Posted in գրականություն

Հիսուսի առակների վերլուծությունը

Մեկնած տանտիրոջ վերադարձը

Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք,որովհետև չգիտեք, թե երբ է ժամանակը։ Դա նման է այն մարդուն, որը թողնում է իր տունը և գնում ուրիշ երկիր։ Չգնացած՝ իր ծառաներից յուրաքանչյուրին պարտականություն է տալիս և դռնապանին էլ պատվիրում, որ արթուն մնա։ Ուրեմն դո՛ւք էլ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը գիշերվա ո՛ր պահին կգա, երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան. որպեսզի չլինի թե հանկարծ գա և ձեզ քնի մեջ գտնի։ Արդ, ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. արթո՛ւն կացեք:

Վերլուծություն

Այս առակը այն մասին է, որ դու չես կարող պատկերացնել հաջորդ վայրկյանին ինչ կարող է լինել, այդ պատճառով մեզ զգուշացնում են լինել ուշադիր և լուրջ վերաբերվել ամեն բանին։

Թզենու օրինակը

Թզենին թող օրինակ լինի ձեզ։ Երբ նրա ճյուղերը հետզհետե փափկեն և տերև արձակեն, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք, երբ տեսնեք, որ իմ ասածները կատարվում են, իմացե՛ք, որ Մարդու Որդու գալուստը մոտ է և արդեն հասնելու վրա է։ Վստա՛հ եղեք, որ այս սերունդը դեռ չանցած՝ այս ամենը պիտի պատահի։ Նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, իմ խոսքերը չեն անհետանա։

Վերլուծություն

Այստեղ ասվում է, որ ամեն բան իրար հետ փոխկապակցված է։ Մենք բոլորս, բնությունը, ծառը, ծաղիկը ամեն բան իրար շղթայված են, ամուր կապված և երբեմն կան բաներ, որոնք մենք իմանում կամ հասկանում ենք ուրիշ բանի հայտնվելուց հետո։

Ծառայի պարտականությունը

Ենթադրենք, թե ձեզնից մեկը մի ծառա ունի, որ հողագործ է կամ հովիվ։ Երբ ծառան դաշտից վերադառնա և մտնի տուն, տերը կասի՞. «Շուտ գնա՛, ճաշդ կե՛ր»։ Իհարկե, ո՛չ։ Ընդհակառակը, նրան կասի. «Պատրաստի՛ր ընթրիքս և գոգնոցդ կապելով՝ սպասարկի՛ր ինձ, մինչև ընթրիքս վերջացնեմ, դրանից հետո կարող ես ուտել և խմել»։ Կարծում եք, թե տերը երախտապա՞րտ պիտի լինի իր ծառային, որ իր հրահանգները կատարեց։ Չեմ կարծում։ Նույնպես էլ դուք, երբ կատարեք, ինչ որ հրամայված է ձեզ, ասացե՛ք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք»։

Վերլուծություն

Այս առակը ուզում է մեզ ասել, որ մենք երբեմն պարտավոր չենք անել այն, ինչ անում ենք, թեկուզ եթե մենք ծառա լինենք ինչ-որ մեկին, մեկ է կան բաներ, որ ուղակի պարտականությունների մեջ չեն մտնում։ Մարդ ստեղծվել է, որ ապրի, Աստված բոլորիս հավասար է ստեղծել, բոլորս հավասար ենք և ոչ մեկս պարտավոր չենք ուրիշի համար բաներ անել։

Աճող սերմի առակը

Հետո Հիսուսը շարունակեց.
-Աստծու արքայությունը նման է հետևյալին.-
Մի մարդ արտի մեջ սերմ է ցանում։ Օրեր ու գիշերներ են անցնում, նա քնում է ու արթնանում, մինչ այդ սերմերը բուսնում են և աճում, և ինքը չի իմանում, թե ինչպե՛ս են մեծանում. այսինքն՝ հողը ինքնաբերաբար աճեցնում է սերմը. նախ՝ ցողունը, ապա՝ հասկը և ապա՝ հասկի մեջ լեցուն ցորենը։ Եվ երբ ցորենը հասունանում է, հնձվորներին անմիջապես արտ է ուղարկում, որովհետև հասել է հնձի ժամանակը։

Վերլուծություն

Այստեղ ուզում է ասել, որ ամեն բան իր ժամանակին է լինում, որոշ բաներ ինքնուրույն, ինքնստինքյա են լինում մեր կյանքում, առանց մեր ջանքը թափելու, որոշ բաներն էլ մեր շնորհիվ, բայց մեկ է ամեն բան իր ժամանակին, ինչպես ցորենը ծիլ տվեց, աճեց, նոր վերջնական հասավ իր իսկական չափին, այդպես էլ Ասծո արքայությունն է և իհարկե մեր կյանքը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s