Posted in գրականություն

Համո Սահյան

  • Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր:
  • Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

«Լռության համերգ»

Կյանքում, մարդկանց հետ ծանոթանալիս բոլորը սպասում են հետաքրքիր խոսակցություններին։ Փորձում են պարզել, թե ինչքանով են իրար նման և ինչպիսի նախասիրություններ ունեն։ Վախենում են լռության համերգից, քանի որ չգիտեն, թե երբ է խոսակցությունն ավարտվելու։ Լռության մեջ տեղի ունեցող խոսակցությունները ավելի անկեղծ են, փոխանցում են այն, ինչը խոսքերով փոխանցել հնարավոր չէ։ Ելույթ են ունենում մարդկանց աչքերը, հայացքերը և ինչու ոչ՝ սրտերը։ Շատ հաճախ լռությունն անհարմար իրավիճակ է ստեղծում, և այդ իսկ պատճառով մենք վախենում ենք նրանից։ Չենք հասկանում, որ զգացմունքները, որոնք այդքան հաճախ արտահայտում ենք խոսքերով թաքնված են լռության մեջ։ Երբեմն չենք էլ փնտրում լռության գեղեցկությունը, ինչի արդյունքում կարծում ենք, որ գեղեցկությունը միայն խոսքերում է։ Լռության մեջ կան ցավ, ուրախություն, երջանկություն, միայնություն, նույնիսկ ձայներ։ Այդ ձայները մերն են, որոնք մեզ ուղղորդում են դեպի մեր ցանկությունները և երազանքները։ Պետք է ընդունել այն բոլոր զգացմունքները, որոնց բերում է լռությունը։ Վերջ ի վերջո ուժեղ է այն մարդը, ով պատրաստ է լսել լռության համերգը․․․

  • Քո ընտրությամբ վերլուծիր Համո Սահյանի բանաստեղծություններից որևէ մեկը։

Նորից կարմիր ու կանաչ

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:

Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:

Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Այս բանաստեղծության մեջ ես շատ հավանեցի կարոտի և հին հիշողության նկարագրությունը։ Ինչքան ավելի շատ ես մեծանում հասկանում ես, որ կարոտում ես աշխարհի թեթևությունը։ Այլևս չես տեսնում աշխարհն այնքան լուսավոր, որքան տեսնում էիր առաջ։ Այդ փուլում շատ է օգնում հին հիշողություններին նայելը, կրկին նրանց զգալը։ Այդպիսով կյանք են կարող վերադառնալ լուսավոր օրերը, որոնք տեղի են ունեցել այդքան վաղուց։