Posted in գրականություն

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Հարցեր և առաջադրանքներ

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
    Պատերազմ ասելով հասկանում եմ,արհավիրք,որի մասն է կազմում ոչ միայն մարտնչող զինվորը,այլ նաև պայքարող քաղաքացին։Իմ կարծիքով հայ ժողովուրդը շատ լավ կարող է բացատրել պատերազմ հասկացությունը։Իսկ խաղաղությունը պաքարած վաստակն է,որը ամեն մի անհատ պետք է տարողանա գնահատել և պահպանել իր ներածին չափով։
  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
    Սերը նվիրում է երբ անհատը գիտակցում է թե հանուն ինչի է պատրաստ դիմացինի համար թեկուզ անգիտակցաբար։Սերը նաև հոգատարություն է,հարգանքի դրսևորում, պայքարելու մեծ պատրաստակամություն։
  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
    Մարդկանց ատելության պատճառ կարող է լինել հիասթափությունը,ատելությունը,նախանձը,վատատեսությունը։
  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
    Նրանք երկուսն էլ գիտակցում էին,որ մարդիկ մեղավոր չեն և պատասխանատու չեն դիմացինի կամ կայզերի արարքների մեջ։Եթե մի անձ մեղք է գործել դա չի նշանակում,որ դրա համար պատասխան պետք է տա մի ամբողջ ազգ։
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ: Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ: Ցանկացած հասարակության անհաջողությունը քարացած կարծրատիպերը և ամբողջական մտածելակերպը։Բոլորը մտածում են որ Հերմանն է մեղավոր իր գերմանացի լինելու մեջ։Միայն Գրիգորն էր հասկանում և իրեն վատ զգում Հերմանին նեղացնելու մեջ։

Թողնել մեկնաբանություն