Posted in Ճամբար

Անկախության տոնին Վարդենիկում

Սա արդեն իմ երկրորդ ճամբարն է, բայց ինձ ավելի շատ հետաքրքրեց դեպի Վարդենիկ մեր ճամփորդությունը, որը նվիրված էր սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին։ Մենք առավոտյան գնացինք դպրոց, որպեսզի շարժվենք դեպիՎարդենիկ։ Ավտոբուս դեռ չնստած ծանոթացանք և մտերմացանք խմբի անդամների հետ, ոմանց հետ արդեն ծանոթ էինք, ոմանց հետ՝ ոչ։ Մենք 12-րդ դասարանի սովորող Գոռ Օսեյանի ընտանիքի հրավերով պետք է գիշերակացն անցկացնեինք իրենց տանը: Արդեն ժամանել էինք Վարդենիկ, տեղավորվել։ Երբ հասանք, ծանոթացանք տեղանքի հետ, զբոսնեցինք գյուղում, մասնակցեցինք բերքահավաքի աշխատանքներին, օգնեցինք Գոռի տանեցիներին: Մեզ միացել էր նաև Վարդենիկի երաժշտական դպրոցի կիթառի դասավանդող, արդեն կրթահամալիրի բարեկամ՝ ընկեր Արտակը: Բերքառատ այդ այգում կարծես համերգ սկսվեց: Այգին ամենահարմար տեղը կարող էր լինել ընկերական այդ շրջապատով ժամանակ անցկացնելու, նստելու, զրուցելու և Սևանի զմրուխտն այդ բոցեղեն երկնքով վայելելու: Ընկեր Նելին և ընկեր Արտակը, այնուհետև՝ նաև մենք սկսեցինք երգել։ Երեկոն Գոռենց տանը շատ ջերմ և սիրառատ էր։

Երկրորդ օրը մենք բարձրացանք Արմաղան լեռը: Սարիը նվաճելուն ուղղված ամեն քայլ մեկնելի ապրում էինք քամու կտրուկ ուժգնացումը, բայց ոսկեզօծ արտերի՝ մեզ ուղեկցող պարը, ամեն քայլին նոր ուժ էր տալիս: Նորեկ եմ կրթահամալիրում, սարեր շատ չեմ հասցրել նվաճել, բայց վստահ եմ սա կլինի մեկնարկը այս խմբով իմ ճամփորդությունների-ճամբարների:

Երեկոյան հրավեր ունեցանք ընկեր Արտակենց տուն: Տան բակն իր ողջ հմայքով ընդունեց մեզ, հյուրասիրեց, հմայեց և ճանապարհեց: Երաժշտությունը ողջ ճամփորդության ընթացքում մեզ ուղեկցել է: Նվագեցին տարբեր գործիքներ՝ջութակ, կիթառ, դաշնամուր, դուդուկ և այլ բազում գործիքներ։ Հաջորդ օրը Երևան վերադառնալու ճանապարհին այցելեցինք Իշխանավանք,հետո վերադարձանք Երևան։