Posted in գրականություն

Աղասի Այվազյան «Եկեղեցի»

Հավատացյալը կուրացած էր հավատով։ Նա չէր նկատում իր ընկերոջը ։ Այս պատմվածքում ես նկատեցի հետաքրքիր արտահայտություններ՝ «Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից»։ Ես հասկացա հետևյալը՝ այդ մարդը նման էր այն մոմին, որը նա վառել էր։ Նա, այդ մոմի նման, ցանկանում էր լինել կենտրոնում, երկնքի տակ, Աստծո աչքերի առաջ։ Իսկ կրակը ես նմանեցնում եմ Հավատացյալի հոգուն։ Այն հանգիստ չուներ, տագնապահար այս ու այն կողմ էր լինում։ Ինձ դուր եկավ նաև վերջաբանը՝ «Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…»։ Այդպիսի անհանգիստ հոգով մարդը հոգևոր կյանքով երկար չի կարող ապրել, և նա էլ այդ մոմի նման, ի վերջո կմարի։