
Դպրոցի ընդունելության տարբերվող «քննությունները» անակնկալ և միաժամանակ անսպասելի հետաքրքիր էին ինձ համար։ Առաջին հերթին կարծում էի, որ դրանք լինելու էին զուտ գիտելիքների հետ կապված, բայց այն տարբերվեց նոր ընկերներ ձեռք բերելով և ուրախ ու աշխույժ ժամանակ անցկանցնելով։Սևանի ճամբարը ինձ համար փորձություն էր. առաջին անգամ պետք է գիշերեի վրանում։ Ոչ պակաս փորձություն էր նաև ոչ այդքան սառը ջրում՝ անձրևի տակ լողալը։ Վերջին և ամենալուրջ փորձությունը, որ ես հաղթահարեցի դա առավոտ կանուխ շների ճիրաններից ազատվելն էր։ Ճամբարի արդյունքում ամենակարևոր ձեռքբերումներիցս են ինքնուրույնությունը և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունը։
Շնորակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին Հայաստանի գողտրիկ վայրերը մեզ հետ բացահայտելու համար։