- Որտեղ է գտնվում Կիլիկիան և աշխարական ինչ շրջանների է բաժանվում։
Այն Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները ,արևելքում՝անցնում Ամանոսի լեռները :
Բաժանված է 3 մասի ՝
Լեռնային Կիլիկիա,Դաշտային Կիլիկիա,Քարուտ Կիլիկիա:
- Որ դարում մեծացավ հայերի հոսքը Կիլիկիա, ուրիշ ինչ ժողովուրդներ էին ապրում Կիլիկիաում։
11 -րդ դ.-ի կեսերից սկսվում է հայ բնակչության զանգվածային հոսքը Կիլիկիա։
Կիլիկիայում ապրում էին նաև հույներ,ասորիներ,արաբներ,հրեաներ:
- Ներկայացրեք Կիլիկայում հայկական պետության ստեղծման պատմական ընթացքը։
Հայ իշխաններից Ռուբենը 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական իշխանություն:Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում:Նրան հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը:Ռուբեն իշխանի հիմնադրած նոր իշխանությունը կոչվեց Ռուբինյան:
- Ինչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության համար ։Ուրիշ ինչ հայկական իշխանություններ ստեղծվեցին։
Նա օգտվեց Մանազկերտի Ճակատամարտից հետո Բյուզանդիայի թուլացումից և Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց իշխանություն (1072-1090թթ)։Կենտրոնը Մարաշ քաղաքն էր:
Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում ուժեղ և ընդարձակ իշխանություն հիմնադրեց նաև Գող Վասիլը (1082-1117թթ.) Նրա կենտրոնն էր Քեսուն քաղաքը։
- Ովքեր էին խաչակիրներ և ինչ նպատակներ ունեին։Ինչ հետևանքներ ունեցավ խաչակրաց արշավանքները Կիլիկաի համար։
Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին , ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։
խաչակրաց արշավանքը անուղղակիորեն նպաստավոր եղավ հայկական իշխանությունների համար։Աստիճանաբար հզորացող Ռուբինյան իշխանների համար խաչակիրների հետ դաշինքը, առնվազն առաջին մի քանի տասնամյակներում, կարևոր նշանակություն ուներ։ Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը և այլ մուսուլմանական ամիրայություններ, ինչը հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել։Նիկիայի և Դորիլեումի ճակատամարտերում խաչակիրները ջախջախիչ հարված հասցրին սելջուկներին, դրանով իսկ երկար ժամանակով հեռացնելով սելջուկյան վտանգը հայկական կազմավորումներից :Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր։ Բացի դրանից, Կիլիկյան Հայաստանը Արևմտաեվրոպական պետությունների և հատկապես Ֆրանսիայի կառավարման շատ գծեր վերցրեց և կիրառեց հենց Կիլիկիայում։
Սակայն երբ խաչակիրները հաստատվեցին ու ստեղծեցին իրենց պետական միավորները, նրանք դարձան վտանգ հայկական փոքրիկ իշխանությունների համար։ Գրեթե ամբողջ Դաշտային Կիլիկիան ու Եփրատացվոց աշխարհի հայաբնակ տարածքները երկար ժամանակ մնացին Անտիոքի իշխանության ու Եդեսիայի կոմսության տիրապետության տակ։ Բացի դրանից խաչակիրները կարճ ժամանակում վերացրին ու տիրացան հայկական մի քանի փոքր իշխանությունների տիրույթներին:
- Ինչպիսի խաչակրաց պետություններ ստեղծվեցին Մերձավոր Արևելքում։
1098 թվականին հիմնվել են Եդեսիայի կոմսությունը և Անտիոքի դքսությունը, 1099 թվականին՝ Երուսաղեմի թագավորությունը, 1109 թվականին՝ Տրիպոլիի կոմսությունը, 1192 թվականին՝ Կիպրոսի Լուսինյան թագավորությունը։