Posted in English

Homework

Task 1

a) I don’t particularly like watching television. I can take it or leave it .

b) When I go on holiday, all I want is some peace and quiet.

c) I vacuum my car regularly because I like it to be clean and tidy.

d) It’s 200 kilometres to the coast from here, give or take a few kilometres.

e) My computer is getting old. Sooner or later I’ll have to buy a new one.

f) I don’t eat chocolate for weeks. Then I’ll eat three bars in one day! It’s all or nothing with me.

g) My teenagers treat our house like a hotel. They just come and go as they please.

Posted in English

Homework

Task 1

We got married on a warm Saturday in spring. 

We had a party in the evening.

 During the party we danced and everyone had a lovely time.

 At ten o’clock at night we drove to the airport to go on my surprise honeymoon.

During the flight my husband told me we were going to Cuba. 

We landed at four o’clock on Sunday morning. 

At eight o’clock on Sunday evening the island experienced a terrible hurricane. 

We flew out on Monday morning after the shortest honeymoon in history!

Posted in հայոց պատմություն

Շուշիի ազատագրումը

Անառիկ համարվող քաղաքը չորս կողմից շրջապատված էր սարերով, Շուշին պաշտպանում էր լավ զինված ադրբեջանական կայազորը՝ մոտ 2500 զինվոր ու սպայով։
Քաղաքի ազատագրումը սկսվեց մոտ երեք հազար հայ զինվորով։ Ռազմական պրակտիկայում ուժերի այդպիսի համադրությունն անհեթեթություն էր, քանի որ նման դեպքերում հարձակվող կողմի անձնակազմն առնվազն երեք անգամ պետք է գերազանցի պաշտպանվող կողմին։ Պետք է նշել նաև, որ հայկական կողմը որակյալ ու ժամանակակից զենքի պակաս ուներ։
նախատեսվում էր քաղաք մտնել մայիսի 5-ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղացել։ Եղանակային անոմալիան ստիպեց հայկական հրամանատարությանը՝ գործողությունն իրականացնել մայիսի 8-ին։
Հրամանատար՝ Արկադի Տեր-Թադևոսյան:
Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը[1]։

Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը:
Մայիսի 8-ի գիշերը ՝ 2 -ն անց 30- ին սկսվեց ընդհանուր գրոհը : Մայիսի 9- ին թշնամին դիմեց փախուստի : Հակառակորդը տվեց 300 զոհ , 600-700 վիրավոր , 13 գերի : Հայկական կողմն ունեցավ 70 զոհ և 120 վիրավոր :
Շուշիի հաղթանակն ամրապնդեց հայերի հավատը հաղթանակի հանդեպ:

Posted in հայոց պատմություն

ՀՀ Սահմանադրության ընդունումը

1991 թ. Հայաստանի անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Posted in հայոց պատմություն

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը

1991 թ. սեպտեմբերի 21 -ին հանրապետությունում անցկացվեց հանրաքվե:
Քվեարկության դրվեց հետևյալ հարցը.<< Համաձա՞յն եք ,որ ՀՀ-ն լինի անկախ ժողովրդավարական պետություն ՝ԽՍՀՄ- ի կազմից դուրս>>: Հանրապետության բնակչության մեծամասնությունը ՝2 մլն 43 հազ. մարդ կողմ քվեարկեց:
1991 թ. սեպտեմբերի 23 -ին հանրապետության Գերագույն խորհուրը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ : Ձայների ճնշող մեծամասնությամբ (83%) նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ ՝Գագիկ Հարութունյանը:

Posted in հայոց պատմություն

Հայկական դիվիզիաները Մեծ հայրենական պատերազմում

Հայրենական մեծ պատերազմին մոտ 600 հազար հայ է մասնակցել Հայաստանից, Սփյուռքից ու ԽՍՀՄ հանրապետություններից։Ձեւավորվել է մի քանի հայկական դիվիզիաներ:Դիվիզիաները ակտիվ մասնակցություն են ունեցել գերմանաֆաշիստական նվաճողների դեմ պայքարին, ոմանք հասել են մինչեւ Եվրոպա ու Բեռլին։
Հայկական դիվիզիաներից «ամենաավագը»՝ 76-րդ հրաձգային դիվիզիան, Հայկական ԽՍՀ-ում ձեւավորվել է 1920-ի դեկտեմբերին։Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, որի ժամանակ պահել է ռազմավարական կարևոր կետ Կլեցկայա կայարանը:
390-րդ հրաձգային դիվիզիան ստեղծվել է 1941-ին Վրաստանի տարածքում։ Մասնակցել է Կերչ- Ֆեոդոսիայի գործողությանը, Կերչի համար արյունահեղ մարտերին։Կերչից հետո դիվիզիան լուծարվել է ու նրանք, ում հաջողվել է ողջ մնալ, միացել են Սեւաստոպոլի պաշտպանների շարքերին։
409-րդ հրաձգային դիվիզիան ձեւավորվել է 1941-ի օգոստոսին ու դեկտեմբերին արդեն տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս։Դիվիզիան հայտնի է նրանով, որ ազատագրել է չորս եվրոպական մայրաքաղաքներ՝ Վիեննան, Բուխարեստը, Բուդապեշտը, Պրահան։

89-րդ Թամանյանական դիվիզիան՝ հայկական ամենահայտնի դիվիզիաներից մեկը։ Այն ստեղծվել է 1941-ին, ու 1942-ին արդեն մասնակցել է մարտական գործողություններին։ Անցել է մարտական ուղին Կովկասից մինչեւ Բերլին։ Միակ ազգային դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի գրավմանը։Դիվիզիան նաև մասնակցել Թաման թերակղզու ազատագրմանը, ինչի համար էլ ստացել է իր անվանումը։9 զինվոր ու սպա արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչմանը։

Posted in հայոց պատմություն

Հայերի կոտորածը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի ունեցավ Ադրբեջանի Կոմկուսի քաղաքային կոմիտեի կողմից կազմակերպված հանրահավաք։
Հակահայկական կարգախոսների ներքո ընթացած հանրահավաքը շարունակվեց նաև հաջորդ օրը: Ելույթ ունեցողները, որոնց թվում կային քաղաքում հայտնի մարդիկ, կոչ էին անում պատժել հայերին և պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել. «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը:
Փետրվարի 27-ի երեկոյան հրապարակային ելույթները վերաճեցին բռնի գործողությունների: հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, բռնության կոչերից բորբոքված և անվճար բաժանվող թմրանյութերով և ալկոհոլային խմիչքներով «տաքացած», անարգել կերպով սկսեցին Սումգայիթում ապրող հայերի բնակարանների ավերումը, նրանց նկատմամբ զանգվածային ծեծուջարդը, սպանություններն։Մարդկանց սպանում էին իրենց իսկ տներում, թեպետ ավելի հաճախ դուրս էին հանում փողոց կամ բակ՝ հրապարակային ծաղրուծանակի ենթարկելու համար:Միայն փետրվարի 28-ի երեկոյան՝ հակահայկական հիստերիայի, ջարդերի և սպանությունների սկզբից գրեթե երկու օր անց, բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Սումգայիթ, սակայն նրանք քաղաքը հսկողության տակ առան ոչ միանգամից, քանի որ բռնարարների հանդեպ ուժ և զենք գործադրելու հրաման չէին ստացել:Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողություների, և հայերի ջարդերը դադարեցին:
Ըստ խորհրդային պաշտոնական տվյալների՝ ջարդերի ընթացքում սպանվեց 27 ազգությամբ հայ քաղաքացի, հարյուրավոր մարդիկ վիրավոր և հաշմանդամ դարձան, շատերն անհայտ կորան։

Posted in հայոց պատմություն

Դասարանական աշխատանք 04.04.22

  • Որտեղ է գտնվում Կիլիկիան և աշխարական ինչ շրջանների է բաժանվում։

Այն Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները ,արևելքում՝անցնում Ամանոսի լեռները :
Բաժանված է 3 մասի ՝
Լեռնային Կիլիկիա,Դաշտային Կիլիկիա,Քարուտ Կիլիկիա:

  • Որ դարում մեծացավ հայերի հոսքը Կիլիկիա, ուրիշ ինչ ժողովուրդներ էին ապրում Կիլիկիաում։

11 -րդ դ.-ի կեսերից սկսվում է հայ բնակչության զանգվածային հոսքը Կիլիկիա։
Կիլիկիայում ապրում էին նաև հույներ,ասորիներ,արաբներ,հրեաներ:

  • Ներկայացրեք Կիլիկայում հայկական պետության ստեղծման պատմական ընթացքը։

Հայ իշխաններից Ռուբենը 1080 թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական իշխանություն:Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում:Նրան հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը:Ռուբեն իշխանի հիմնադրած նոր իշխանությունը կոչվեց Ռուբինյան:

  • Ինչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության համար ։Ուրիշ ինչ հայկական իշխանություններ ստեղծվեցին։

Նա օգտվեց Մանազկերտի Ճակատամարտից հետո Բյուզանդիայի թուլացումից և Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց իշխանություն (1072-1090թթ)։Կենտրոնը Մարաշ քաղաքն էր:
Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում ուժեղ և ընդարձակ իշխանություն հիմնադրեց նաև Գող Վասիլը (1082-1117թթ.) Նրա կենտրոնն էր Քեսուն քաղաքը։

  • Ովքեր էին խաչակիրներ և ինչ նպատակներ ունեին։Ինչ հետևանքներ ունեցավ խաչակրաց արշավանքները Կիլիկաի համար։

Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին , ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։

խաչակրաց արշավանքը անուղղակիորեն նպաստավոր եղավ հայկական իշխանությունների համար։Աստիճանաբար հզորացող Ռուբինյան իշխանների համար խաչակիրների հետ դաշինքը, առնվազն առաջին մի քանի տասնամյակներում, կարևոր նշանակություն ուներ։ Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը և այլ մուսուլմանական ամիրայություններ, ինչը հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել։Նիկիայի և Դորիլեումի ճակատամարտերում խաչակիրները ջախջախիչ հարված հասցրին սելջուկներին, դրանով իսկ երկար ժամանակով հեռացնելով սելջուկյան վտանգը հայկական կազմավորումներից :Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր։ Բացի դրանից, Կիլիկյան Հայաստանը Արևմտաեվրոպական պետությունների և հատկապես Ֆրանսիայի կառավարման շատ գծեր վերցրեց և կիրառեց հենց Կիլիկիայում։
Սակայն երբ խաչակիրները հաստատվեցին ու ստեղծեցին իրենց պետական միավորները, նրանք դարձան վտանգ հայկական փոքրիկ իշխանությունների համար։ Գրեթե ամբողջ Դաշտային Կիլիկիան ու Եփրատացվոց աշխարհի հայաբնակ տարածքները երկար ժամանակ մնացին Անտիոքի իշխանության ու Եդեսիայի կոմսության տիրապետության տակ։ Բացի դրանից խաչակիրները կարճ ժամանակում վերացրին ու տիրացան հայկական մի քանի փոքր իշխանությունների տիրույթներին:

  • Ինչպիսի խաչակրաց պետություններ ստեղծվեցին Մերձավոր Արևելքում։

1098 թվականին հիմնվել են Եդեսիայի կոմսությունը և Անտիոքի դքսությունը, 1099 թվականին՝ Երուսաղեմի թագավորությունը, 1109 թվականին՝ Տրիպոլիի կոմսությունը, 1192 թվականին՝ Կիպրոսի Լուսինյան թագավորությունը։

Posted in հայոց պատմություն

Արդյունաբերացում և կոլեկտիվացում

Պատճառները և սկիզբը
Կոլեկտիվացումը անհատական գյուղացիական տնտեսությունների միավորման և կոլխոզների ձևավորման գործընթաց է ԽՍՀՄ-ում, որն անցկացվել է 1928-1940 թվականների ընթացքում՝ Իոսիֆ Ստալինի կառավարման ժամանակահատվածում՝ կոոպերացման միջոցով գյուղացիական մենատնտեսությունները խորհրդային համայնական տնտեսությունների վերափոխելու հարկադրված ճանապարհով։
Խորհրդային ղեկավարությունը վստահաբար ակնկալում էր, որ գյուղացիական անհատ տնտեսություններից անցումը կոլտնտեսություններին իսկույնևեթ կբարելավի քաղաքային բնակչության պարենային ապահովումը, վերամշակող արդյունաբերության համար հումքի մատակարարումը, ինչպես նաև կենտրոնական իշխանության կողմից սահմանված քվոտաների միջոցով կոլտնտեսությունների գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումը ծառայեցվում էր նաև արագ ինդուստրալացմանը և ուրբանիզացիային:

Նպատակ
Հացահատիկի արտահանման ավելացում `արդյունաբերականացման ֆինանսավորում ապահովելու համար, սոցիալիստական ​​վերափոխումների իրականացումը գյուղում, արագ աճող քաղաքների մատակարարման ապահովում:

Իրագործման մեթոդները
Վլադիմիր Լենինը կոլեկտիվացման համար նախատես էլ էր գյուղի «խորհրդային վերակառուցման» և «գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայնության կառուցման մեջ» ներգրավելու պլան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո խորհրդային իշախնություններն անմիջապես ձեռնամուխ եղան գյուղի` աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալու կոլեկտիվ տնտեսություններին՝ փորձելով որոշակի առավելություններ ապահովել մանր մենատնտեսությունների համեմատ։ 1917 թվականի վերջերից և 1918 թվականի սկզբները գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ, գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով (1919 թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների հիմնախնդիրները, ցուցումներ տրվեցին դրանց գործունեության, պետական մարմինների հետ փոխհարաբերությունների, դրանց արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում (1919 թվականի մարտ) ընդունված ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվները վերածվեծին մարմինների, որոնք սկսեցին կարգավորիչ դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։

Արդյունքում
Հետևանքները ծանր էին. հացահատիկի համախառն արտադրության, անասունների կրճատում, հացի արտահանման աճ: 1932-1933 թվականների զանգվածային սով, որից մահացավ ավելի քան 5 միլիոն մարդ;,գյուղատնտեսական արտադրության զարգացման տնտեսական խթանները թուլացան: Հարկադիր կոլեկտիվացման տնտեսություններում հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների շրջանում գյուղացիների:

Posted in հայոց պատմություն

Ալեքսանդր Միասնիկյան

նվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։
Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից զորակոչվել է բանակ։ Արևմտյան ռազմաճակատում, իր շուրջը հավաքելով սոցիալ-դեմոկրատների, ստեղծել է ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպություն, որը հեղափոխական աշխատանք էր տանում զինվորների շրջանում։ 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ և Միխայիլ Ֆրունզեի հետ ղեկավարել այդ կոմիտեի բոլշևիկյան ֆրակցիան։ Մայիսին սահմանազատվելով մենշևիկներից՝ ֆրակցիան ստեղծել է բոլշևիկների ինքնուրույն կազմակերպություն, որի կոմիտեի նախագահ է ընտրվել։ 1917թ. հուլիսին նրա ջանքերով ստեղծվել է այդ կոմիտեի օրգան «Զվեզդա» թերթը։ Որպես Արևմտյան ռազմաճակատի և Բելոռուսիայի բոլշևիկների պատգամավոր, մասնակցել է ՌԱԴԲԿ 6-րդ համագումարին, որտեղ պաշտպանել է սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման և անցկացման լենինյան ստրատեգիան։ 1917թ. սեպտեմբերին ընտրվել է ՌԱԴԲԿ հյուսիս-արևմտյան մարզային կոմիտեի (հետագայում՝ Բելոռուսիայի Կոմկուս) նախագահ։ Հոկտեմբերյան զինված ապստամբության հաղթանակից հետո ընտրվել է Մինսկում ստեղծված Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի ռազմհեղկոմի նախագահ։ Արևմտյան ռազմաճակատի զինվորների 2-րդ համագումարում ընտրվել է Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար։ Միաժամանակ նշանակվել է նորաստեղծ կարմիր բաևակի ռազմակայանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ։ Որոշ ժամանակ կատարել է գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։ 1918թ. գարնանը ղեկավարել է Պովոլժիեի ռազմաճակատի գործողությունները ընդդեմ սպիտակ չեխերի։ 1919թ. սկզբին ընտրվել է Բելոռուսիայի Կենտգործկոմի և կոմկուսի կենտրոնական բյուրոյի նախագահ։

Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։