Posted in հայոց պատմություն

Հովհաննես Քաջազնունի

Հովհաննես Մաթևոսի Քաջազնունին եղել է Հայկական, ԽՍՀՄ, հայ ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասի սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ: 1905 — 1906 թվականներին կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ։ 1906  թվականից սկսած նա ակտիվորեն ներգրավվել է հասարակական և քաղաքական գործունեության մեջ։ Նույն տարին մեկնել է Նիցցա քաղաք՝ կապվելու Ալեքսանդր Մանթաշյանցի հետ՝ խնդրելու աջակցել կուսակցությանը։ ՀՅԴ կարգադրությամբ նա 1908 թվականին մեկնել է Բաքու ու Կոնստանդնուպոլիս։ 1909 թվականին ձերբակալվել է հակադաշնակցական հայտնի գործի շրջանակներում։ 1911 թվականին ստիպված մեկնել է երկրից՝ խուսափելու համար, որ նրան կանչեն Սանկտ-Պետերբուրգ՝ վկայություն տալու Դաշնակցության դեմ դատավարությում։ Ապրել է Ֆրանսիայում, Բելգիայում ու Վան քաղաքում։ 1917 թվականին Քաջազնունին ընտրվել է Հայոց Ազգային Խորհրդի անդամ։  1918 թվականի փետրվարին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի անդամ։

Որպես վարչապետ

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրել է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից։ Հոկտեմբերին, Ազգային Ժողովի ճնշման հետևանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի հետևանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը: 1918 — 1919 թվականի ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը վարակվում են, բայց կարողանում են ապաքինվել։ 1919 թվականի փետրվարի 15-ին Քաջազնունին գործուղվում է Վրաստան, իսկ այնուհետև ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը: 1919 թվականի ապրիլի 26-ից վարչապետի պաշտոնակատար է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Քաջազնունին շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ում հայկական պատվիրակության կազմում։ Վերադառնալով Հայաստան 1920 թվականի սեպտեմբերին՝ նա ստանձնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ նոյեմբերի 25-ին՝ ԱԺ նախագահի պաշտոնը։ Սովետական զորքերի ներխուժումից հետո Քաջազնունին ձերբակալվում է ու անցկացնում շուրջ մեկ ու կես ամիս բանտում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s