Posted in գրականություն, հայոց լեզու

Իմ երազանքների դպրոցը…

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը իմ երկրորդ տունն է: Ես սովորում եմ հաճույքով, ունեմ հավատարիմ ընկերներ, ջերմ ու բարի ուսուցիչներ: Մենք ունենք ազատ խոսքի իրավունք, որտեղ կարող ենք արտահայտել մեր մտքերն ու երազանքները: Հաճախ գնում ենք Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը տեսնելու: Իմ կրթահամալիրը իմ երազանքերի դպրոցն է, որտեղ հնարավորություն ունեմ կրթվելու, հասկանալ ճիշտն ու սխալը, լինել լավ մարդ, լավ ընկեր, , ձգտել և հասնել ավելիին:

Սիրում եմ իմ երազանքների դպրոցը, իմ երկրորդ տունը։

Posted in հայոց պատմություն

Արտաշեսյաններ

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 189–մ.թ.ա 1։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես 1 –ի անունով։

Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Երվանդունիների թագավորությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Նա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։

Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։

Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Միջին Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի դեմ պատերազմներում Տիգրան Բ-ն կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։

Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ-ն, որից հետո հարստությունն անկում է ապրել։

Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։

ԱնունըՏարեթվերԻշխել էՆշումներ
Արտաշես Բարեպաշտմ.թ.ա. 230-մ.թ.ա. 160մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ամ.թ.ա. -մ.թ.ա. 115մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիրան Ամ.թ.ա. -մ.թ.ա. 95մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծմ.թ.ա. 140-մ.թ.ա. 55մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55Տիրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բմ.թ.ա. -մ.թ.ա. 34մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բմ.թ.ա. -մ.թ.ա. 20մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գմ.թ.ա. -մ.թ.ա. 8մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5, 
մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը