Posted in Նախագծային աշխատանք

Լոռու մարզ… Է՜ դբա լավը

Լոռու մարզ

Լոռու մարզ, մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։Բնակչության թվով առաջին մարզն է: X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն` Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում, տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Աշխարագրություն

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով։ 283.9 հազար մարդ բնակչությամբ Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։Մարզը սահմանակցում է ՝ հյուսիսից ՝ Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Լոռու մարզով են հոսում հինգ գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր , Փամբակ և Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ):Տարածքում ձգվում են Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը:

Բնակավայրեր

Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական): Քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի բազմաճյուղ արդյունաբերություն, կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց:

Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`  «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը Անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ չի աշխատում:

1988 թվականի աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Լոոու մարզի քաղաքները

Մարզկենտրոն Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը։ Բնակչությունը 82 800 մարդ։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։

Վանաձոր

Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։

Վանաձոր

Քաղաքով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև մի քանի ավտոխճուղիներ։ Ծովի մակերևույթից բարձր է 1350 մ։ Քաղաքի միջով են հոսում Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը։ Վանաձորը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական հուշարձաններով։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա անվանումը թաթարական է և դրվել է XIII դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրայի սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ տեղացիները գաղթել են Երևանից:

Քաղաք Ալավերդի

Ալավերդի

Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Սակայն պատմական այս վայրը գտնվում է այժմյան Ալավերդի քաղաքից հյուսիս արևելք, մոտ 10 կմ հեռավորության վրա։

Ալավերդի

Ալավերդի քաղաքի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այդ են վկայում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն ու հուշարձանները։ Այստեղ մշտապես բնակություն են հաստատել հայեր, որոնք կազմում են քաղաքի բնակչության գերակշռող մասը։ Բնակվում են նաև հույներ, որոնք տեղափոխվել են Պոնտոսից 1770–ական թվականներին։ Քաղաքի բնակչությունն աճել է արդյունաբերության զարգացման, հետևաբար՝ քաղաքի զարգացմանը զուգընթաց։

Քաղաք Ախթալա

Ախթալա

Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը։

Ախթալա

1970  թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ախթալա քաղաքն ունեցել է 2225 բնակիչ։2005 թվականի Ախթալա քաղաքն ունեցել է 2,4 հազար բնակիչ։2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով ՝քաղաքում ապրում է 2․100 բնակիչ։

Քաղաք Թումանյան

Գտնվում է Դեբեդ գետի ափին՝ մարզկենտրոնից՝ 38 կմ հարավ-արևելք:Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ, իսկ մի մասը նաև արդյունաբերությամբ։Նախկինում հայտնի է Ձաղիձոր անվամբ, «Թումանյան» է վերանվանվել 1951 թվականին, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պատվին։

Տարածքում է Քոբայրի վանական համալիրը, որի կազմում են Մարիամաշեն միանավը, գլխավոր և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները։

Թումանյան

Քաղաք Շամլուղ

Շամլուղը մարզկենտրոնից 69 կմ հյուսիս-արևելք, Կուրի ավազանի Ախթալա գետակի վերին հոսանքի ձախ սարալանջին: 18-19 րդդ դարերի գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև Շամբլուղ, Շամբլուտ, Շամբուլուտ, Դամբլուդ և այլն:

Շամլուղ

Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը: Վերջինս 1989 թվականին լքվել է ադրբեջանցիների կողմից և ներկայումս գրեթե անմարդաբնակ է: Շամլուղի ազգաբնակչության փոփոխությունը։

Քաղաք Սպիտակ

Փամբակի գեղատեսիլ հովտում, Փամբակ գետի և նրա Փամբիջուր վտակի ափերին տարածված Սպիտակքաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է Համամլու։Սպիտակը գտնվում է Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում: Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից` 97 կմ:

Սպիտակ

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22, 7 վրկ. Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Սպիտակն իր գյուղերով։

Երկրաշարժից հետո

Երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում 9 բալ էր։ Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը։ Փլվեցին բազմաթիվ դպրոցներ, գործարաններ և բնակելի շենքեր։ Ընդհանուր բնակելի մակերեսի ավելի քան 90%-ը փլվել էր։

Երկրաշարժից հետո

Երկրաշարժը տեղի էր ունեցել աշխատանքային օր, որի պատճառով շատ դպրոցականներ և աշխատավորներ մահացան։ Սպիտակը տվեց շատ զոհեր։ Սպիտակցին երախտագիտությամբ է հիշում բարի կամքի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց անգնահատելի օգնությունն ու աջակցությունը բերեցին երկրաշարժի հետևանքների վերացման, ավերված քաղաքի վերականգնման գործին:

Սպիտակի հրապարակ

Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած Սպիտակն այսօրվա իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s