Posted in գրականություն

Հովհաննես Թումանյան. հոդվածներ

  1. Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածը վերաբերվում է բոլոր մարդկանց: Հոդվածում Թումանյանը ներկայացնում է իր խորը ցավը մարդկանց մասին: Ասում է, որ բոլոր մարդիկ հանգամանքների բերումով դարձել են «Դառնացած»: Մարդիկ այնքան նախանձ են դարձել, որ անգամ իրենց հարազատներին կարող են նախանձել, նրանց կարող են ցանկանալ վատը:  Ընթերցելով հոդվածը՝ բոլորն էլ կզգան այդ ցավը: Հոդվածում ավելի շատ հավանեցի Թումանյանի արված համեմատությունը. «Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում»: Իսկապես այսպես է, երբ որևէ մեկը փորձում է քեզ վատ վերաբերվունք ցուցաբերել, փորձում է ոտքի տակ ընկնել, արդեն դառնանում է ամեն բան նրա հանդեպ: 
    Ընթերցելով հոդվածը՝ շատ հավանեցի, քանի որ խոսում էր իրական կյանքի մասին: Ինչպիսին են մարդիկ՝ դառնացած և կեղծավոր: Օր օրի երբ ամեն բան ավելի է զարգանում, մարդիկ ավելի են դառնանում, փչանում են ներսից, իսկ արտաքուստ ձևացնում, թե իրենց հետ ամեն բան կարգին է, բայց իրականում նրանք ներքուստ ցավ են ապրում ուրիշի ուրախությունը տեսնելիս:

***

  1.  Ընթերցեցի Հովհաննես Թումանյանի «Մի՞թե դժվար է» հոդվածը: Ինչպես Թումանյանի այլ հոդվածներում, այս հոդվածում էլ նա փորձում է խոսել մարդկանց չարության և վատ վերաբերմունքի մասին: Թե որքան վատ են վերաբերվում իրար, թե որքան են դժվարանում լինել միմյանց հանդեպ անկեղծ և բարի: Ամեն ակնթարթի պատրաստ են իրար վիրավորել: Խոսում է այն մասին, որ կյանքը տիեզերական է, իսկ մարդիկ նախընտրում են ապրել փոքր կյանքում: Քննադատում է մարդկանց և հարցնում բոլորին.  «Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք»։ Թումանյանը խնդրին անդրադարձել է այս տեսակետից, և դա իրոք այդպես է, հասարակության մեջ հաճախ լինում են մարդիկ, ովքեր տարբեր կարծիքների են և չեն ընդունում մեկը մյուսի կարծիքը: Փորձեմ նույն խնդրին անդրադառնալ մյուս կողմից, որը նկատելի է մեր հասարակության մեջ: Իմ կարծիքով բոլորն էլ կարող են լինել տարբեր կարծիքի, բայց բոլորը նախընտրում են  հետևել մեկին և լինել մեկի կարծիքին համամիտ, իսկ այստեղ կրկին մարդկանց մեջ խոսում է նախանձը: Եթե մեկը այդ կարծիքին է, ուրեմն ես էլ կլինեմ այդ կարծիքին: Այսօրվա մեր հասարակությունում նույնպես ոչինչ չի փոխվել, բոլորը մնում են նույնը, բոլորը դառնում են մեկի կարծիքին, թև կարող են գիտակցել, որ այդ մեկի կարծիքը բավականին սխալ է:

***

  1. Հովհաննես Թումանյանի  <<Մեծ ցավը>>  հոդվածը  շատ արդիական է այսօրվա համար: Հոդվածում նա ներկայացնում է, որ մենք ինքներս չենք չանաչում մեզ, մեր անցյալը: Ունենք պատմություն, որը շատ տգետ է, բայց դժբախտաբար դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Մենք չգիտենք, թե ինչպես ենք հասել այստեղ, ինչու և շարունակում ենք այդպես չիմանալով ապրել: Մեր հիմիկվա դատարկության ու խեղճության պատճառը ինքներս ենք, բայց մեղադրում ենք մեր ցեղին: Թումանյանի այս հոդվածը գրել է 1914 թվականին, սակայն այսօր էլ ամեն բան շարունակվում է այնպես, ինչպես այդ թվականներին: Իմ կարծիքով նա իր այս հոդվածի միջոցով, հայերիս կոչ է անում որպեսզի  խոսենք ճիշտ հայերենով:

***

  1. Ընթերցեցի Հովհվաննես Թումանյանի «Հայի ոգին» հոդվածը: Իսկ հիմա մտածում եմ, որ, իրոք, որոշ մարդիկ կարծում են, որ եթե ունեն պաշտոն կամ բարձր աստիճանի են, ուրեմն նրանք ամենակարող են: Բայց եթե նրանց զրկենք այդ ամենից, ի՞նչ կպատահի նրանց: Նրանք այս աշխարհում կկորցնեն իրենց: Ինձ համար մարդու մեջ ամենակարևորը այն է, որ մարդը լինի անկեղծ, այլ ոչ թե նայելով աչքերիդ՝ ստի քեզ: Թումանյանը ասում էր, որ կա նաև մարդկանց այլ խումբ:  Նրանք առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Հայերը ունեցել են մեծ թերություններ: Թումանյանը իր հոդվածներում շատ անգամներ անդրադարձել է դրանց: Խնդիրը այն է, որ հայերը ունեն սխալ մտածելակերպ, ձգտում են դեպի նյութական արժեքները և մոռանում հոգևոր արժեքների մասին: Իսկ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։ Դժվարանում եմ պատասխանել այս հարցին: Իմ կարծքով հայ ժողովրդի ոգին ցանկանում է ունենալ հանգստություն, որը մինչ օրս չունենք:
Posted in գրականություն

Վահան Տերյան նախագիծ

Տերյանը՝ որպես գրական հայերենի հիմնադիր

Ձայնագրություն՝

  1. Ծնունդդ Շնորհավոր, Վահան Տերյան Մաս 1
  2. Ծնունդդ Շնորհավոր, Վահան Տերյան Մաս 2
  3. Ծնունդդ Շնորհավոր, Վահան Տերյան Մաս 3
  4. Ծնունդդ Շնորհավոր, Վահան Տերյան Մաս 4
Posted in English

Homework

a) The story is set place in New York.
b) One of the central characters is a spy.
c) The characters are believable and engaging.
d) The storyline is complex and full of twists.
e) It was gripping from start to finish.
f) It was thought-provoking.

Posted in English

Translation

Harlan Sewall by Edgar Lee Masters

You never understood, O unknown one,
Why it was I repaid
Your devoted friendship and delicate ministrations
First with diminished thanks,
Afterward by gradually withdrawing my presence from you,
So that I might not be compelled to thank you,
And then with silence which followed upon
Our final Separation.
You had cured my diseased soul. But to cure it
You saw my disease, you knew my secret,
And that is why I fled from you.
For though when our bodies rise from pain
We kiss forever the watchful hands
That gave us wormwood, while we shudder
For thinking of the wormwood,
A soul that’s cured is a different matter,
For there we’d blot from memory
The soft-toned words, the searching eyes,
And stand forever oblivious,
Not so much of the sorrow itself
As of the hand that healed it.

Հարլան Սիվալ ՝ Էդգար Լի Մասթերսի

Երբեք չհասկացար , ո՛վ անհայտ,
Թե ինչու ինձ կրկին վճարեցին
Ձեր նվիրված բարեկամությունն ու նուրբ ծառայությունները
Չնչին շնորհակալությամբ,
Դրանից հետո աստիճանաբար հեռացրեցի իմ ներկայությունը ձեզանից,
Որպեսզի ինձ ստիպված շնորհակալություն չհայտնեք,
Եվ հետո լռությամբ, որին հաջորդեց
Մեր վերջին բաժանումը:
Դուք բուժել էիք իմ հիվանդ հոգին: Բայց այն բուժելու համար
Դուք տեսաք իմ հիվանդությունը, իմացաք իմ գաղտնիքը,
Եվ այդ պատճառով ես փախա քեզնից:
Չնայած, երբ մեր մարմինը ցավից ապաքինվում է 
Մենք հավերժ ջերմացնում ենք մեր զգայուն ձեռքերը
Դա մեզ ջերմություն տվեց, մինչ մենք սարսռում էինք
Ջերմության մասին մտածելով,
Բուժված հոգին մեկ այլ հարց է,
Որովհետև մենք հիշողությունից կարող ենք հեռացնել,
Գեղեցիկ հնչող բառերը, որոնող աչքերը,
Եվ ընդմիշտ մոռանալ այդ ամենը,,
բայց վիշտը՝ չենք կարող

Եվ այն բուժող ձեռքը։

Posted in գրականություն

Տերյանը՝ որպես գրական հայերենի հիմնադիր

Տերյանը իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում ինչ հասցրել է անել, չի հնացել, թարմություն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները: Այսօր հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները: Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը:

Տերյանի բանաստեղծական աշխարհը գունեղ է: Տերյանը ոգի ունի ներդրած յուրաքանչյուր բանաստեղծության մեջ: Պատկերավոր, հասկանալի և գույնզգույն մի աշխարհ է Տերյանի բանաստեղծական աշխարհը:

Տերյանի ստեղծագործական աշխարհում յուրաքանչյուր մարդ կգտնի իրեն հոգեհարազատ գույնը, կպարուրվի տերյանական ոգով, որը նրան կոգեշնչի ստեղծագործական միտք:

Posted in Իրավունք

Պետական կառավարման ձևեր

Միապետություն բաժանվում է մասերի՝

  1. Բացարձակ միապետությունում երկրի միակ ղեկավարն է միապետը։
  2. Սահմանադրական միապետությունը բացի միապետից կամ պետական իշխանություններ։
  3. Դուալիստական միապետություն Միապետի լիազորությունները սահմանափակվում են սահմանադրությամբ։

Հանրապետության տեսակները՝

  1. Նախագահական հանրապետություն — Երկրի ղեկավորությունը կենտրոնացված է երկրի ղեկավարի ձեռքում։ Խորհրդարանը ոչ մի ազդեցություն չի ունենում նախագահի վրա։
  2. Խորհրդարանական հանրապետություն որտեղ որ հասարակական կյանքի կազմակերպման մեջ մեծ դեր է վերապահված խորհրդարանին։
  3. Կիսանախագահական հանրապետություն