Posted in գրականություն

Հովհաննես Թումանյան. հոդվածներ

  1. Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածը վերաբերվում է բոլոր մարդկանց: Հոդվածում Թումանյանը ներկայացնում է իր խորը ցավը մարդկանց մասին: Ասում է, որ բոլոր մարդիկ հանգամանքների բերումով դարձել են «Դառնացած»: Մարդիկ այնքան նախանձ են դարձել, որ անգամ իրենց հարազատներին կարող են նախանձել, նրանց կարող են ցանկանալ վատը:  Ընթերցելով հոդվածը՝ բոլորն էլ կզգան այդ ցավը: Հոդվածում ավելի շատ հավանեցի Թումանյանի արված համեմատությունը. «Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում»: Իսկապես այսպես է, երբ որևէ մեկը փորձում է քեզ վատ վերաբերվունք ցուցաբերել, փորձում է ոտքի տակ ընկնել, արդեն դառնանում է ամեն բան նրա հանդեպ: 
    Ընթերցելով հոդվածը՝ շատ հավանեցի, քանի որ խոսում էր իրական կյանքի մասին: Ինչպիսին են մարդիկ՝ դառնացած և կեղծավոր: Օր օրի երբ ամեն բան ավելի է զարգանում, մարդիկ ավելի են դառնանում, փչանում են ներսից, իսկ արտաքուստ ձևացնում, թե իրենց հետ ամեն բան կարգին է, բայց իրականում նրանք ներքուստ ցավ են ապրում ուրիշի ուրախությունը տեսնելիս:

***

  1.  Ընթերցեցի Հովհաննես Թումանյանի «Մի՞թե դժվար է» հոդվածը: Ինչպես Թումանյանի այլ հոդվածներում, այս հոդվածում էլ նա փորձում է խոսել մարդկանց չարության և վատ վերաբերմունքի մասին: Թե որքան վատ են վերաբերվում իրար, թե որքան են դժվարանում լինել միմյանց հանդեպ անկեղծ և բարի: Ամեն ակնթարթի պատրաստ են իրար վիրավորել: Խոսում է այն մասին, որ կյանքը տիեզերական է, իսկ մարդիկ նախընտրում են ապրել փոքր կյանքում: Քննադատում է մարդկանց և հարցնում բոլորին.  «Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք»։ Թումանյանը խնդրին անդրադարձել է այս տեսակետից, և դա իրոք այդպես է, հասարակության մեջ հաճախ լինում են մարդիկ, ովքեր տարբեր կարծիքների են և չեն ընդունում մեկը մյուսի կարծիքը: Փորձեմ նույն խնդրին անդրադառնալ մյուս կողմից, որը նկատելի է մեր հասարակության մեջ: Իմ կարծիքով բոլորն էլ կարող են լինել տարբեր կարծիքի, բայց բոլորը նախընտրում են  հետևել մեկին և լինել մեկի կարծիքին համամիտ, իսկ այստեղ կրկին մարդկանց մեջ խոսում է նախանձը: Եթե մեկը այդ կարծիքին է, ուրեմն ես էլ կլինեմ այդ կարծիքին: Այսօրվա մեր հասարակությունում նույնպես ոչինչ չի փոխվել, բոլորը մնում են նույնը, բոլորը դառնում են մեկի կարծիքին, թև կարող են գիտակցել, որ այդ մեկի կարծիքը բավականին սխալ է:

***

  1. Հովհաննես Թումանյանի  <<Մեծ ցավը>>  հոդվածը  շատ արդիական է այսօրվա համար: Հոդվածում նա ներկայացնում է, որ մենք ինքներս չենք չանաչում մեզ, մեր անցյալը: Ունենք պատմություն, որը շատ տգետ է, բայց դժբախտաբար դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Մենք չգիտենք, թե ինչպես ենք հասել այստեղ, ինչու և շարունակում ենք այդպես չիմանալով ապրել: Մեր հիմիկվա դատարկության ու խեղճության պատճառը ինքներս ենք, բայց մեղադրում ենք մեր ցեղին: Թումանյանի այս հոդվածը գրել է 1914 թվականին, սակայն այսօր էլ ամեն բան շարունակվում է այնպես, ինչպես այդ թվականներին: Իմ կարծիքով նա իր այս հոդվածի միջոցով, հայերիս կոչ է անում որպեսզի  խոսենք ճիշտ հայերենով:

***

  1. Ընթերցեցի Հովհվաննես Թումանյանի «Հայի ոգին» հոդվածը: Իսկ հիմա մտածում եմ, որ, իրոք, որոշ մարդիկ կարծում են, որ եթե ունեն պաշտոն կամ բարձր աստիճանի են, ուրեմն նրանք ամենակարող են: Բայց եթե նրանց զրկենք այդ ամենից, ի՞նչ կպատահի նրանց: Նրանք այս աշխարհում կկորցնեն իրենց: Ինձ համար մարդու մեջ ամենակարևորը այն է, որ մարդը լինի անկեղծ, այլ ոչ թե նայելով աչքերիդ՝ ստի քեզ: Թումանյանը ասում էր, որ կա նաև մարդկանց այլ խումբ:  Նրանք առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Հայերը ունեցել են մեծ թերություններ: Թումանյանը իր հոդվածներում շատ անգամներ անդրադարձել է դրանց: Խնդիրը այն է, որ հայերը ունեն սխալ մտածելակերպ, ձգտում են դեպի նյութական արժեքները և մոռանում հոգևոր արժեքների մասին: Իսկ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։ Դժվարանում եմ պատասխանել այս հարցին: Իմ կարծքով հայ ժողովրդի ոգին ցանկանում է ունենալ հանգստություն, որը մինչ օրս չունենք: