Posted in հայոց պատմություն

Խորհրդային միության հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ-ներին

Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։ ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանի ընդունման ժամանակ ստալինյան ղեկավարությունը հրաժարվել է նէպ-ից և անցել կառավարման վարչահրամայական եղանակի։ Ամրապնդվել է Ստալինի բռնապետական իշխանությունը, հաստատվել է կուսակցական ամբողջատիրություն։ Արդյունաբերականացման ծանր ու գրեթե չվճարվող աշխատանքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ։ 1926 թվականին գործարկվել են Երևանի ձեթ-օճառի գործարանը, կարի առաջին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927 թվականին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) Սևանա լճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով Արարատյան դաշտ, միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպանական լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են Երևանի, Ձորագետի, Քանաքեռի, Լենինականի և այլ ջրէկներ։

1930-ական թվականներին վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր։ Արդյունաբերականացման հետևանքով ավելացել է երկրի քաղաքային բնակչությունը և, 1939 թվականի մարդահամարի տվյալներով հասել 28,6 %-ի (1913 թվականին՝ 10,4 %)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվել է նաև հաջորդ տասնամյակներում։

1920-1930-ական թվականներին Հայաստանում նույնպես ծավալվել են քաղաքական բռնություններ։ 1923 թվականին Երևանում դաշնակցության «ինքնավերացման» համագումարը որոշում է ընդունել Հայաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Նման համագումար բոլշևիկները կազմակերպել են նաև Հայաստանից դուրս։ Սկսվել է կուսակցության անդամների ցուցակագրումը (շուրջ 4 հազար), որը հետագայում օգտագործվել է բացահայտված դաշնակցականներին վերացնելու համար։

Դաժան հալածանքներ են սկսվել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ 1926 թվականին ընդունված որոշմամբ եկեղեցում արգելել են նշել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը, որը խորհրդայնացումից ի վեր պետականորեն չէր նշվել։ Սուրբ էջմիածնին արգելվել է կապեր ունենալ Սփյուռքի հետ։ Մինչև 1937 թվականի վերջը ՀՍԽՀ-ում փակվել է շուրջ 800 եկեղեցի, իսկ միայն 1930-1938 թվականին բռնադատվել է 164 հոգևորական, որոնցից 91-ը գնդակահարվել է։ 1938 թվականին Չեկայի գործակալները խեղդամահ են արել Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին։ Բռնագրավվել են եկեղեցու ունեցվածքը։ 1938 թվականի օգոստոսի 4-ին ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Միայն վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունն է կանխել այդ որոշման կենսագործումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s