hasn’t it?
Yes, I think it’s going to rain again later.

Posted in English

Homework(01.04.2021)

1. Oscar says he will do the washing — up after dinner.
2. I am bit scared because I am seeing the dentist this afternoon.
3. What are you going to do this evening.
4. Will you tell Rupert I’m sorry about yesterday?
5. My dad is going to grow a beard, but my mom doesn’t like this idea.
6. I have to revise tonight because we are having an exam tomorrow.
7. I will remember this day for the rest of my life.
8. Are you going to Australia next Christmas?
9. I’m sure you will pass your driving test. Don’t worry.
10. If you want me to, I will complain to the manager about it.