Posted in Քաղաքագիտություն

Քաղաքական ուսմունքների էվոլյուցիան հին ժամանակներից մինչև մեր օրերը;

Մարդու պրակտիկ կյանքում նրա գոյատևման ոչ մի պատմական ամուր ձև և միջոց չի  ձևավորվում առանձին անհատների և խմբերի կամային ցանկությամբ: Այդպես է եղել նաև քաղաքականություն հետ, որը ձևավորվել է հասարակության զարգացման մի շարք տենդենցների հատման արդյունքում, որոնք ապահովում էին մարդկային շահերի բավարարումը և  հասունացած խնդիրների լուծումը:

Ողջ սոցիալական կյանքը հանդիսանում է մարդկանց և նրանց միավորումների մշտական փոխգործակցության գործընթաց, որոնք հետապնդում են իրենց շահերը և նպատակները, ուստի անխուսափելիորեն մրցակցում են միմյանց հետ:

Մարդկության զարգացման  սկզբնական շրջանում այս մրցակցությունը պահպանվում էր հիմնականում հասարարակական ինքնակարգավորման մեխանիզմներով:  Որպես դրանց առաջնային տարրեր կարգուկանոնի պահպանման և մարդու համար կենսական ռեսուրսների բաշխման համար հանդես եկան սովորույթները, ավանդույթները, բարքերը, կրոնական դոգմաները և համատեղ կյանքի այլ պարզ նորմեր և միջոցներ: Սակայն այս մեխանիզմերը ի զորու չեղան կարգավորելու համատեղ կյանքը և ապահովելու շատերի  խմբային պահանջմունքների բավարարումը։

Դրանից բացի ժամանակի ընթացքում խմբային շահերի հետ մեկտեղ առաջացան անհամատեղելի շահերի շրջանակ, որոնց իրականացումը սպառնում էր սոցիալական լարվածության շեշտակի աճմանը: Այսպես առաջացավ  հզոր հասարակական պահանջարկ նոր, ավելի արդյունավետ միջոցների, որ կկարգավորեր շատ առումներով փոփոխված մարդկային փոխհարաբերությունները:

Խմբերի սոցիալական շփման կարգավորման համար ձևավորված նոր համակարգերը ցուցաբերեցին մարդկային բնավորությունների, կրոնական սովորույթների և ավանդույթների` որպես սոցիալական կոնֆլիկտների կարգավորման մեխանիզմների լիիրավ անզորությունը: Միայն պետական իշխանությունը հանդես եկավ  որպես մի  ուժ, որը ոչ միայն կարող էր տարբեր խմբերի շահերը իրականացնել, այլև պահպանել սոցիալական կյանքի ամբողջականությունը, պահպանել կարգուկանոնը և ապահովությունը:

Քաղաքականությունը հենց առաջացել է նման խմբերի շահերի իրականացման անհրաժեշտությամբ, որոնք առնչվում էին նրանց հասարակական դիրքի հետ և չէին բավարարվում առանց հասարակական իշխանության  միջամտության, որը ենթադրում էր հարկադրանքի միջոցների օգտագործում: Այդպիսով քաղաքականությունը սկսեց կարգավորել ոչ միայն խմբային շահերը, այլ նրանք, որոնք առնչվում էին իշխանական նշանակության պահանջմունքներին և ենթադրում էին «3-րդ» ուժի` ի դեմս պետության  մուտքը կոնֆլիկտի մեջ:

Այս սկզբունքներով էլ կազմավորվեց քաղաքականություն ասվածը։

Քաղաքականության մասին մտահանգումները ընդհանրապես սկսվում են սուվերենության և կախվածության, պետության և մարդու միջև հարաբերությունների պարզաբանմամբ: Սրանց մասին կարելի է տեսնել դեռևս Հին Հնդկաստանի և Չինաստանի  հասարակական մտքի մեջ, բայց շատ քաղաքագետների համար քաղաքական  ուսմունքների պատմությունը սկսվում է Հին Հունաստանից, որը անձնավորված էՊլատոնի և Արիստոտելի քաղաքական փիլիսոփայության մեջ:

Հենց քաղաքականություն տերմինը ծագել է Հունաստանից, որը տառացիորեն նշանակում է  «Այն, ինչ կապված է պետության հետ»:

Արիստոտելը հստակ նշում է, որ քաղաքականությանը դա նախևառաջ պետությունն է, իսկ քաղաքականության ոլորտը հենց պետական հարաբերությունների ոլորտն է և պետական կառավարումը:

Պետական կյանք կամ պետական միջնորդությամբ մարդկանց միջև շփման կյանք գերիշխող էին երկու հազարամյակ` Պլատոնի «Պետությունից» և Արիստոտելի «Քաղաքականությունից» սկսած մինչև Մաքիավելու  «Իշխանը» և Հոբբսի «Լևիոթանը»:

17-ից 19-րդ դարերի ընթացքում Բ. Սպինոզայի և Ջ. Լոկի հայացքներից մինչև Հեգելի և Մարքսի հայացքները,պետության և քաղաքացիական հասարակության փոխադարձ  ազդեցությունը տարբեր ձևերով գտնվում էր քաղաքականության դաշտի կենտրոնում:

Արդեն 18-րդ դարում քաղաքականության դետերմինացման ոչ պետական, տնտեսական, սոցիալական գործոններից բացի, Մոնտեսքիոն իր «Օրենքների ոգին» գրքում ՝ լայնացնելով քաղաքականության  դուրսբերման և ընկալման ոլորտը  (աշխարհագրական, կլիմայական, դեմոգրաֆիական և այլն):

 18-19-րդ դդ. քաղաքականության սուբյեկտների և սահմանների մասին պատկերացումները բավական փոփոխվում են: Մինչ այդ որպես գործող անձիք հանդես էին գալիս  անհատները, ապա Անգլիական հեղափոխությունից  (17-րդ դ.) և Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունից հետո (18-րդ դ.) Ժ. Ռուսոյի և այլ մտածողների ազդեցության տակ քաղաքական ոլորտի վերլուծության մեջ են ներգրավվում աղքատ դասերը,ժողովուրդների լայն զանգվածները: Ռեֆորմացիայի ժամանակաշրջանիֆրանսիացի պատմիչներ Օ. Տերրին, Ֆ. Գիզոն, Ժ. Միշլեն և այլք առաջնապես քաղաքականությունը դիտարկում են որպես դասային պայքար, այսինքն նախևառաջ մարդկանց մեծ խմբերի և վերջին հաշվով «հասարակ Ժակի» (Jacque le Bonne Hommе), որը հասարակ մարդու ընդհանրական պատկերն է։

Իսկ այսօր քաղաքական կյանքը` որպես հասարակության ենթահամակարգ,լիդերների` մարդկանց ազդելու շատ բարդ փոխկապակցվածություն է, որը կազմված է նպատակների սահմանումից, որոշումների ընդունումից և նրանց իրականացումից։

«Քաղաքականություն» հասկացության հստակեցումը կարևորագույն նշանակություն ունի հասարակական գիտությունների ու պրակտիկ քաղաքականության համար, քանի որ նրանից է սկսվում քաղաքական բնագավառին առնչվող բոլոր հիմնախնդիրների ուսումնասիրությունը:

Առանցքային բնութագրիչները բավականին զարգացում են ապրել և այսօր էլ շարունակում է իր էվոլյուցիա։

Իմ սեփական կարծիքը նյութի վերաբերյալ․

Մեր ժամանակներում ամեն մարդ չէ, որ տիրապետում է այս գիտությանը: Սակայն կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը կախված է հասարակությունից և պետությունից, ինչը նշանակում է, որ քաղաքականությունը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին: Եվ յուրաքանչյուրն ունի իր սեփական տեսանկյունը այս հարցում: Հիմա քաղաքականությունը գրեթե ամենուր է: Քաղաքականությունը ազդում է բոլորի վրա, բայց շատերն անտեսում են դա: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընդունում քաղաքականության իմաստը: Քաղաքականությունը ես նաև տեսնում եմ գիտության և արվեստի մեջ:Եվ դրա էվոլուցիան ուսումնասիրելը հետաքրքրեց ինձ։ Եվ ըստ ինձ քաղաքականությունն ամենաշատը զարգացավ Իտալիայի և Հռոմեական կայսրության միջոցով:

Posted in Քաղաքագիտություն

Հետազոտական աշխատանք

Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն, գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Նախնադարյան արվեստ, նախնադարյան մշակութային ամբողջությունն է:Հնագույն արվեստի գոյության անվիճելի վկայությունների թվին են պատկանում ուշ պալեոլիթի հուշարձանները (մ. թ. ա. 40-35 թվականներ)՝ աբստրակտ նշաններ, որոնք փորագրված են ժայռային մակերեսներին, ձեռքի վրձինների նկարազարդումներ, անիմալիստական քարանձավային պատկերներ, ոսկորից և քարից փոքր կենդանակերպ և մարդակերպ քանդակներ, փորագրություններ, ոսկորների, քարե սալիկների և եղջյուրների վրա արված հարթականդակներ:

Գաղափարախոսություն, գաղափարների և հայացքների համակարգ, արտացոլում է հասարակության տարբեր խավերի, խմբերի վերաբերմունքը իրականության հանդեպ, արտահայտում է նրանց արմատական շահերը, մտայնությունը և պահանջները։