Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Սովորել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ Նույն թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ Իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։
Դեռ ուսանողական տարիներին ներգրավվելով հեղափոխական գործունեության մեջ` նա բազում հրապարակումներ ունեցավ մամուլում: Մյասնիկյանի գրական-հեղափոխական ծածկանունը Մարտունի էր: Երբեմն հանդես է եկել նաև Ալյոշա, Բոլշևիկ ծածկանուններով: Իր գործունեության ընթացքում Մյասնիկյանը խմբագրեց ավելի քան տասն անուն թերթ: Նա նաև հեղինակ է գրականությանը, արվեստին նվիրված աշխատությունների: Լինելով քաղաքական-հեղափոխական գործիչ` Մյասնիկյանը նաև լրջորեն գիտությամբ էր զբաղվում: Նրա ուսումնասիրության ոլորտը հայ գրականությունն էր և Հայկական հարցը, որի թեմայով անգամ դասախոսություններ է կարդացել Մոսկվայում: Արդեն 1907-ից նա հեղափոխական աշխատանքներ էր կատարում Բաքվում և Մոսկվայում: Տ` Փետրվարյան հեղափոխությունից հետո, Մյասնիկյանը գլխավորեց բոլշևիկյան ֆրակցիան Կարմիր բանակում: Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահի պաշտոնում ձեր համար առավել կարևոր գործունեությունները։ Հուլիս 18-ին Մյասնիկյանը մեկնում է Կովկաս կուսակցական աշխատանքի: Ճանապարհին նա մի քանի օրով կանգ է առնում Նախիջևանում, հարազատներին այցելելու նպատակով: Այստեղ էլ նրան հասնում է պատերազմի սկսման լուրը: 1913 դեկտեմբերի 13-ի Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանի դահլիճում Մյասնիկյանը դասախոսություն է կարդում «Հայկական հարցը» թեմայով: Հայ մտավորականներին նոր իշխանության շուրջ համախմբելու նպատակով նա շատերին հրավիրել էր Հայաստան, այդ իսկ պատճառով Մյասնիկյանը ԽՍՀ գործիչներից առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին և ուսումնասիրել Սփյուռքում հայկական կուսակցությունների խնդիրները: