Posted in Ճամբար

Three unforgettable days

Early in the morning we set off for Artsvanist village, Gegharkunik region. When we reached the village, we first visited Artsvanist secondary school. The students of the school introduced us to the school. When we introduced our school to the local children, they were very excited, they wanted to participate in our projects, in foreign languages. And finally we decided to play football with “Mkhitar Sebastatsi” school against Artsvanist school.

When we finished football, we were happily escorted to Teisheban Fortress (or Ozaberd). The next day we visited Vanevan monastery, the nature there was very wonderful, indescribable.

We went to the source of Arpa and saw how it joins Lake Sanaa. We were all in a very high mood, there was no negative energy. In the last days, we woke up, got ready and headed to Yerevan. On the way we stopped at Hayrivank church.

Posted in Ճամբար

Զարմանալի և հրաշալի երեք օրեր

Processed with VSCO with a6 preset

Այս անգամ ևս մեկ անգամ ես անցկացրի տպավորիչ ու անմոռանալի երեք օր Արատեսում։ Գնացել էինք Վայոց Ձորի մարզ։ Ուրախ ու արկածներով լի պահեր ունեցանք։ Այդ օրերի արդյունքում ունեցա նոր ընկերներ: Երբ իմացա, ընկեր Ջուլին ճամփորդություն է կազմակերպում՝ դեպի Արատես, շատ ոգևորվեցի և մեծ դժվարությամբ գնացի։ Առավոտյան շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց։ Երբ հասանք այնտեղ, ձյունը արդեն ծածկել էր դեղնականչավուն տերևները, խոտերը և ողջ բնությունը, բայց եղանակը աննկարագրելի էր։ Առավոտյան օրը բացվում էր հեքիաթում, արթնանում էիր քնիցդ և հայտնվում ամպերի մեջ, քանի որ մառախուղը միշտ լիներ շուրջդ:  Մենք պատկերացնում էինք, թե ինչ հրաշքի կարող էինք ականատես լինել, եթե բարձրանայինք Սմբատաբերդը, բայց ընկեր Սմբատի և ընկեր Տարոնի խորհրդով, վտանգի առկայության պատճառով՝ չբարձրացանք: Իսկ երկրորդ օրը եղանակն ասես մեր կողմից էր։ Մենք կազմակերպեցինք սահնակավազք բաժանվեցինք մի քանի խմբերի և սկսեց մրցույթը, բայց այնքան հետաքրքիր էր այդ ամենը, որ կուզեի ժամանակը հետ տալ, որպեսզի երկու օր էլ այնտեղ անցկացնեի։ Այս ճամփորդությունը տարբերվում էր մնացածից իր ակտիվությամբ և շարժողականությամբ։ Մենք համեմեցինք մեր օրերը հաճելի երաժշտությամբ և գյուղական ուտեստներով։ Մեր ընկերական ճամբարը կոլորիտային էր, և մենք լիովին ընտելացել էինք իրար, միջավայրին։

Processed with VSCO with a6 preset
Processed with VSCO with a6 preset
Posted in Ճամբար

Իջևանի արկածները

Առավոտյան գնացինք դպրոց որպեսզի շարժվեինք դեպի Տավուշի մարզ Իջևան, դպրոցում հավաքվեցինք և հանդիպեցինք Պարոն Բլեյանին քնարկեցինք մեր ճանապարհորդությունը։Քնարկելուց հետո շարժվեցինք դեպի ավտոբուս, բոլորս տեղավորվեցինք և ճանապարհ ընկանք։Առաջին կանգառը եղավ Ծովագյուղում,նրանք մեզ հիանալի կերպով դիմավորեցին,մեզ նաև հյուրասիրեցին։Արդեն հասել էինք Իջևան,այնտեղ մեզ դիմավորեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների,նաև քայլք ունեցանք  Իջևանի քանդակների պուրակում։Պուրակում արձանները վնասված էին: Սակայն քանդակները վերանորոգել էր քանդակագործ Գոռը:Մի փոքր հանգստանալուց հետո սկսվեց զվարճալի խաղերի ազդարարումը։

Հաջորդ օրը այցելեցինք Խաշթառակ գյուղ, որտեղից քայլելով բարձրացանք դեպի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի «Ռևազի քար» մոտ: Հետո պետք է քայլեինք Խաշթառակից մինչև Լուսահովիտ:Հասանք  Ծռվիզի (Մորո Ձորո) վանք,որտեղ նկարահանվել է «Կյանք ու Կռիվ» ֆիլմի մի փոքր հատված։

Հաջորդ օրը քայլեցինք Աղստևով, հասանք Իջևանի Դենդրոպարկ: Այնտեղ բնությունն հիասքանչ էր: Լուսանկարվեցինք և շարժվեցինք առաջ: Ճանապարհին կանգնեցինք Գետիկի կիրճում: Հաջորդ կանգառը եղավ «Կռասնիի կամրջի» մոտ կամ «Կարմիր կամուրջ» ու շարժվեցինք դեպի Երևան:

Posted in Ճամբար

Անկախության տոնին Վարդենիկում

Սա արդեն իմ երկրորդ ճամբարն է, բայց ինձ ավելի շատ հետաքրքրեց դեպի Վարդենիկ մեր ճամփորդությունը, որը նվիրված էր սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին։ Մենք առավոտյան գնացինք դպրոց, որպեսզի շարժվենք դեպիՎարդենիկ։ Ավտոբուս դեռ չնստած ծանոթացանք և մտերմացանք խմբի անդամների հետ, ոմանց հետ արդեն ծանոթ էինք, ոմանց հետ՝ ոչ։ Մենք 12-րդ դասարանի սովորող Գոռ Օսեյանի ընտանիքի հրավերով պետք է գիշերակացն անցկացնեինք իրենց տանը: Արդեն ժամանել էինք Վարդենիկ, տեղավորվել։ Երբ հասանք, ծանոթացանք տեղանքի հետ, զբոսնեցինք գյուղում, մասնակցեցինք բերքահավաքի աշխատանքներին, օգնեցինք Գոռի տանեցիներին: Մեզ միացել էր նաև Վարդենիկի երաժշտական դպրոցի կիթառի դասավանդող, արդեն կրթահամալիրի բարեկամ՝ ընկեր Արտակը: Բերքառատ այդ այգում կարծես համերգ սկսվեց: Այգին ամենահարմար տեղը կարող էր լինել ընկերական այդ շրջապատով ժամանակ անցկացնելու, նստելու, զրուցելու և Սևանի զմրուխտն այդ բոցեղեն երկնքով վայելելու: Ընկեր Նելին և ընկեր Արտակը, այնուհետև՝ նաև մենք սկսեցինք երգել։ Երեկոն Գոռենց տանը շատ ջերմ և սիրառատ էր։

Երկրորդ օրը մենք բարձրացանք Արմաղան լեռը: Սարիը նվաճելուն ուղղված ամեն քայլ մեկնելի ապրում էինք քամու կտրուկ ուժգնացումը, բայց ոսկեզօծ արտերի՝ մեզ ուղեկցող պարը, ամեն քայլին նոր ուժ էր տալիս: Նորեկ եմ կրթահամալիրում, սարեր շատ չեմ հասցրել նվաճել, բայց վստահ եմ սա կլինի մեկնարկը այս խմբով իմ ճամփորդությունների-ճամբարների:

Երեկոյան հրավեր ունեցանք ընկեր Արտակենց տուն: Տան բակն իր ողջ հմայքով ընդունեց մեզ, հյուրասիրեց, հմայեց և ճանապարհեց: Երաժշտությունը ողջ ճամփորդության ընթացքում մեզ ուղեկցել է: Նվագեցին տարբեր գործիքներ՝ջութակ, կիթառ, դաշնամուր, դուդուկ և այլ բազում գործիքներ։ Հաջորդ օրը Երևան վերադառնալու ճանապարհին այցելեցինք Իշխանավանք,հետո վերադարձանք Երևան։

Posted in Ճամբար

Ճամբարային տպավորություններ

Դպրոցի  ընդունելության  տարբերվող «քննությունները» անակնկալ  և միաժամանակ անսպասելի  հետաքրքիր էին ինձ համար։ Առաջին հերթին կարծում էի, որ դրանք լինելու էին զուտ գիտելիքների հետ կապված, բայց այն տարբերվեց նոր ընկերներ ձեռք բերելով և ուրախ ու աշխույժ ժամանակ անցկանցնելով։Սևանի ճամբարը ինձ համար փորձություն էր. առաջին անգամ պետք է գիշերեի վրանում։ Ոչ պակաս փորձություն էր նաև ոչ այդքան սառը ջրում՝ անձրևի  տակ  լողալը։ Վերջին և ամենալուրջ փորձությունը, որ ես հաղթահարեցի դա առավոտ կանուխ շների ճիրաններից ազատվելն էր։ Ճամբարի արդյունքում ամենակարևոր ձեռքբերումներիցս են ինքնուրույնությունը և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունը։

Շնորակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին Հայաստանի գողտրիկ վայրերը մեզ հետ բացահայտելու համար։