Posted in գրականություն

Սբ. թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է:

1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը,որը նվիրված է Թարգմանչաց տոնին,որը տոնվում է տարին երկու անգամ։Առաջինը կոչվում է «Տոն սրբոց  թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների:Խորենացին ասում էր, որ Աստված ոչ թե տեսիլքի տեսիլքով է Մաշտոցին ցույց տվել տառերը , այլ արթուն աչքով։Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը.«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը։Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ: Նրանց աշակերտները ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշուչը, իսկ Սահակ Պարթևն և Մեսրոպ Մաշտոցը խբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է « Թարգմանությունների թագուհի»։Ամեն տարի Թարգմանչաց տոնին բոլոր թարգմանիչները ԳՄ-ի նախագահի կողմից ստանում են պատվոգրեր և հուշանվերներ։Ու ամեն տարի Մատենադարանից դուրս է հանվում Շուխյանց Ավետարանը և տարվում է Մ.Մաշտոցի եկեղեցի։

2 thoughts on “Սբ. թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s