Posted in Քաղաքագիտություն

Քաղաքական ուսմունքների էվոլյուցիան հին ժամանակներից մինչև մեր օրերը;

Մարդու պրակտիկ կյանքում նրա գոյատևման ոչ մի պատմական ամուր ձև և միջոց չի  ձևավորվում առանձին անհատների և խմբերի կամային ցանկությամբ: Այդպես է եղել նաև քաղաքականություն հետ, որը ձևավորվել է հասարակության զարգացման մի շարք տենդենցների հատման արդյունքում, որոնք ապահովում էին մարդկային շահերի բավարարումը և  հասունացած խնդիրների լուծումը:

Ողջ սոցիալական կյանքը հանդիսանում է մարդկանց և նրանց միավորումների մշտական փոխգործակցության գործընթաց, որոնք հետապնդում են իրենց շահերը և նպատակները, ուստի անխուսափելիորեն մրցակցում են միմյանց հետ:

Մարդկության զարգացման  սկզբնական շրջանում այս մրցակցությունը պահպանվում էր հիմնականում հասարարակական ինքնակարգավորման մեխանիզմներով:  Որպես դրանց առաջնային տարրեր կարգուկանոնի պահպանման և մարդու համար կենսական ռեսուրսների բաշխման համար հանդես եկան սովորույթները, ավանդույթները, բարքերը, կրոնական դոգմաները և համատեղ կյանքի այլ պարզ նորմեր և միջոցներ: Սակայն այս մեխանիզմերը ի զորու չեղան կարգավորելու համատեղ կյանքը և ապահովելու շատերի  խմբային պահանջմունքների բավարարումը։

Դրանից բացի ժամանակի ընթացքում խմբային շահերի հետ մեկտեղ առաջացան անհամատեղելի շահերի շրջանակ, որոնց իրականացումը սպառնում էր սոցիալական լարվածության շեշտակի աճմանը: Այսպես առաջացավ  հզոր հասարակական պահանջարկ նոր, ավելի արդյունավետ միջոցների, որ կկարգավորեր շատ առումներով փոփոխված մարդկային փոխհարաբերությունները:

Խմբերի սոցիալական շփման կարգավորման համար ձևավորված նոր համակարգերը ցուցաբերեցին մարդկային բնավորությունների, կրոնական սովորույթների և ավանդույթների` որպես սոցիալական կոնֆլիկտների կարգավորման մեխանիզմների լիիրավ անզորությունը: Միայն պետական իշխանությունը հանդես եկավ  որպես մի  ուժ, որը ոչ միայն կարող էր տարբեր խմբերի շահերը իրականացնել, այլև պահպանել սոցիալական կյանքի ամբողջականությունը, պահպանել կարգուկանոնը և ապահովությունը:

Քաղաքականությունը հենց առաջացել է նման խմբերի շահերի իրականացման անհրաժեշտությամբ, որոնք առնչվում էին նրանց հասարակական դիրքի հետ և չէին բավարարվում առանց հասարակական իշխանության  միջամտության, որը ենթադրում էր հարկադրանքի միջոցների օգտագործում: Այդպիսով քաղաքականությունը սկսեց կարգավորել ոչ միայն խմբային շահերը, այլ նրանք, որոնք առնչվում էին իշխանական նշանակության պահանջմունքներին և ենթադրում էին «3-րդ» ուժի` ի դեմս պետության  մուտքը կոնֆլիկտի մեջ:

Այս սկզբունքներով էլ կազմավորվեց քաղաքականություն ասվածը։

Քաղաքականության մասին մտահանգումները ընդհանրապես սկսվում են սուվերենության և կախվածության, պետության և մարդու միջև հարաբերությունների պարզաբանմամբ: Սրանց մասին կարելի է տեսնել դեռևս Հին Հնդկաստանի և Չինաստանի  հասարակական մտքի մեջ, բայց շատ քաղաքագետների համար քաղաքական  ուսմունքների պատմությունը սկսվում է Հին Հունաստանից, որը անձնավորված էՊլատոնի և Արիստոտելի քաղաքական փիլիսոփայության մեջ:

Հենց քաղաքականություն տերմինը ծագել է Հունաստանից, որը տառացիորեն նշանակում է  «Այն, ինչ կապված է պետության հետ»:

Արիստոտելը հստակ նշում է, որ քաղաքականությանը դա նախևառաջ պետությունն է, իսկ քաղաքականության ոլորտը հենց պետական հարաբերությունների ոլորտն է և պետական կառավարումը:

Պետական կյանք կամ պետական միջնորդությամբ մարդկանց միջև շփման կյանք գերիշխող էին երկու հազարամյակ` Պլատոնի «Պետությունից» և Արիստոտելի «Քաղաքականությունից» սկսած մինչև Մաքիավելու  «Իշխանը» և Հոբբսի «Լևիոթանը»:

17-ից 19-րդ դարերի ընթացքում Բ. Սպինոզայի և Ջ. Լոկի հայացքներից մինչև Հեգելի և Մարքսի հայացքները,պետության և քաղաքացիական հասարակության փոխադարձ  ազդեցությունը տարբեր ձևերով գտնվում էր քաղաքականության դաշտի կենտրոնում:

Արդեն 18-րդ դարում քաղաքականության դետերմինացման ոչ պետական, տնտեսական, սոցիալական գործոններից բացի, Մոնտեսքիոն իր «Օրենքների ոգին» գրքում ՝ լայնացնելով քաղաքականության  դուրսբերման և ընկալման ոլորտը  (աշխարհագրական, կլիմայական, դեմոգրաֆիական և այլն):

 18-19-րդ դդ. քաղաքականության սուբյեկտների և սահմանների մասին պատկերացումները բավական փոփոխվում են: Մինչ այդ որպես գործող անձիք հանդես էին գալիս  անհատները, ապա Անգլիական հեղափոխությունից  (17-րդ դ.) և Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունից հետո (18-րդ դ.) Ժ. Ռուսոյի և այլ մտածողների ազդեցության տակ քաղաքական ոլորտի վերլուծության մեջ են ներգրավվում աղքատ դասերը,ժողովուրդների լայն զանգվածները: Ռեֆորմացիայի ժամանակաշրջանիֆրանսիացի պատմիչներ Օ. Տերրին, Ֆ. Գիզոն, Ժ. Միշլեն և այլք առաջնապես քաղաքականությունը դիտարկում են որպես դասային պայքար, այսինքն նախևառաջ մարդկանց մեծ խմբերի և վերջին հաշվով «հասարակ Ժակի» (Jacque le Bonne Hommе), որը հասարակ մարդու ընդհանրական պատկերն է։

Իսկ այսօր քաղաքական կյանքը` որպես հասարակության ենթահամակարգ,լիդերների` մարդկանց ազդելու շատ բարդ փոխկապակցվածություն է, որը կազմված է նպատակների սահմանումից, որոշումների ընդունումից և նրանց իրականացումից։

«Քաղաքականություն» հասկացության հստակեցումը կարևորագույն նշանակություն ունի հասարակական գիտությունների ու պրակտիկ քաղաքականության համար, քանի որ նրանից է սկսվում քաղաքական բնագավառին առնչվող բոլոր հիմնախնդիրների ուսումնասիրությունը:

Առանցքային բնութագրիչները բավականին զարգացում են ապրել և այսօր էլ շարունակում է իր էվոլյուցիա։

Իմ սեփական կարծիքը նյութի վերաբերյալ․

Մեր ժամանակներում ամեն մարդ չէ, որ տիրապետում է այս գիտությանը: Սակայն կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը կախված է հասարակությունից և պետությունից, ինչը նշանակում է, որ քաղաքականությունը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին: Եվ յուրաքանչյուրն ունի իր սեփական տեսանկյունը այս հարցում: Հիմա քաղաքականությունը գրեթե ամենուր է: Քաղաքականությունը ազդում է բոլորի վրա, բայց շատերն անտեսում են դա: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընդունում քաղաքականության իմաստը: Քաղաքականությունը ես նաև տեսնում եմ գիտության և արվեստի մեջ:Եվ դրա էվոլուցիան ուսումնասիրելը հետաքրքրեց ինձ։ Եվ ըստ ինձ քաղաքականությունն ամենաշատը զարգացավ Իտալիայի և Հռոմեական կայսրության միջոցով:

Posted in Իրավունք

Թեստային աշխատանք

1․Ազգային ժողովն ո՞ր իշխանությունն է իրականացնում

  1. Գործադիր
  2. Օրենսդիր
  3. Դատական

2․Ազգային ժողովը ո՞ր իշխանության վրա է վերահկողություն իրականցնում

  1. Օրենսդիր
  2. Գործադիր
  3. Դատական

3․Ազգային ժողովը կազմված է առնվազն քանի՞ պատգամավորից

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

4․Ազգային ժողովը ո՞ր ընտրակարգով է ընտրվում

 Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: 

5․Ազգային ժողովը քանի՞ տարի ժամկետով է ընտրվում

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

6․Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն իրականացվում է թե՞ ոչ

Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

7․Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները ո՞վ է նշանակում

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

8․Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն ո՞ր ոլորտներում

Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

9․Պատգամավորը կարող է զբաղեցնել ի՞նչ պաշտոններ

Գիտական կամ կրթական

10․Պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար կարո՞ղ է պատգամավորը հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել

Ոչ

 11․Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում ինչպե՞ս կարող է հարուցվել

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

12․Պատգամավորի լիզորությունների դադարումը և դադարեցումը

Պատգամավորի լիազորությունները դադարում են ԱԺ-ի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

13․ԱԺ նախագահ ո՞վ կարող է լինել

ԱԺ անդամ

14․ԱԺ նախագահը քանի՞ տեղակալ կարող է ունենալ

Ազգային ժողովի նախագահն ունի երեք տեղակալ: 

15․Ընդդիմադիր խմբակցության կազմից կարո՞ղ է ԱԺ տեղակալ ընտրվել

Այո, տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

16․ԱԺ-ն ինչպե՞ս է ընդունում պետական բյուջեն

 Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ: Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետության բոլոր եկամուտները և ծախսերը: Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:  Պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարին սկսվելը: Այդ ժամկետում պետական բյուջեն չընդունվելու դեպքում, մինչև պետական բյուջեի ընդունումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

17․ԱԺ-ում պատգավորները բացի բանավոր հարցերից, ուրիշ ինչպե՞ս կարող են միմյանց հարցեր ուղղել

Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

18․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում ռազմական դրություն հայտարարել

Գործադիր իշխանությանը։ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

19․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում արտակարգ դրություն հայտարարել

Գործադիր իշանությունը, Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

20․Ո՞ր իշխանությանն է վերապահված վերացնել ռազմական կամ արտակագրգ դրությունները

Օրենսդիր իշանությունը՝ Ազգային ժողովը, կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական/արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական/արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: