Posted in Հաշվետվություններ

Հաշվետվություն՝ Սեպտեմբեր–Դեկտեմբեր

Անգլերենից՝

  1. Giving up is the birth of regrets
  2. Fast food addiction
  3. The Hazards of Industrial Agriculture
  4. Exercise 1
  5. Exercise 2
  6. Exercise 3
  7. Translation
  8. Exercise 4
  9. Exercise 5
  10. Exercise 6
  11. Exercise 7
  12. Exercise 8
  13. Blonde with Feathers
  14. The bagpiper
  15. Hometask
  16. Homework

Գրականություն՝

  1. Աղասի Այվազյան «Եկեղեցի»
  2. Անկախության մասին իմ պատկերացումները
  3.   «Բժշկություն երաժշտությամբ»
  4. Հիսուսի առակների վերլուծությունը
  5. Քրիստոնեություն
  6. Ի՞նչ ես կարծում՝ թեստը գիտելիքի ստուգման միջոց է, թե ոչ
  7. Վանո Սիրադեղյանի «Անանձրև հուլիս»
  8. Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»
  9. Սեբաստացու օրեր
  10. Փետուրներով շիկահեր
  11. Պարկապզուկը
  12. Ձմեռային ընթերցումներ

Հայոց Պատմություն՝

  1. Վանի արքաները
  2. 1917-1922/1923թթ, Ռուսաստանի քաղացիական պատերազմը
  3. Խորհրդային միության հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ-ներին
  4. Ալեքսանդր Մյասնիկյան
  5. Հովհաննես Քաջազնունի
  6. Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
Posted in հայոց պատմություն

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն: Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ:

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում:

Posted in հայոց պատմություն

Հովհաննես Քաջազնունի

Հովհաննես Մաթևոսի Քաջազնունին եղել է Հայկական, ԽՍՀՄ, հայ ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասի սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ: 1905 — 1906 թվականներին կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ։ 1906  թվականից սկսած նա ակտիվորեն ներգրավվել է հասարակական և քաղաքական գործունեության մեջ։ Նույն տարին մեկնել է Նիցցա քաղաք՝ կապվելու Ալեքսանդր Մանթաշյանցի հետ՝ խնդրելու աջակցել կուսակցությանը։ ՀՅԴ կարգադրությամբ նա 1908 թվականին մեկնել է Բաքու ու Կոնստանդնուպոլիս։ 1909 թվականին ձերբակալվել է հակադաշնակցական հայտնի գործի շրջանակներում։ 1911 թվականին ստիպված մեկնել է երկրից՝ խուսափելու համար, որ նրան կանչեն Սանկտ-Պետերբուրգ՝ վկայություն տալու Դաշնակցության դեմ դատավարությում։ Ապրել է Ֆրանսիայում, Բելգիայում ու Վան քաղաքում։ 1917 թվականին Քաջազնունին ընտրվել է Հայոց Ազգային Խորհրդի անդամ։  1918 թվականի փետրվարին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի անդամ։

Որպես վարչապետ

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրել է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից։ Հոկտեմբերին, Ազգային Ժողովի ճնշման հետևանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի հետևանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը: 1918 — 1919 թվականի ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը վարակվում են, բայց կարողանում են ապաքինվել։ 1919 թվականի փետրվարի 15-ին Քաջազնունին գործուղվում է Վրաստան, իսկ այնուհետև ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը: 1919 թվականի ապրիլի 26-ից վարչապետի պաշտոնակատար է դառնում Ալեքսանդր Խատիսյանը, իսկ Քաջազնունին շարունակում է բանակցությունները ԱՄՆ-ում հայկական պատվիրակության կազմում։ Վերադառնալով Հայաստան 1920 թվականի սեպտեմբերին՝ նա ստանձնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ նոյեմբերի 25-ին՝ ԱԺ նախագահի պաշտոնը։ Սովետական զորքերի ներխուժումից հետո Քաջազնունին ձերբակալվում է ու անցկացնում շուրջ մեկ ու կես ամիս բանտում։

Posted in հայոց պատմություն

Ալեքսանդր Մյասնիկյան

Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Սովորել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի  Լազարյան ճեմարանում։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ Նույն թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ Իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ 

Դեռ ուսանողական տարիներին ներգրավվելով հեղափոխական գործունեության մեջ` նա բազում հրապարակումներ ունեցավ մամուլում: Մյասնիկյանի գրական-հեղափոխական ծածկանունը Մարտունի էր: Երբեմն հանդես է եկել նաև Ալյոշա, Բոլշևիկ ծածկանուններով: Իր գործունեության ընթացքում Մյասնիկյանը խմբագրեց ավելի քան տասն անուն թերթ: Նա նաև հեղինակ է գրականությանը, արվեստին նվիրված աշխատությունների: Լինելով քաղաքական-հեղափոխական գործիչ` Մյասնիկյանը նաև լրջորեն գիտությամբ էր զբաղվում: Նրա ուսումնասիրության ոլորտը հայ գրականությունն էր և Հայկական հարցը, որի թեմայով անգամ դասախոսություններ է կարդացել Մոսկվայում: Արդեն 1907-ից նա հեղափոխական աշխատանքներ էր կատարում Բաքվում և Մոսկվայում: Տ` Փետրվարյան հեղափոխությունից հետո, Մյասնիկյանը գլխավորեց բոլշևիկյան ֆրակցիան Կարմիր բանակում: Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահի պաշտոնում ձեր համար առավել կարևոր գործունեությունները։ Հուլիս 18-ին Մյասնիկյանը մեկնում է Կովկաս կուսակցական աշխատանքի: Ճանապարհին նա մի քանի օրով կանգ է առնում Նախիջևանում, հարազատներին այցելելու նպատակով: Այստեղ էլ նրան հասնում է պատերազմի սկսման լուրը: 1913 դեկտեմբերի 13-ի Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանի դահլիճում Մյասնիկյանը դասախոսություն է կարդում «Հայկական հարցը» թեմայով: Հայ մտավորականներին նոր իշխանության շուրջ համախմբելու նպատակով նա շատերին հրավիրել էր Հայաստան, այդ իսկ պատճառով Մյասնիկյանը ԽՍՀ գործիչներից առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին և ուսումնասիրել Սփյուռքում հայկական կուսակցությունների խնդիրները:

Posted in հայոց պատմություն

Խորհրդային միության հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ-ներին

Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։ ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանի ընդունման ժամանակ ստալինյան ղեկավարությունը հրաժարվել է նէպ-ից և անցել կառավարման վարչահրամայական եղանակի։ Ամրապնդվել է Ստալինի բռնապետական իշխանությունը, հաստատվել է կուսակցական ամբողջատիրություն։ Արդյունաբերականացման ծանր ու գրեթե չվճարվող աշխատանքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ։ 1926 թվականին գործարկվել են Երևանի ձեթ-օճառի գործարանը, կարի առաջին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927 թվականին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) Սևանա լճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով Արարատյան դաշտ, միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպանական լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են Երևանի, Ձորագետի, Քանաքեռի, Լենինականի և այլ ջրէկներ։

1930-ական թվականներին վերջին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70 %-ն էր։ Արդյունաբերականացման հետևանքով ավելացել է երկրի քաղաքային բնակչությունը և, 1939 թվականի մարդահամարի տվյալներով հասել 28,6 %-ի (1913 թվականին՝ 10,4 %)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվել է նաև հաջորդ տասնամյակներում։

1920-1930-ական թվականներին Հայաստանում նույնպես ծավալվել են քաղաքական բռնություններ։ 1923 թվականին Երևանում դաշնակցության «ինքնավերացման» համագումարը որոշում է ընդունել Հայաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Նման համագումար բոլշևիկները կազմակերպել են նաև Հայաստանից դուրս։ Սկսվել է կուսակցության անդամների ցուցակագրումը (շուրջ 4 հազար), որը հետագայում օգտագործվել է բացահայտված դաշնակցականներին վերացնելու համար։

Դաժան հալածանքներ են սկսվել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ 1926 թվականին ընդունված որոշմամբ եկեղեցում արգելել են նշել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը, որը խորհրդայնացումից ի վեր պետականորեն չէր նշվել։ Սուրբ էջմիածնին արգելվել է կապեր ունենալ Սփյուռքի հետ։ Մինչև 1937 թվականի վերջը ՀՍԽՀ-ում փակվել է շուրջ 800 եկեղեցի, իսկ միայն 1930-1938 թվականին բռնադատվել է 164 հոգևորական, որոնցից 91-ը գնդակահարվել է։ 1938 թվականին Չեկայի գործակալները խեղդամահ են արել Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին։ Բռնագրավվել են եկեղեցու ունեցվածքը։ 1938 թվականի օգոստոսի 4-ին ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Միայն վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունն է կանխել այդ որոշման կենսագործումը։

Posted in հայոց պատմություն

1917-1922/1923թթ, Ռուսաստանի քաղացիական պատերազմը

1917—1922/1923` նախկին Ռուսական կայսրության տարածքում  1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում  առաջացավ բոլշևիկների իշխանության գալուն հետևած մի շարք ռազմական ընդհարումներ, տարբեր քաղաքական, էթնիկ, սոցիալական խմբերի և պետական կազմավորումների միջև։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը բախվեց բազմաթիվ ուժերի դիմադրությանը։ Միացյալ դաշինքները ձգտում էին զինված ապստամբությամբ տապալել խորհրդային ղեկավարությանը։ Զինված ապստամբության հաղթանակը և խորհրդային իշխանության հաստատումը Պետրոգրադում ու Մոսկվայում նպաստեցին հեղափոխության արագ զարգացմանն։ 1917 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին Անտանտի երկրները որոշում կայացրին օգնել ներքին հակահեղափոխությանը, մշակեցին ռազմական գործողությունների պլան։ Հեղափոխական ջոկատներ կազմավորելու և դրանք ղեկավարելու համար նոյեմբերի 27-ին գերագույն գլխավոր հրամանատարին կից ստեղծվեց հեղափոխական դաշտային շտաբ։ Քաղաքացիական պատերազմում սպիտակների ձախողումը հիմնականում պայմանավորված էր նրանց միավորման ձախողմամբ, չնայած Ռուսաստանի խոշոր աշխարհագրության պատճառով դժվար էր տեսնել, թե ինչպես նրանք երբևէ կարող էին տրամադրել միասնական ճակատ: Հավատացվում է նաև, որ սպիտակամորթների ձախողումը քաղաքականության ծրագիր է, որը կարող էր դիմել գյուղացիներին, ինչպիսիք են հողային բարեփոխումները, անկախ անկախությունը և այլն:

1917-ի հոկտեմբերին հեղափոխության արդյունքում պետության մեջ փոխվեց քաղաքական համակարգ, և բոլշևիկները եկան իշխանության Ռուսաստանում: Բայց նրանք չկարողացան ընդունել իրավիճակը ու փորձեր կատարել վերականգնել նախկին գերիշխանությունը: Պատերազմը դարձավ Ռուսաստանի պատմության ամենամեծ ողբերգությունը, որը բերեց հսկայական զոհողությունների և ոչնչացման: Քաղաքացիական պատերազմի արդյունքում Ռուսաստանի զարգացման ուղղությունը արմատապես փոխվեց: Երկիրը փաստացի քանդվում էր: Ռուսաստանից դուրս եկան Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բելառուսը, Լեհաստանը, Բելառուսը, Արեւմտյան Ուկրաինան, Բեսարաբիան և Հայաստանի մի մասը: Երկրում արտադրության մակարդակը կտրուկ ընկավ: Մոտ 2 միլիոն մարդ հեռացավ Ռուսաստանից, արտագաղթելով այլ պետություններ (Ֆրանսիա, ԱՄՆ և այլն): Այսպիսով, պատերազմի արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը հսկայական վնաս է պատճառել: Երկիրը կորցրել է մարդկային հսկայական թվով: Բոլշևիկսի կուսակցության հաղթանակը նշանակում էր կտրուկ շրջադարձ երկրի զարգացման մեջ:

1920-ի ապրիլի կեսերին Խորհրդային իշխանությունը վերականգնվեց ամբողջ Հյուսիսային Կովկասում: Անդրկովկասյան հանրապետություններում `Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, իշխանությունը մնաց ազգային կառավարությունների ձեռքում: 1920-ի ապրիլին ՀԿԿ Կենտկոմը ստեղծեց Հատուկ կովկասյան բյուրո՝ Հյուսիսային Կովկասում գործող 11-րդ բանակի շտաբում: Ապրիլի 27-ին ադրբեջանցի կոմունիստները կառավարությանը ներկայացրեցին վերջնագիր `սովետներին իշխանությունը փոխանցելու համար: Ապրիլի 28-ին Բաքու էին բերվել Կարմիր բանակի ստորաբաժանումները, որոնց հետ միասին ժամանեցին բոլշևիկյան կուսակցության նշանավոր առաջնորդներ Գ.Կ. Օրդժոնիկիձեն, Ս.Մ. Կիրովը, Ա.Միկոյանը: Ժամանակավոր հեղափոխական կոմիտեն Ադրբեջանը հռչակեց սովետական սոցիալիստական հանրապետություն: Նոյեմբերի 27-ին Կովկասի Բյուրոյի նախագահ Օրժոնիկիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի կառավարությանը ՝ իշխանությունը հանձնել Ադրբեջանում ձևավորված ՀՍՍՀ հեղափոխական կոմիտեին: Չսպասելով վերջնագրի ավարտին, 11-րդ բանակը մտավ Հայաստանի տարածք: Հայաստանը հռչակվեց ինքնիշխան սոցիալիստական պետություն:

Posted in հայոց պատմություն

Վանի արքաները

Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։

Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։

Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։

Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։

Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։

Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։

Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։

Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։

Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։

Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։

Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։

Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։

Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։