Posted in հայոց պատմություն

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Ըստ նախնիներիս փոխանցած տեղեկությունների՝ Չերքեզյանների տոհմը սերում է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից։ Նախնիներս, գաղթելով Արևմտյան Հայաստանից, բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանի հյուսիսում։

Ազգանվանս առաանձնահատկությունը ընդգծում է տվյալ ժամանակահատվածում ձևավորված ավանդույթներից մեկը։ Հին ժամանակներում հայերը ազգանվան հիմք էին դարձնում իրենց բնորոշող որևէ յուրահատկություն՝ մասնագիտություն կամ բնակավայր։ Մեր պարագայում տեղի է ունեցել հետաքրքիր մի երևույթ. իմ պապերը ապրել են մի շրջանում, երբ իրենց կողքին ապրել են նաև էթնիկ փոքրամասնություններ՝ եզդիներ, քրդեր, չերքեզներ, ովքեր հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ նախապապս, որպեսզի ընդգծի այդ ազգերի հետ ունեցած մեր հարատև կապը և ընկերական հարաբերությունները, որոշել էր մեր ազգանվան մեջ օգտագործել այդ երևույթը բնութագրող ինչ որ գործոն։ Նրա ընտրությունը դարձել է մեր տոհմի յուրօրինակ գաղափարանիշներից մեկը, որի կրողն էլ այժմ հանդիսանում եմ ես…և այսպես էլ առաջացել է Չերքեզյան ազգանունը…

Posted in Էկոլոգիա

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

  1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Էկոհամակարգի հատկանիշներն են  ՝ ինքնավերականգնումը, փոփոխությունները և կլիման :Առանց հատկանիշների էկոհամակարգի բնականոն հունը կխախտվի: Օրինակ ՝ ծառը կտրեն, ապա ժամանակի ընթացքում այն վերականգնվելով հավասարակշռում է էկոհամակարգի իր բաղկացուցիչ մասը:

  1. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Մեզ շրջապատող էկոհամակարգերից են ՝ անտառը,ծովը, գետը և այլն: Օրինակ ՝ անտառի, ծովի, գետի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ նրանք ունեն կենդանական ու բուսական բազմատեսակ աշխարհ:

  1. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդը կարող է ազդել մեզ շրջապատող էկոհամակարգի վրա, քանի որ վերջ ի վերջո մարդը հանդիսանում է էկոհամարգի անբաժանելի մաս: Ամեն ինչ սահմանափակվում է մարդով և վատապես ազդելով նրա վրա, ազդում է նաև ինքն իր վրա:

  1. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի հոսքը:

Էներգիայի հոսքը դիտվում է, որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի փոխանցում դրսից, այնուհետև սննդային շղթայով անցնում էր մեկ մակարդակից՝ մյուսին: Եթե էկոհամակարգում բացակայեր էներգիայի հոսքը, ապա չէին իրագործվի կենսական ռեակցիաներ:

Ֆոսֆորի բացակայության դեպքում կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի  փոփոխություն տեղի չի ունենա, մարդու օրգանիզմում ոսկրային հյուսվածքները կթուլանան, առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցի սինթեզը:

Ածխածնի բացակայությունը կարող է հանգեցնել բույսերի հյուծմանը, օդի վերացմանը, օրգանական նյութերի նվազեցմանը: Քանի որ ածխածնի բացակայության դեպքում չի կատարվի ֆոտոսինթեզ, օրգանական նյութերի առաջացում և օդի բացակայություն:

Posted in English

Vocabulary

  1. Complete the statements with words from the box.

a) I don’t believe in love at first sight.

b) Online dating is the best way to find a new partner.

c)A man should propose to a woman. It isn’t natural for. a woman to ask a man to marry her.

d) A marriage is more likely to succeed if both partners have had relationships before getting married.

e)People don’t usually marry the man or woman of their dreams.

f) Couples soon split up and go their separate ways if they don’t have anything in common

Posted in Էկոլոգիա

Սննդամթերքի աղտոտումը

Մարդու առողջության կարևորագույն գրավականը համարվում է առողջ սնունդը, ուղիղ կապ է հաստատաված սննդամթերքի ու մարդու առողջության միջև: Չնայած այս հանգամանքին այսօր էլ առողջ սննդի հարցը մնում է առաջնային ու պահանջում հրատապ լուծումներ: Սննդի հիմնական աղտոտիչներն են` նիտրատները, սննդային հավելումները և կենդանիների կերային հավելումները:

Հավելումներից շատերը վտանգավոր են մարդու առողջության համար: Մի շարք հավելումներ  թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը որոշ հիվանդությունների նկատմամաբ, որոշներ ունեն քաղծկեղածին և արատածին ազդեցություն: Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների համար: Այդ պատճառով մի շարք սննդային հավելումներ ուղղակի արգելված են:

Ժամանակակից արդյունաբերական եղանակներով ստացված սննդամթերքը հանդիսանում է մարդկանց ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ:

Քանի որ մարդը հանդիսանում է սննդային շղթայի վերջին օղակը, ապա հենց նրա օրգանիզմում են կուտակվում  սննդային շղթայում եղած գրեթե բոլոր վտանգավոր նյութերը:

Posted in Էկոլոգիա

Միջավայրի աղտոտումները

Բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա  աղտոտիչների վնասակար ազդեցությունը։ Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները   մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, լանդշաֆտների աղտոտումը, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։

Տեսակներ

Տարբերում են բնածին և մարդահարույց աղտոտում։

Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների (երկրաշարժեր,  հրաբուխներ, ջրհեղեղներ, հրդեհներ, փոթորիկներ, սողանքներ)։

Մարդահարույցը՝ մարդու գործունեության (արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կենցաղային, ռազմական և այլն) հետևանքով։

Տարբերում են աղտոտման հետևյալ ձևերը՝

  1. Քիմիական աղտոտում՝  պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների, ճառագայթաակտիվ, իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է։
  2. Կենսաբանական աղտոտում՝ որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներվիրուսներ) առկայությունից։
  3. Ֆիզիկական աղտոտում՝ պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով։
Posted in գրականություն

Ծանոթացիր «Արխիվային բացահայտումներ», «Բացառիկ հուշագրություն» նյութերին և փորձիր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:

Կոմիտաս <<Այդ հացը գնահատանք չէ…>>

<<Օ՜, մարդկային հոգին իսկապէս անհասանելի է ու խուսափուկ, եւ մեր ողորմելի գիտութիւնը չէ որ պիտի կարենայ չափել զայն, ու մանաւանդ վճռել թէ անզգայ դարձած է:>>

Կուզեի նշել այս խոսքերը: Սա շատ ճիշտ խոսքեր են և ասված են հենց Կոմիտասի մասին: Մարդ չի կարող այդպիսի խելացի և խորն իմաստով բաներ ասել, եթե իր հոգեկան վիճակի հետ ինչ որ բան այնպես չէ: Կարծում եմ, որ նույնիսկ այն ժամանակ զգացվում էր Կոմիտասի մտքերի խորությունը, բայց այլևս նա այդ ամենը չէր կարող արտահայտել իր երգերով:

«Բացառիկ հուշագրություն»

Այս հուշագրությունը Կոմիտասի մահվան մասին է: Նրան Հայաստանում էլ չէին ուզում թաղել: Նրան հոգեբուժարանում էին տանջում՝ հետո էլ սկսեցին մահացած մարդու մարմինը տանջել: Ոնց որ ասում են՝ << խեղճ մարդուն մեռնելուց հետո էլ հանգիստ չեն թողնում>>…

Posted in Էկոլոգիա

Մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները

Տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտները հիմնականում նպաստում են օդի աղտոտմանը, իսկ քիմիական աղտոտման կարեւոր աղբյուրը գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ աղբահանության կործանումը:

Շատ գործոններ ազդում են բնակչության առողջության, սննդի(և այլն) վրա: Հիմնական բնապահպանական խնդիրները, որոնք ազդում են մարդու առողջության վրա.

Օդի աղտոտում, ջրի աղտոտումը, հողի աղտոտումը, աղմուկի աղտոտումը, սննդի որակը, թափոնների հեռացումը և այլն:

Օդի աղտոտում— առաջացնում է առողջական խնդիրներ, սրտանոթային և շնչառական հիվանդությունները։ Ավելացրել է սրտային և թոքերի սթրեսը: Եվ այլն:

Ջրի աղտոտում—սպանում է օրգանիզմներին, որոնք կախված են այդ ջրային մարմիններից- մեռած ձուկ, ծովախեցգետիները, թռչունները, դելֆիններ և շատ այլ կենդանիներ, որը սպանվել է աղտոտողներից իրենց բնակավայրում։

Հողի աղտոտում—թունավոր քիմիական նյութերը և թունաքիմիկատները հանգեցնում են մահացու հիվանդությունների, ինչպիսիք են մաշկի քաղցկեղը և մարդու շնչառական համակարգը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունները:

Աղմուկի աղտոտում—ազդում է ինչպես առողջության, այնպես էլ վարքագծի վրա․Անպարկեշտ ձայնը կարող է վնասել ֆիզիոլոգիական առողջությանը: Աղմուկի աղտոտումը կարող է առաջացնել բարձր սթրեսային մակարդակներ, լսողական կորուստ, քնի խանգարումներ եւ այլ վնասակար հետևանքներ:

Թափոնների հեռացում—առաջացնում է խնդիրներ, քանի որ պլաստմասսայթները հակված են արտադրել թունավոր նյութեր, ինչպիսիք են դիոկինները, երբ այրվում են:

Posted in Իրավունք

Իրավաբանական և Ֆիզիկական անձ

Նշանակությունը

Իրավաբանական և ֆիզիկական անձ ասելով հասկանում եմ անձ, ով ունի պատասխանատվություն: Իրավաբանական և ֆիզիկական անձանց տարբերությունը այն է, որ ունեն տարբեր պարզաբանումներ: Իրավաբական անձը ՝ ֆիզիկական անձին օգնում է ճիշտ կողմնորոշվել:

Իրավաբանական անձի գրանցման և լուծարման գործընթացը

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԵՂԾՈՒՄԸ

1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝

1) Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:

2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:

3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:

Posted in հայոց պատմություն

Ազատագրական զինված պայքարը Սյունիքում

1722թ Ս. Շահումյանի խնդրանքով վրաց թագավոր Վախթանգ 6-ը Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիք է ուղարկում հայոց իշխան։ Դ. Բեկը նրանցից Մխիթար Սպարապետին նշանակում է զորքի հրամանատար։

Հրամանատարներն են նշանակվել՝

  1. Տեր-Ավետիսին
  2. Փարսադանին
  3. Թորոսին

1722թ հայերը պարտության մատնեցին Ջևյանշիր քաչվոր ցեղի նկատմամբ։ Դ.Բեկը պատժեց թշնամու հետ համագործակցող և մահմեդ ընդունած Մելիք Բաղրին։ Սյունիքում այս ամենից հետո բարձրացավ Դ.Բեկի հեղինակությունը նրա շուրջ հավաքվեցին շատ մարդիկ։ Նրա իշխանությունը ընդունեց նաև Պարսից Շահը։ Շահը հրամայեց իր խաներին անհրաժեշտության դեպքում օգնել Դ.Բեկին թուրք արշավանքի ժամանակ։ Զևայի և Որոտանի բերդերը ազատագրելուց հետո, երբ 1727թ թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Մ. Սպարապետի, Տեր-Ավետիսի շուրջ հավաքվեցին 300 զինված մարտիկներ և ջարդեցին թուրքերին։ Թուրքերից զոհվեց 13000 մարդ։ Նրացից խլեցին 147 դրոշ, կողուպտը և նրանց պաշարը ու ունեցվածքը։ Մեղրի և Հալիձորի հաղթանակը մեծ ոգևորություն մցրեցին հայկաակն զորքին։ 1728թ մահացավ Դ. Բեկը։ Կապանի զինվորական հրամատարությունը անցավ Մ. Սպարապետին։ Պարտությունից արթնացած թուրքերը հարձակվեցին Հալիձորի վրա։ Պաշարվածները Մ. Սպարապետի գլխավորությամբ ուզում էին պայքարել, սակայն իշխանները և Տեր-Ավետիսը հավատալով թուրքերին ընդունեցին բանակցությունների ճանապարհ։ Մ. Սպարապետը գիշերով հեռացավ բերդից։

Թուրքերը գրավեցին Հալիձորը։ Կոտորեցին մանուկներից մինչև ծերեր։Մ. Սպարապետը մի քանի կարճ կռիվներ տալով թուրքերի դեմ չկարողացավ կասեցնել նրանց առաջխաղացումը։ 1730թ Օրդուբարդում թուրքերին պարտության մատնելուց հետո Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին դավադրաբար սպանվում է Մ. Սպարապետը։ Այսպիսով Սյունիքում պայքարի ելած զորքերը կամաց-կամաց կազմալուծվեցին և չկարողացան մենակ դիմակայել թշնամուն

Posted in գրականություն

«Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ» և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը

Առաջին տեսանյութում ներկայացվում է Կոմիտասի թանգարանը։ Կոմիտասի թանգարանում կան ութ սրահներ, և ամեն սրահում ցուցադրված է մեկ նյութ։

Սրահներ՝

  1. Ժամանակագրություն
  2. Կոմիտասը և իր ժամանակակիցները
  3. Կոմիտասի միտքը
  4. Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը
  5. Կոմպոզիտոր Կոմիտասը
  6. Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը
  7. Կոմիտասի ելույթները
  8. Կոմիտասից հետո

Երկրորդ տեսանյութը պատմում է Կոմիտասի կյանքը և գործունեությունը: Հիմանականում խոսվում է Կոմիտասի երգերի, նրանց բառերի և երաժշտության մասին ՝որ թվականին է գրվել և ինչպես։