Posted in English

Fast food addiction

  1. According to paragraph 1, “its” refers to c)US.
  2. According to paragraph 2, “these substances” refers to d)sugar and fat.
  3. According to paragraph 2, “that” refers tob)fast food meals.
  4. According to paragraph 2, “this meal-sized portion” refers to a)2000 calories.
  5. According to paragraph 3, “these naturally occurring painkillers” refers to a)beta-endorphins.
  6. According to paragraph 3, “here” refers to d)the nucleus accumbens
  7. According to paragraph 3, “its” refers to d)individual.
  8. According to paragraph 4, “their” refers to a)animal.
  9. According to paragraph 4, “this” refers to a)the fact that animals were found to ingest increasing amounts of the potent liquid.
  10. According to paragraph 4, “a greater quantity” refers to c)the potent liquid.
  11. According to paragraph 5, “this” refers to d)the heftier the individual, the fewer dopamine receptors are present
Posted in English

Giving up is the birth of regrets

Motivational speeches are what I need in my life right now. I am in a stage when I am bulinding my future. I spend my days and hours with worry in my heart because I am scared of failure.

Recently I’ve watched Deshauna Barber’s motivational speech and it really did change something in me. I realised that I’m not alone in this big world, that it is okay to go down because there is only way out and It is going up.

Now I know that I will regret every time I give up. Hearing “No”, should be our motivation to make “Yes” happen. Life is easy if we decide that it is. Just take risks, trust and work.

Posted in գրականություն

Ի՞նչ ես կարծում՝ թեստը գիտելիքի ստուգման միջոց է, թե ոչ

Իմ կարծիքով՝ թեստը գիտելիքի ստուգման միջոց չէ, քանի որ ավարտական քննությունները պետք է անգիր սովորել որ կարողանանք գրել թեստերը։Ես չեմ ցանկանում ասել որ թեստերը վերացնեն, այլ ձևաչափը փոխել։ Թեստերը թող լինեն ավելի հետաքրքիր և տրամաբանական, որպեսզի աշակերտները ավելի հաճույքով անեն ամեն ինչ։

Posted in գրականություն

Հիսուսի առակների վերլուծությունը

Մեկնած տանտիրոջ վերադարձը

Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք,որովհետև չգիտեք, թե երբ է ժամանակը։ Դա նման է այն մարդուն, որը թողնում է իր տունը և գնում ուրիշ երկիր։ Չգնացած՝ իր ծառաներից յուրաքանչյուրին պարտականություն է տալիս և դռնապանին էլ պատվիրում, որ արթուն մնա։ Ուրեմն դո՛ւք էլ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը գիշերվա ո՛ր պահին կգա, երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան. որպեսզի չլինի թե հանկարծ գա և ձեզ քնի մեջ գտնի։ Արդ, ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. արթո՛ւն կացեք:

Վերլուծություն

Այս առակը այն մասին է, որ դու չես կարող պատկերացնել հաջորդ վայրկյանին ինչ կարող է լինել, այդ պատճառով մեզ զգուշացնում են լինել ուշադիր և լուրջ վերաբերվել ամեն բանին։

Թզենու օրինակը

Թզենին թող օրինակ լինի ձեզ։ Երբ նրա ճյուղերը հետզհետե փափկեն և տերև արձակեն, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք, երբ տեսնեք, որ իմ ասածները կատարվում են, իմացե՛ք, որ Մարդու Որդու գալուստը մոտ է և արդեն հասնելու վրա է։ Վստա՛հ եղեք, որ այս սերունդը դեռ չանցած՝ այս ամենը պիտի պատահի։ Նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, իմ խոսքերը չեն անհետանա։

Վերլուծություն

Այստեղ ասվում է, որ ամեն բան իրար հետ փոխկապակցված է։ Մենք բոլորս, բնությունը, ծառը, ծաղիկը ամեն բան իրար շղթայված են, ամուր կապված և երբեմն կան բաներ, որոնք մենք իմանում կամ հասկանում ենք ուրիշ բանի հայտնվելուց հետո։

Ծառայի պարտականությունը

Ենթադրենք, թե ձեզնից մեկը մի ծառա ունի, որ հողագործ է կամ հովիվ։ Երբ ծառան դաշտից վերադառնա և մտնի տուն, տերը կասի՞. «Շուտ գնա՛, ճաշդ կե՛ր»։ Իհարկե, ո՛չ։ Ընդհակառակը, նրան կասի. «Պատրաստի՛ր ընթրիքս և գոգնոցդ կապելով՝ սպասարկի՛ր ինձ, մինչև ընթրիքս վերջացնեմ, դրանից հետո կարող ես ուտել և խմել»։ Կարծում եք, թե տերը երախտապա՞րտ պիտի լինի իր ծառային, որ իր հրահանգները կատարեց։ Չեմ կարծում։ Նույնպես էլ դուք, երբ կատարեք, ինչ որ հրամայված է ձեզ, ասացե՛ք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք»։

Վերլուծություն

Այս առակը ուզում է մեզ ասել, որ մենք երբեմն պարտավոր չենք անել այն, ինչ անում ենք, թեկուզ եթե մենք ծառա լինենք ինչ-որ մեկին, մեկ է կան բաներ, որ ուղակի պարտականությունների մեջ չեն մտնում։ Մարդ ստեղծվել է, որ ապրի, Աստված բոլորիս հավասար է ստեղծել, բոլորս հավասար ենք և ոչ մեկս պարտավոր չենք ուրիշի համար բաներ անել։

Աճող սերմի առակը

Հետո Հիսուսը շարունակեց.
-Աստծու արքայությունը նման է հետևյալին.-
Մի մարդ արտի մեջ սերմ է ցանում։ Օրեր ու գիշերներ են անցնում, նա քնում է ու արթնանում, մինչ այդ սերմերը բուսնում են և աճում, և ինքը չի իմանում, թե ինչպե՛ս են մեծանում. այսինքն՝ հողը ինքնաբերաբար աճեցնում է սերմը. նախ՝ ցողունը, ապա՝ հասկը և ապա՝ հասկի մեջ լեցուն ցորենը։ Եվ երբ ցորենը հասունանում է, հնձվորներին անմիջապես արտ է ուղարկում, որովհետև հասել է հնձի ժամանակը։

Վերլուծություն

Այստեղ ուզում է ասել, որ ամեն բան իր ժամանակին է լինում, որոշ բաներ ինքնուրույն, ինքնստինքյա են լինում մեր կյանքում, առանց մեր ջանքը թափելու, որոշ բաներն էլ մեր շնորհիվ, բայց մեկ է ամեն բան իր ժամանակին, ինչպես ցորենը ծիլ տվեց, աճեց, նոր վերջնական հասավ իր իսկական չափին, այդպես էլ Ասծո արքայությունն է և իհարկե մեր կյանքը։

Posted in գրականություն

  «Բժշկություն երաժշտությամբ»

komitas_8

Հատվածը՝  Ա. Շահնազարյանի «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքից:

Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխավորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք, թե ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիվանդներ բուժում:

«Երաժշտական արուեստն չարախառնութիւն ունի հոգւոյ ու մարմնոյ». զի ծագումն է առնում հոգեկան յոյզերի աշխարհում եւ մարմին՝ ձայնով. Քանի որ «ձայնս է նիւթ բանականութեան, որպէս հիւսնականին՝ փայտն.եւ դարբնականին՝ երկաթն»: Այսինքն, որպէս հիւսնութեան եւ դարբնութեան արուեստի նիւթն են՝ մէկինը՝ փայտ եւ միւսինը երկաթ, եւ որպէս ճարտարագործ ձեռքեր այս նիւթերին զանազան ձեւ ու կերպարանք են տալի՝ պատկերացնելու համար, որեւէ մտայղացում, նոյնպէս եւ մարդկային ամենակարող լեզուն ճախարակում է ձայնը՝ բանականութեան նիւթը եւ արձանացնում հոգու յուզումները: Սակայն երաժշտութիւնը չէ այն արուեստներէն, որոնք «նիւթական եւ թանձր» ստեղծագործութիւն են արտայայտում, այլ այն, որ «ի պարզ եւ ի մաքուր էութենէն, այսինքն յիմացականէն եւ ի լսողականէն» է առաջ գալի, որովհետեւ «ներգործութիւն սորա ի հոգւոյն է»:
Երաժշտութիւնը երկու տեսակ է՝ «աստուածային եւ մարդկային». Առաջինը երգում են եկեղեցիներում՝ յանցաւոր հոգիները դէպի զղջումն ածելու եւ մեղաւոր մտքերը՝ դէպի ի բարին փոխարինելու. իսկ մարդկայինը՝ ուրախութեան ժողովներում ու հանդէսներում:
Եթէ երաժշտութիւնը այս կամ այն ձեւով կարող է եկեղեղեցիներում յանցաւոր հոգիներն ու մեղաւոր մտքերը զղջման բերել ու բարին անել տալ, կամ ժողովներում ու հանդէսներում սրտերը թունդ հանել ու զուարթութեամբ վառել, ինչու՛ չպէտք է կարողանար եւ վանել հիւանդութիւնները: Հները փորձեցին եւ գտան «զի օգտակար է ի պէտս բժշկութեան». ուստի եւ որոշեցին ու գործադրեցին, որ «որ երգին եւ առ հիւանդս». որովհետեւ «որպէս ըմպելիք դեղւոյ ընդ ճաշակելիսըն» ազդում են հիւանդութեան վրա «եւ սա (երաժշտութիւնը) ընդ լսելիսըն»: Քանի որ «ձայնն անմարմին է եւ մեծ զօրութիւն ունի եւ ազգակցութիւն առ հոգին», ուրեմն եւ «ընդունելով հոգի զուարճական կիրք, ներգործէ առ մարմին եւ տրամադրեալ փոխէ զնա իւրմէ բնութենէն»:
Արդ, իմաստուն-երաժիշտները հնարում են պարագային յարմար գործիքներ ու եղանակներ, որոնցմէ, դժբախտաբար, չէ մնացել եւ ո՛չ մի օրինակ:
Հին ժամանակների ընդհանրացած նուագարանն էր քնարն իր բազմազան տեսակներով. «այլ չորք աղեանն քնար առավել ցուցանէ զզօրութիւն արուեստիս»:
Քնարի լարերի անուններն են «բամբ, թավ, սոսկ, զիլ»:
Քառալար քնարն այդ պատճառով են յարմար դատել բժշկութեան համար, «զի ըստ նմանութեան բնութեան մարդոյս կերպարանի, որպէս մարդ ի չորից տարերց էացեալ է»:
Ըստ հնոց, «չորս տարերքն են՝ հող, ջուր, օդ եւ հուր»: Սոքա ունին որոշ «դիրք եւ որակութիւն»: Ըստ դրից, «երկիրն ծանր է քան զջուրն. եւ ջուրն՝ քան զօդ. եւ օդն՝ քան զհուր: Եվ իւրաքանչիւր տարերք ունին կրկին որակութիւն. այսինքն՝ գոյացական եւ պատճառական: Զի երկիրս ցուրտ է եւ չոր. եւ ջուր՝ գէջ եւ ցուրտ. օդ՝ ջերմ է եւ գէջ. հուր՝ չոր եւ ջերմ»:
Բայց մարդն ի՛նչ խորհրդավոր կապ կարող է ունենալ քնարի լարերի անուան, դիրքի ու որակի հետ: Ըստ երեւոյթին՝ լոկ թուական. այսինքն՝ մարդն ստեղծուած է չորս տարերքով. քնարն ունի չորս լար եւ համապատասխան չորս անուն. չորս տարերք ունին չորս դիրք եւ չորս որակ: Բայց, իսկապէս, էական ու կարեւոր կապակցութիւն կայ այդ բոլորի մէջ փոխադարձաբար եւ երաժշտութեամբ բժշկութեան մէջ:
Տարերքների անուններով պատկերանում է նոցա դասակարգութեան աստիճանաւորումները. առաջին դիրքը գրաւում է հողն հողն իր ծանրութեամբ. երկրորդը՝ ջուրը, իր դիւրութեամբ. երրորդ՝ օդը, իր թեթեւութեամբ եւ չորրորդ՝ հուրը, իր հեռաւորութեամբ. այսպէս՝ երկիրը հիմունքն է, վրան՝ ջուրը, սորա վրան՝ օդը եւ վերայ՝ հուրը: Իսկ լարերը որքան հաստ են, նոյնքան ցած են ձայնում եւ որքան բարակ՝ նոյնքան նուրբ: Քնարի առաջին լարն իր դիրքով համեմատ է երկրին, երկրորդը՝ ջրին, երրորդը՝ օդին, եւ չորրորդը՝ հրին. իսկ ձայներանգով՝ տարերքների որակին, որ է՝ ցուրտ, գէջ, ջերմ եւ չոր. այսինքն՝ առաջին լարի ձայներանգն է ցուրտ, որ զգացման աստիճանի պակասութիւնն է ցոյց տալի, ուստի եւ ցած է լարուածքը. երկրորդի ձայներագն է գէջ, որ զգացման աստիճանի թուլութիւնն է պատկերացնում, ուստի եւ թույլ է լարուածքը. երրորդի ձայներանգն է ջերմ, որ շարժումն ու եռանդ է տալի, ուստի եւ աւելի ամուր է լարուածքը, եւ չորրորդի ձայներանգն է չոր, որ զգացման աստիճանի սրութիւնն է արտայայտում, ուստի եւ պիրկ է լարուածքը:
«Հիւանդ, որոյ արիւնն առաւելեալ է, գիտել պարտ է, եթէ հակառակ արեանն պլղամն է առ այն հիւանդին. զծանրն արժան է, ասեն, հարկանել, զի յոյժ օգտակար է: Եւ առաւելեալ մաղասոյ, որ է պլղամն, պարտ է զիլն հարկանել, որ է սուրն, զի արեան բնութենէ եւ արիւնն հակառակ է մաղասոյ: Եւ յորժամ խարտեշ մաղձն առաւելու, որ է տաք եւ չոր, զպամն պարտ է հարկանել, որ է ցուրտ եւ գէջ: Եւ այսպէս կշռի անբաւ լարիցս թիւ՝ բանաւոր կենդանեացս»:
Ի՞նչ է նշանակում այս կամ այն տեսակ հիւանդությունը բուժելու համար պէտք է զարնել մէկ կամ միւս լարին, կամ՝ ի՞նչ է նշանակում այստեղ լար բառը: Քնարի մէկ լարին շարունակ հարկանելով, որ նոյնն է, թէ անդադար միեւնոյն ձայնը հնչեցնել, ոչ թէ հիւանդը կբուժուի, այլ առաւել եւս կտկարանայ:
Ձեռագրի այս հատուածը ըմբռնելու համար, պէտք է իմանալ, որ հին ժամանակներում, որպէս եւ արդ, արեւելեան ազգերէն, հնի աւանդապահները՝ իւրաքանչիւր մէկ ձայնաստիճան նկատում էին իբր հիմն մի որոշ եղանակի: Այս սկզբունքը ծագումն է առաւել այսպէս: Հին երաժիշտները, որոնք յայտնի են նոյնպէս իմաստուն, իմաստասէր անուններով, իւրաքանչիւր լար իբր հիմնաձայն էին նկատում. այդ չորս նորանոր հիմնաձայնով կազմում էին այս չորս զանազան ձայնաշարը, իսկ չորս աննման ձայնաշարով էլ՝ չորս ուրիշ եղանակ էին նուագում կամ երգում:
Թէ՛ ո՛րպիսի շէնք ու օրէնք ունեին այս ձայնաշարերի վերայ հիմնուած եղանակները, մեր յօդուածի սահմանէն դուրս է այդ նկարագրելը:
«Եւ՝ որ ստուգութեամբ հմուտ է արուեստիս կարողնայ երգելովն դիւրութիւն առնել հիւանդին: Եւ ցաւեալն, եթէ հասու է արուեստիս՝ առաւել շահի ի ձայնիցն: Այլ եւ հոգեկան ցաւուց յոյժ օգտակար է, այսինքն՝ տրտմականին, զի ձայնի բնութիւն անմարմին է ե՛ւ հոգի անմարմին. լսելով զիւրն ազգակից փոխէ զտրտմականն. եւս ըստ այլ մասանց հոգւույն յարմարի, սրտմտականին, խոհականին ու կամ ցանկականին»:
Ապա փակում է ձեռագիրն իր այս էջը, պատմելով մէկ պատմական դէպք, որ երաժշտութեան անպայման ազդեցութեան կարողութիւնն է շեշտում: «Վիպասանեալ է ոմն վասն Աղէքսանդրի, եթէ ի խրատութեան ելով, երաժիշտն պատերազմականն նուագեր զմատն. եւ նա, իսկոյն զինեալ արտաքս դիմեաց: Եւ դարձեալ երաժշտականին զուարճականն բախեալ նուագս, անդրէն դարձեալ ի բազմականն ճեմէր»:

Posted in գրականություն

Անկախության մասին իմ պատկերացումները

Անկախության դերը մեծ է մարդկության կյանքում։ Յուրաքանչյուր ազգ ձգտում է անկախության։ Հ.Հն նույնպես անկախ է։ Հայ ժողովուրդը մշտապես պայքարել էիր անկախության համար։ Սակայն պետության անկախությունը բավարար չէ, որ մարդ իրեն անկախ զգա, քանի որ հնարավոր է երկրում սահմանափակեն անհատի անկախությունը։ Մեզանից յուրաքնչյուրը պետք է պայքարի իր անկախության համար։

Posted in գրականություն

Աղասի Այվազյան «Եկեղեցի»

Հավատացյալը կուրացած էր հավատով։ Նա չէր նկատում իր ընկերոջը ։ Այս պատմվածքում ես նկատեցի հետաքրքիր արտահայտություններ՝ «Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից»։ Ես հասկացա հետևյալը՝ այդ մարդը նման էր այն մոմին, որը նա վառել էր։ Նա, այդ մոմի նման, ցանկանում էր լինել կենտրոնում, երկնքի տակ, Աստծո աչքերի առաջ։ Իսկ կրակը ես նմանեցնում եմ Հավատացյալի հոգուն։ Այն հանգիստ չուներ, տագնապահար այս ու այն կողմ էր լինում։ Ինձ դուր եկավ նաև վերջաբանը՝ «Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…»։ Այդպիսի անհանգիստ հոգով մարդը հոգևոր կյանքով երկար չի կարող ապրել, և նա էլ այդ մոմի նման, ի վերջո կմարի։

Posted in Նախագծային աշխատանք, գրականություն

Կարդում ենք համաշխարհային գրականություն

Պաուլո Կոելո «Միշտ հանգստություն պահպանի´ր »
Պաուլո Կոելո «Լսի´ր սրտիդ ձայնը »
Պաուլո Կոելո «Սովորի´ր մտնել ուրիշի կերպարի մեջ»
Պաուլո Կոելո «Քեզ համար իսկակա´ն ուսուցիչ գտիր»
Posted in English

Translation

Text 2

London Bridge isn‟t actually in London anymore, but it used to bethere. When it was in London, the bridge crossed the Thames River, which is in the middle of London. London Bridge is made of granite, and it‟s an arch bridge; you can see the five curved arches in the bridge. London Bridge was built in the first half of the nineteenth century. When it was built, it was a very difficult project. It took 800 men seven years to build the bridge. In 1968, the city of London decided that it needed a new bridge. London Bridge was too narrow; a wider bridge with six lanes was needed. The city didn‟t tear the bridge down and throw it away. Instead , the city found a buyer and sold the bridge. The company that bought London Bridge paid a lot of money for it. The company paid two and a half million dollars for London Bridge. Then the company took the bridge apart stone by stone, put it into crates, transported it across the Atlantic, and rebuilt it in its new home. London Bridge is now far from original home, on a lake Arizona in the southwest of the United States

London Bridge- ը իրականում այլևս Լոնդոնում չէ, բայց նախկինում էր այնտեղ  Երբ դա Լոնդոնում էր, կամուրջը անցնում էր Թեմզ գետը, որը գտնվում է Լոնդոնի մեջտեղում:  Լոնդոնի կամուրջը պատրաստված է գրանիտից, և դա կամարակապ կամուրջ է:  կամրջի մեջ կարելի է տեսնել հինգ կոր կամարները:  Լոնդոնի կամուրջը կառուցվել է տասնիններորդ դարի առաջին կեսին:  Երբ այն կառուցվեց, դա շատ բարդ նախագիծ էր:  800 մարդ պահանջեց յոթ տարի կամուրջը կառուցելու համար: 1968 թ.-ին Լոնդոնում որոշվեց, որ դրա համար անհրաժեշտ է նոր կամուրջ:  Լոնդոնի կամուրջը չափազանց նեղ էր;  անհրաժեշտ էր ավելի լայն կամուրջ `վեց գոտիով:  Քաղաքը կամուրջը չի քանդել և դեն նետել:  Փոխարենը, քաղաքը գնորդ գտավ և կամուրջը վաճառեց:  Լոնդոնի կամուրջը գնած ընկերությունը դրա համար մեծ գումար է վճարել:  Ընկերությունը երկուուկես միլիոն դոլար է վճարել London Bridge- ի համար:  Այնուհետև ընկերությունը քար առ քար տարավ կամուրջը, դրեց տուփերի մեջ, տեղափոխեց այն Ատլանտյան օվկիանոսից այն կողմ և վերակառուցեց իր նոր տանը:  Այժմ Լոնդոնի կամուրջը հեռու է իր նախնական տնից ՝ Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում գտնվող Արիզոնայի լճի ափին: