Old, elder, the oldest, the eldest, my eldest brother, my oldest friend, further, the furthest, the longest, shorter, merry, merrier, the merriest, the best, the blackest, longer, worse, better, hotter, her best friend, her smallest son, his eldest son.
1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:
2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: 2018թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:
Այցեր
2008թ. սեպտեմբերի 6
ԹՀ նախագահ Աբդուլահ Գյուլի այց Երևան` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով
2009թ. հոկտեմբերի 14
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այց Բուրսա` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու համար
2013թ դեկտեմբերի 12
Երևանում կայացած ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել ԹՀ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի գլխավորած պատվիրակությունը
2014թ. օգոստոսի 28
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում մասնակցել է ԹՀ նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը
Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
արտահանում
ներմուծում
2009թ.
1197.5
177648.8
2010թ.
1291.3
210381.2
2011թ.
1049.4
240248.2
2012թ.
927.8
213468.3
2013թ.
1595.6
210702.2
2014թ
1494.3
232268.8
2015թ
1497.8
136958.2
2016թ.
504.9
163648.2
2017թ.
913.3
222465.8
2018թ.
2527.7
252682.1
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
Սննդամթերք
հագուստ
տնտեսական ապրանքներ
քիմիական արդյունաբերության ապրանքներ
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
Մորթի
ոսկերչական իրեր
զանազան մետաղական արտադրանք
Ադրբեջան
Հայ-ադրբեջանական պետական հարաբերությունները սկիզբ են առնում 1918-ի մայիսից, երբ հիմնադրվեցին Հայաստանը և Ադրբեջանը։ Հայաստան-Ադրբեջան, հայ-թաթարական հարաբերությունները եղել են բարդ, հակասական, հաճախ՝ արյունալի։
Թեև երկու հարևան պետությունները ունեին տարածքային վեճեր, Ադրբեջանի տարբեր վայրերում հայերը ենթարկվեցին ջարդերի ու էթնիկ զտումների, ինչպես Հայաստանի տարբեր մասերում մուսուլմանները, Երևանի և Բաքվի միջև հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ, գործում էին դեսպանատներ։
1919թ. մարտին Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռն ու Աբրահամ Դաստակյանը: Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը, որը ծնվել էր Շուշիում, զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի: Համասփյուռը եղել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։
2018-ին, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը նշում են հիմնադրման 100-ամյակը։ Տարվա ընթացքում մենք բազմաթիվ առիթներով կանդրադառնանք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, այդ թվում՝ արյունալի էջերին։
Վրաստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին:
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից:
2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2019թ. հունիսի 26-27-ին Երևանում:
2013թ. աշնանը ձևավորվել է հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի նիստերը գումարվել են 2014թ. մարտին և դեկտեմբերին։
Այցեր
Վրաստան
2019թ. հուլիս
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2019թ. հունվար
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
2018թ. դեկտեմբեր
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ
2018թ. մայիս
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
2018թ. մայիս
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ
2017թ. դեկտեմբեր
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2017թ. սեպտեմբեր
Արա Բաբլոյան, ՀՀ ԱԺ նախագահ
2017թ. փետրվար
Կարեն Կարապետյան, ՀՀ վարչապետ
2016թ. օգոստոս
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2015թ. նոյեմբեր
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2015 թ. հոկտեմբեր
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2015թ. հուլիս
Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
2015թ. մայիս
Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
2014թ. դեկտեմբեր
Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
2014թ. հոկտեմբեր
Գալուստ Սահակյան, ՀՀ ԱԺ նախագահ
2014թ. հունիս
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2013թ. նոյեմբեր
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2013թ. փետրվար
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2012թ. հուլիս
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2012թ. մարտ
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2011թ. նոյեմբեր
Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
2011թ. նոյեմբեր
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2011թ. հունիս
Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս
2011թ. հունիս
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2010թ. հունիս
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2010թ. փետրվար
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2009թ. հունիս
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2008թ. դեկտեմբեր
Տիգրան Սարգսյան, ՀՀ վարչապետ
2008թ. սեպտեմբեր
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2008թ. սեպտեմբեր
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ
2007թ. սեպտեմբեր
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2007թ. հուլիս
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2006թ. հուլիս
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2006թ. հունիս
Անդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2006թ. մայիս
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2005թ. հուլիս
Անդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2005թ. հունիս
Անդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2005թ. ապրիլ
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2004թ. հոկտեմբեր
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2004թ. հոկտեմբեր
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2004թ. հունիս
Անդրանիկ Մարգարյան, ՀՀ վարչապետ
2004թ. հունվար
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2003թ. հունիս
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
2002թ. փետրվար
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
2000թ. մարտ
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
1999թ. ապրիլ
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1998թ. նոյեմբեր
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ
1998թ. օգոստոս
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1997թ. մարտ
Ալեքսանդր Արզումանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1996թ. նոյեմբեր
Ալեքսանդր Արզումանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
1996թ. հունիս
Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ
1995թ. հուլիս
Վահան Փափազյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀայաստանիՀանրապետություն
2019թ. մարտ
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախագահ
2018թ. սեպտեմբեր
Մամուկա Բախտաձե, Վրաստանի վարչապետ
2018թ․ մարտ
Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի վարչապետ
2017թ. սեպտեմբեր
Միխեիլ Ջանելիձե, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար
2017թ. ապրիլ
Միխեիլ Ջանելիձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2016թ. սեպտեմբեր
Գիորգի Կվիրիկաշվիլի, Վրաստանի վարչապետ
2016թ. մարտ
Միխեիլ Ջանելիձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2015թ. փետրվար
Դավիթ Ուսուպաշվիլի, Վրաստանի խորհրդարանի նախագահ
2014թ. դեկտեմբեր
Գիորգի Կվիրիկաշվիլի, Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար
2014թ. օգոստոս
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ
2014թ. փետրվար
Գիորգի Մարգվելաշվիլի, Վրաստանի նախագահ
2013թ. ապրիլ
Մայա Փանջիկիձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2013թ. հունվար
Բիձինա Իվանիշվիլի, Վրաստանի վարչապետ
2012թ. նոյեմբեր
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2012թ. հուլիս
Գրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2011թ. նոյեմբեր
Գրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2011թ. ապրիլ
Գրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2011թ. փետրվար
Նիկա Գիլաուրի, Վրաստանի վարչապետ
2011թ. հունվար
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2010թ. սեպտեմբեր
Գրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2010թ. հունվար
Նիկա Գիլաուրի, Վրաստանի վարչապետ
2009թ. սեպտեմբեր
Գրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2009թ. հունիս
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2009թ. փետրվար
Գրիգոլ Վաշաձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2008թ. ապրիլ
Վլադիմեր (Լադո) Գուրգենիձե, Վրաստանի վարչապետ
2007թ. հոկտեմբեր
Զուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2007թ. մարտ
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2007թ. մարտ
Զուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2006թ. օգոստոս
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2006թ. հունվար
Գելա Բեժուաշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2005թ. հոկտեմբեր
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2005թ. սեպտեմբեր
Զուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2005թ. մարտ
Զուրաբ Նողաիդելի, Վրաստանի վարչապետ
2004թ. հուլիս
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2004թ. մարտ
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախագահ
2003թ. դեկտեմբեր
Զուրաբ Ժվանիա, Վրաստանի պետական նախարար
2003թ. ապրիլ
Իրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2001թ. հոկտեմբեր
Էդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
2001թ. մարտ
Իրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
2001թ. փետրվար
Գիորգի Արսենիշվիլի, Վրաստանի պետական նախարար
1999թ. հոկտեմբեր
Էդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
1999թ. սեպտեմբեր
Էդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
1998թ. սեպտեմբեր
Վաժա Լորդկիպանիձե, Վրաստանի պետական նախարար
1998թ. հունիս
Իրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
1997թ. մայիս
Էդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի նախագահ
1997թ. հունվար
Իրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
1996թ. հունվար
Իրակլի Մենաղարիշվիլի, Վրաստանի արտաքին գործերի նախարար
1993թ. մայիս
Էդուարդ Շեվարդնաձե, Վրաստանի Պետության ղեկավար, Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ
Իրավապայմանագրայինդաշտը
Հայաստանի և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր։
Հիմնարար փաստաթուղթը 2001թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:
1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:
1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է հռչակագիր` Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:
1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը:
1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Այցեր
Իրանի Իսլամական Հանրապետություն
1992թ. փետրվար
Րաֆֆի Հովհաննիսյան,ԱԳ նախարար
1992թ. մայիս
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1992թ.
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. մարտ
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
1995թ. ապրիլ
Վահան Փափազյան,ԱԳ նախարար
1995թ. մայիս
Վարչապետ Հրանտ Բագրատյան
1996թ. հունվար
Վահան Փափազյան,ԱԳ նախարար
1997թ.
Բաբկեն Արարքցյան,ԱԳ նախարար
1997թ. հունվար
Ալեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1997թ. հունիս
Ալեքսանդր Արզումանյան,ԱԳ նախարար
1998թ. օգոստոս
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1998թ. սեպտեմբեր
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
1999թ. դեկտեմբեր
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. փետրվար
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2001թ. դեկտեմբեր
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2004թ. ապրիլ
Վարդան ՕսկանյանՙԱԳ նախարար
2006թ. հուլիս
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2006թ. դեկտեմբեր
Վարդան Օսկանյան,ԱԳ նախարար
2008թ. սեպտեմբեր
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2009թ. ապրիլ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2009թ. սեպտեմբեր
Հովիկ Աբրահամյան,ԱԺ նախագահ
2010թ. սեպտեմբեր
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2010թ. հոկտեմբեր
Վարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. մարտ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2011թ. սեպտեմբեր
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. ապրիլ
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2012թ. օգոստոս
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար
2013թ. օգոստոս
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. մայիս
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2014թ. հոկտեմբեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյան
2016թ. հունիս
Էդվարդ Նալբանդյան,ԱԳ նախարար
2017թ. օգոստոս
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան
2017թ. հոկտեմբեր
վարչապետ Կարեն Կարապետյան
2019թ․փետրվար
վարչապետ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
1992թ. փետրվար
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1994թ.
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1995թ. սեպտեմբեր
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1996թ. դեկտեմբեր
Առաջին փոխնախագահ Հասան Հաբիբի
1997թ. ապրիլ
ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1999թ. օգոստոս
ԱԳ նախարար Քամալ Խարազի
2003թ. ապրիլ
ԱԳ նախարար Քամալ Խարազի
2004թ. սեպտեմբեր
Նախագահ Մոհամմադ Խաթամի
2006թ. փետրվար
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2006թ. սեպտեմբեր
Մեջլիսի նախագահ Հադդադ Ադել
2007թ. մարտ
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հուլիս
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2007թ. հոկտեմբեր
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հոկտեմբեր
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2009թ. մարտ
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հունվար
ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հոկտեմբեր
Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանի
2011թ. նոյեմբեր
ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2011թ. դեկտեմբեր
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2013թ. ապրիլ
ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2015թ. հունվար
ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
2015թ. հոկտեմբեր
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի
2016թ. դեկտեմբեր
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի
2017թ. նոյեմբեր
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Իրականացվածծրագրեր
1996թ.՝ Արաքս գետի վրա կառուցված, Իրանը Հայաստանին կապող կամուրջ
2005թ.՝ Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայաններ
2007թ. հոկտեմբեր՝ Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան ճանապարհը. Մեղրին Կապանին կապող այլընտրանքային այդ ճանապարհն ունի 91 կմ երկարություն
2007թ՝. Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի բացում. 140կմ երկարություն և 700մմ տրամագիծ ունեցող գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2004թ.:
2008թ. նոյեմբեր՝ գազատարի երկրորդ հատվածի շինարարության ավարտ. ներմուծված 1խմ գազի դիմաց Հայաստանն Իրանին պետք է վերադարձներ 3կվտ ժամ էլեկտրաէներգիա:
Էներգետիկ համագործակցության իրականացված ծրագրերից են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը: 400 կՎ հզորությամբ օդային 3-րդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ-ի սեպտեմբերին:
2016թ. իրականացվեց Իրանի հետ սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման ծրագիրը:
Ընթացիկ ծրագրեր
1.Գազ-էլեկտրաէներգիա փոխանակում /օրական 1 մլն մ3 գազ/ — իրականացվում է
2.Գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ընդլայնում /մինչև օրական 2 մլն մ3/ — քննարկման փուլում է
3.Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում — շինարարության ավարտը ձգձգվում է, ծրագրի իրականացումը շեշտակիորեն կմեծացնի գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները
4.Մեղրի ազատ տնտեսական գոտու ստեղծում – ընթացքում է, 2017թ. դեկտեմբերին տրվել է ԱՏԳ-ի մեկնարկը
5.Իրանական գազի տարանցում Վրաստան
6.Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցում /Իրանի սահմանամերձ հատված/ — ընթացքում է
7.Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակում – քննարկումների փուլում է
8.Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցում — բանակցությունների փուլում է
9.Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ քառակողմ համագործակցություն – 2015թ. ստորագրվել է
10.ԵԱՏՄ-Իրան համագործակցություն — 2018թ. մայիսին ստորագրվել է Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր ԵԱՏՄ անդամ-երկրների և ԻԻՀ-ի միջև, համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում
11.«Պարսից ծոց — Սև ծով ճանապարհային միջանցք» — քննարկումների փուլում է
12.Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումների ակտիվացում — քննարկումների փուլում է
Իրանից Հայաստան ժամանումները 2009-2018թթ.
Տեղեկատվությունը՝ ըստ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության
Տարեթիվ
Ժամանումներ
Աճը նախորդ տարվա համեմատ
2009
87214
2010
120863
+38.5%
2011
134063
+10.9%
2012
111028
-20%
2013
94736
-17%
2014
116324
+22.7%
2015
144160
+24%
2016
188851
+31%
2017
220147
+16.6%
2018
160645
-27 %
Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև /ԱՄՆ դոլար/
տ/թ
ընդհանուր
արտահանում
ներմուծում՝ըստ ծագմաներկրի
ներմուծում՝ըստ արտահան․երկրի
2015201620172018
279 մլն239 մլն258 մլն363 մլն
81 մլն75 մլն84 մլն94 մլն
198 մլն164 մլն174 մլն269 մլն
182 մլն151 մլն171 մլն266 մլն
Արտահանվող հիմնական արտադրատեսակներն են՝
էլեկտրաէներգիա
միս
անտառանյութ
մետաղի թափոններ
Ներմուծվող հիմնական արտադրատեսակներն են՝
գազ
նավթամթերք
պոլիմերներ
պարարտանյութ
շինանյութեր
1992-2019թթ. ընթացքում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև կնքվել է ավելի քան 180 փաստաթուղթ, որոնք կարգավորում են ՀՀ և ԻԻՀ նախարարությունների և պետական այլ կառույցների միջև հարաբերությունները:
Hotter, the hottest; longer, the longest; shorter, the shortest; cleverer, the cleverest; sillier, the silliest; greater, the greatest; redder, the reddest; blacker, the blackest; whiter, the whitest; thinner, the thinnest; thicker, the thickest; fatter, the fattest; nicer, the nicest; warmer, the warmest; colder, the coldest; merrier, the merriest; smaller, the smallest; taller, the tallest; higher, the highest; weaker, the weakest; stronger, the strongest; heavier, the heaviest; lighter, the lightest; greener, the greenest; drier, the driest; cleaner, the cleanest; dirtier, the dirtiest; wider, the widest; deeper, the deepest; braver, the bravest.