Առավոտյան գնացինք դպրոց որպեսզի շարժվեինք դեպի Տավուշի մարզ Իջևան, դպրոցում հավաքվեցինք և հանդիպեցինք Պարոն Բլեյանին քնարկեցինք մեր ճանապարհորդությունը։Քնարկելուց հետո շարժվեցինք դեպի ավտոբուս, բոլորս տեղավորվեցինք և ճանապարհ ընկանք։Առաջին կանգառը եղավ Ծովագյուղում,նրանք մեզ հիանալի կերպով դիմավորեցին,մեզ նաև հյուրասիրեցին։Արդեն հասել էինք Իջևան,այնտեղ մեզ դիմավորեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների,նաև քայլք ունեցանք Իջևանի քանդակների պուրակում։Պուրակում արձանները վնասված էին: Սակայն քանդակները վերանորոգել էր քանդակագործ Գոռը:Մի փոքր հանգստանալուց հետո սկսվեց զվարճալի խաղերի ազդարարումը։

Հաջորդ օրը այցելեցինք Խաշթառակ գյուղ, որտեղից քայլելով բարձրացանք դեպի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի «Ռևազի քար» մոտ: Հետո պետք է քայլեինք Խաշթառակից մինչև Լուսահովիտ:Հասանք Ծռվիզի (Մորո Ձորո) վանք,որտեղ նկարահանվել է «Կյանք ու Կռիվ» ֆիլմի մի փոքր հատված։




Հաջորդ օրը քայլեցինք Աղստևով, հասանք Իջևանի Դենդրոպարկ: Այնտեղ բնությունն հիասքանչ էր: Լուսանկարվեցինք և շարժվեցինք առաջ: Ճանապարհին կանգնեցինք Գետիկի կիրճում: Հաջորդ կանգառը եղավ «Կռասնիի կամրջի» մոտ կամ «Կարմիր կամուրջ» ու շարժվեցինք դեպի Երևան:











3 thoughts on “Իջևանի արկածները”