Posted in հայոց պատմություն

Առաջին հանրապետության անկումը

Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը ։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի  գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների։ 

1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920 -ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի  գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարշիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը , որով Անտանտի երկրները  և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920 -ի օգոստոսի  2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային։

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպոգանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից  և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Տնտեսական ծայրահեղ վիճակի, սովի, համաճարակի և ներքին տարաձայնությունների պայմաններում քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի  երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս — թուրքական համատեղ ագրեսիան էր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s