
19 փետրվար 1869-ին ցուրտ ձմեռային օր,սարերում մեջ պահմտած Հայաստանի Դսեղ գյուղի մեջ ծնվել էր տեր և տիկին Թումանյանների որդի Հովհաննեսը, որն իր պապիկի անունն էր։Բայց Հովհաննեսը նաև սուրբի անունն է,Սուրբ Հովհաննես Ավետարանիչի,սովորաբար Հովհաննեսի ծննդյան օրը նշվում էր Սուրբ Հովհաննեսի հիշատակի օրը հունվարի 14-ին։Թումանյանների ընտանիքում նաև ծնվեցին 7 երեխա՝ 3 քույր և 4 եղբայր։Նրանց ընտանիքը շատ երջանիկ էր։Հովհաննեսը 10 տարեկան հասակում ընդունվել էր Ջալալօղլիի(ներկայիս՝ Ստեփանավան) դպրոցը։Հովհաննեսի դպրոցի տեսուչը՝ Տիգրան Տեր–Դավթյանը,աշխարհ տեսած մարդ էր։Տեսուչը իր տանը շատ մեծ գրադարան ուներ, իսկ Հովհաննեսը օգտվում էր այդ գրադարանից։Այդ ժամանակ Հովհաննեսը սիրահարվում է տեսուչի աղջկան՝ Վերգինեին։ Եվ հորինում է իր առաջին բանաստեղծությունը։Նա մտածում էր ուսումը շարունակել Վենետիկի Մուրադ–Ռաֆայելյան վարժարանում,իսկ հայր ցանկանում էր,որ Հովհաննեսը զինվորական կրթություն ստանար կամ դիմեր Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ Վերջապես նա ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանը։ Թումանյանը 4-րդ դասարանը ավարտելուց հետո դուրս է գալիս դպրոցից և զբաղվում է ինքնուսուցմամբ։ 17 տարեկանում գրում է հայտի հեքիաթը՝ «Շուն ու Կատուն»։Ամուսնանում է Մարիամի հետ։

Մահանում է մարտի 23–ին 1923թ. Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։Արեգը՝ փոքր տղան,հոր սիրտը գողանում է և բերում է հայրենիք։Հովհաննես Թումանյանը թաղված է Թիֆլիս հայկական Խոջի վանքի գերեզմանատանը։ Իսկ սիրտը թաղված է ծննդավայր Դսեղում։