Posted in գրականություն

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

  1. Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք
  1. Անքեն- քեն չպահող
  2. կորով — քաջություն
  3. փթանոց- շատ ծանր
  4. հոծ- թանձր
  5. մկանունք — մկանների կուտակում
  6. երիցս- երեք
  7. կոխ- գոտեմարտ
  8. հածելիս- շրջել
  9. նվաղեց- ուշքը գնալ
  10. դիմահար-դեմառդեմ
  11. կեղեքող- չարչարել
  12. քար կտրել — զարմանալ
  1. Բնութագրե՛ք տղային։

Եթե նախկինում տղան ուշադրություն չէր դարձնում վիրավորանքներին, այդքան ծեծ ու ջարդերին կարևորություն չէր տալիս և կուլ էր տալիս, ապա հիմա այդպես չէր։ Նա սիրահարվել էր և արդեն պետք է իր սիրելի աղջկա մոտ իր պատիվն ու արժանապատվությունը բարձր պահեր։ Նա ցանկանում էր այդ աղջկա վրա լավ տպավորություն թողնել, ուզում էր աղջկա աչքին բարձր երևալ և փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի հասներ իր ուզածին։

  1. Ո՞րն է պատմվածքի մեջ արտահայտված գաղափարը։

Պատմվածքում տղային միշտ առաջինն էինք տեսնում կռիվների ժամանակ և հաճախ պատասխան չէին ստանում։ Այսպես էր մինչև այն ժամանակ երբ նրա սրտում ծնվեց ամենամաքուր զգացմունքը։ Նա սիրահարվեց և մի բան որոշեց «Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի»։ Նա որոշել էր և այդպես էլ պետք է լիներ։ Նա սկսեց պարապել, որ կարողանա պատասխան տալ և խեղճացնել նրան։ Որ նրա սիրած աղջկան ոչ մեկ ոչ մի բան չասի։

  1. Քո կաիծիքով՝ ինչու է պատմվածքը կոչվում «Սիրելու տարիք»։

Իմ կարծիքով պատմվածքի վերնագիրը <<Սիրելու տարիք>> է, որովհետև տարբեր մարդիկ տարբեր տարիքում տարբեր բաների են պատրաստ հանուն իրենց սիրո։ Տարբեր տարիքում մարդիկ իրենց խնդիրները տարբեր կերպով են լուծում, երբ երիտասարդ են ու դեռ շատ էներգիա ունեն, իրենց խնդիրները լուծում են կռվելով, երբ ավելի են մեծանում խնդիրները լուծում են՝ զրուցելով, միմյանց հասկանալով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s