Հայկական սփյուռքն առաջացել է Խորհրդային Հայաստանի գոյության տարիներին։ Այն մշտապես պահպանել է մայր հայրենիքի հետ կապը և պարբերաբար ներգաղթեր իրականացրել։ 1921-1926 թվականներին իրականացվել է արևմտահայերի առաջին, 1931-1933 թվականներին՝ երկրորդ ներգաղթը, երբ Հայկական ԽՍՀ է տեղափոխվել 42 000 հայ։ 1946-1948 թվականներին տեղի ունեցած Մեծ հայրենադարձության ժամանակ Հայաստան է տեղափոխվել 86 000 հայ։
Հայկական սփյուռքի մեկդարյա պատմությունը կարելի է բաժանել երեք փուլի՝ առաջացման շրջան (1920-1930-ական թվականներ՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո), երկրորդ սերնդի, զարգացման շրջան (1950-1980-ական թվականներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) և ժամանակակից շրջան (1990-2010-ական թվականներ՝ Հայաստանի Հանրապետության