Հունվարյան նախագիծը սկսվելուն պես՝ ես ճանապարհորդվեցի Արատես։ Անցկանցրեցի շատ լավ ժամանակ ընկերներիս հետ։ Երբ վերադարձանք Երևան հաջորդ օրը առավոտ կանուխ եկանք դպրոց։
Քանի որ արդեն հունվարներ ամեն մեկս պետք է զբաղվենք մեր նախագծերով։ Ես ինքս շարունակեցի իմ նախագիծը։Հղումը՝ այստեղ։
Երկրորդ կիսամյակում ավելի լավ ճանաչեցի ուսուցիչներին և ընկերներիս ։Ամանորը նշելուց հետո բոլորս մեծ եռանդով և ոգևորությամբ սպասում էինք Ուսումնական երկրորդ շրջանին: Սա ոչ սովորական ամիս էր բոլորիս համար,այլ ճամբարային: Ուսումնական երկրորդ շրջանի ընթացքում բազում ճամփորդությունները եղան,ծանոթացանք մեր նոր թեմաններին, և այլն:Երկրոդ շրջանը սկսեցինք սպորտային խաղերի բացմամբ: Երկրորդ կիսամյակում կատարել եմ՝
Սակայն երկրորդ կիսամյակի կեսից կորոնավիրուսի պատճառով փակվեցին ուսումնական կենտրոնները և դասերը սկսեցինք կատարել հեռավար կերպով։ Ահա իմ առցանց կատարած առաջադրանքները՝
Նոր կորոնավիրուսի ի հայտ գալուն պես փակվեցին բոլոր դպրոցները,քոլեջները և այլն։ Բոլորը դասերը շարունակեցին օնլայն տիրույթում ։Իսկ ես մեկուսացել եմ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Իմ օրը անցնում է իմ տատիկի և պապիկի հետ։Վաղ առավոտյան մարզվում եմ մոտակա անտառում։Երբ վերադառնում եմ տուն սկսում եմ կատարել ուսուցիչներիս ուղարկված առաջադրանքները։Որը հիմա կներկայացնեմ ձեզ՝
Այս օրերին հնարավորություն ունենք ինքնակրթվելու ։ Ես հիմա կարդում եմ Սողոմոն Թեհլերյան դատավարությունը վեռնագրով գիրքը ։ Համացանցի միջոցով նայում եմ բազմաթիվ ֆիլմեր։
Ես՝ Տիգրան Չերքեզյանս,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մուտք եմ գործել «Մուտքի» ճամբարով: Ճամբարային օրերին ծանոթացանք ուսուցիչների հետ, շրջայցեր ունեցանք դպրոցի տարբեր մասնաշենքերում, ծանոթացանք դպրոցի կարգ ու կանոնին, սովորեցինք բլոգավարություն և որ ամենակարևորն է՝ ձեռք բերեցինք նոր ընկերներ:
Այս ամենից հետո եկավ ճամփրորդելու ժամանակը, քանի որ սեբաստացին պետք է ճամփորդի: Իմ առաջին սեբաստացիական ճամփորդությունը եղավ դեպի՝ «Ժայռ»: Այնտեղ անց կացրեցինք երեք օր: Այս երեք օրերի ընթքցքում մենք ունեցանք նոր ծանոթություններ, աշխատեցինք տարբեր նախագծերի շուրջ և մաքրեցինք Սևանի ափի որոշ հատվածները:
Եկավ սեպտեմբերը՝ ես արդեն սեբաստացի էի։ Ամբողջ սեպտեմբերի ընթացքում ես հնարավորություն ունեի որոշել, թե ինչ առարկաներ եմ ընտրելու սովորելու համար։ Մեկ ամիս «փորձաշրջան» անցնելուց հետո որոշեցի իմ հետագա կրթական ուղին համալրել խորացված մաթեմատիկա և անգլերեն առարկաներով։Ֆիզկուլտուրան ևս պետք էր ընտրել և ընտրեցի ֆուտբոլը։ Այդ ամիս ստացա շատ տնային առաջադրանքներ։
5.Ստեփան Մարգարյան(մաթեմատիկայի ուսուցիչ)֊ Մաթեմատիկայի դասերին ընկեր Ստեփանի հետ մենք արել ենք կրկնություն։ Կրկնում էինք 9-րդ դասարանի մեր սովորած նյութերը։
6.Հերմինե Անտոնյան(ՏՏ -ի ուսուցչուհի)֊ ՏՏ֊ի դասերի սկզբում ընկեր Հերմինեն մեզ ներկայացրեց թե հիմնականում ինչ ենք սովորելու և ինչ լեզուներ ունի ծրագրավորումը։
Հոկտեմբեր
Եկավ հոկտեմբերը։ Ամիս, որը ես համարում եմ ամենաստացվածը այս չորս ամիսների մեջ։ Հոկտեմբերին ես արդեն ծանոթ էի դպրոցի մթնոլորտին։ Այս ամիս արդեն ավելի հմուտ էի բլոգի հարցում։
Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը , տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։
Դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցավ ավագ դպրոցի մեդիաուրբաթը։ Բոլորս պատրաստվել էինք այդ օրվան։ Ամեն դասարան հանդես եկավ անհատական պարով։ Մենք նույնպես պարեցինք։Պարեցինք «Ծափիկ» պարը։Ամեն ինչ լավ անցավ։
Հայոց լեզվի ամբողջական վարժությունները(հղումը այստեղ)։ Անգլերենից բացեցինք մի թղթապանակ Google Drive-ում որտեղ հիմա դնում ենք մեր տնայինները (ֆայլը այստեղ)։ Այսքանը իմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» սովորածի մասին։
Աշխատել ենք Destination B1 գրքով, կատարել ենք առաջադրանքներ, կարդացել ենք տեքստեր, վերլուծել ենք դրանք։
Հոկտեմբեր ամսվա ընթացքոււմ ուսումնասիրել են Հելոուին տոնը, ֆիլմի դիտում ենք ունեցել։ Կարդացել ենք «Boston tea party» տեքստը , տեղեկություններ ենք հավաքել այդ թեմայի շուրջ։