Դեռ վաղ ժամանակներից, մարդկությունը սկսեց օգտվել բնության բարիքներից, չհասկանալով հասցրած վնասները, ստեղծվեցին սարքեր, որոնք մինչ այժմ անխնա կերպով օգտագործվում են: Այս ամենի պատճառով երկիր մոլորակը ունի բնապահպանական մեծ խնդիրներ, որոնք կբերեն կյանքի արագ ոչնչացման: Ներկայումս մեզ անհանգստացնում են հետևյալ խնդիրները`
1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայումը:
2. Երկրագնդի անտառազրկումը:
3. Հողերի վատթարացումը և էրոզիան:
4. Անապատացումը:
5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը:
6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ:
7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը:
Խնդիրներ լուծման համար պետք է ամեն մի անձ իր հերթին խնայողաբար օգտագործի ջուրը կամ էլէկտրականությունը, պլաստիկ իրերը փոխանակել բնական մատերյալներից պատրաստված իրերով և պարզապես չաղտոտել շրջակա միջավայրը:
One thought on “«Տուն» ֆիլմի վերլուծություն”