Posted in գրականություն

Հովհաննես Թումանյան (Հարցեր և առաջադրանքներ)

Առաջադրանք 1

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 

• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Հոգու խաղաղություն ասելով հասկանում է հանդարտություն, երբ չունես խնդիրներ որոնք անդադար քեզ խանգարում են։ Ես փորձում եմ միշտ հանգսիտ լինել, բա դա ոչ միշտ է ինձ մոտ ստացվում։ 

• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում

«Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։

• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ

Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել:

• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Թումանյանը այն բացառիկ դեմքերից է, որ երբեք լցված չի լինում վերժխնդրությամբ։ Այն ինչ արել է նա մեծ հարգանքի է արժանի։ Համոզված եմ, որ ոչ բոլորը կվարվեինք նրա նման։ Նա շատ բարեհամբյուր, զուսպ, և որ ամենակարևորն ու գնահատելին է համբերատ է։

Առաջադրանք 2

  • 5-7 նախադասությամբ շարադրեք այն, ինչ իմացաք  «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած  «Հավերժի ճամփորդը» փաստավավերագրական ֆիմի առաջին մասը նայելուց հետո:

1922 թվականն էրև այդ ժամանակ Թումանյանը արդեն երկրորդ անգամն մեկնում էր Ռուսաստան: Բայց ոչ ինչ-որ հրավերի, այլ բուժվելու, քանի որ նա հիվանդ էր: Իր դուստրը՝ Աշխենը, Թումանյանին ուրապացնելու համար հուսադրում էր, որ այս անգամ էլ նա կվերադառնա, ինչպես առաջին անգամ՝ բանտից ազատվելուց հետո վերադառձավ: Չմոռանանք որ Թումանյանը ծնվել է Դսեղ գյուղում, և ֆիլմում նույնպես խոսվում էր դրա մասին։ Այնտեղ է գտնվում իր տուն-թանգարանը: Խոսվեց նր առաջին սիրու՝ Վերգինեյի մասին, որը երկսեռ դպրոցի տեսուչ՝ Տիգրան Տեր Դավթյանի դուստրն էր։ 10-ամյա Հովհաննեսը 1879-ին թ․ ընդհունվում է այդ դպրոց և ժամանակավոր ապրում է իրենց տան, որտեղ և նա հանդիպում է Վերգինեյին։ 1883-ին փակվում են դպրոցները և Թումանյանը մեկնում է Թիֆլիս, որտեղ էլ սկսում է իր կյանքի ամենակարևորը շրջանը։ Ավելի ուշ նա սկսում է զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ, ինչը նրան ավելի հայտնի է դարձնում, բայց դրա պատճառով նա չէր կարողնում ստեղծագործել: 1890-92 թթ․ հրապարակվում են Թումանյանի առաջին բանաստեղծությունները: Ճամփորդելը Թումանյանի ամենամեծ երազանքն էր: Թումանյանը ստեղծում է << Վերնատուն >> գրական ակումբը, որտեղ հավաքվում էին հայ գրողներով: 1923թ․-ի մարտի 23-ին Թումանյանը մահացավ: 

  • 3-5 նախադասությամբ շարադրեք ֆիլմի երկրորդ մասի այն հատվածը, որն առավել հավանեցիք:

1905 թ․-ին ցարական կառավարության հրահրումներով, սկսվում են հայ-թուրքական բախումներ Կովկասում։ Հաղպատում գյուղացիական ընդվզումներ են սկսվում, որոնց հետ միասին սկսվում են թուրքերի հարձակումները, և Թումայնանը զենքը ձեռքին սկսում է մասնկացել ժովորդական ինքնապաշտպանության կազմակերպմանև և միաժամանկ փորձում է խաղաղություն մտցնել հարևան երկրների միջև։ 

Թումանյանը այնքան գոհ չէր, որ գրականության մեջ մի որևէ բան էր արել, որքան գոհ էր, որ կարողացել էր հազարավոր անմեղներին ազատել գազանական կոտորածներից: 

Նրան մի քանի անգամ ձերբակալում են, բայց հավաստի ապացույցներ չունենալու պատճառով նրան ազատ են արձակում։ 

  • Ի՞նչ ես կարծում, ֆիլմը ինչու է վերնագրված «Հավերժի ճամփորդը»:

Թումանյանը շատ էր սիրում ճամփորդել և դա իր երազաանքներից մեկն էր։ Մահից առաջ՝ կայքնի վերջին տարիներին նրան հաջողվում է ճամփորդել և կատարվում է իր երզանքներից մեկը։

Առաջադրանք 3

  • Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ): Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը

Բալլադը չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն է։ 

Բալլադը ծեր Փարվանա արքայի և նրա դստեր մասին է, որոնք ապրում են մի ամրոցում։ Նրանք ապրում էին երջանիկ։ Եվ ահա եկավ այդ երջանիկ օրերից մեկը, երբ դուստրը պետք է ամուսնանար։ Արքան ամեն տեղ սկսեց քաջերի փնտրել, տեսնելու համար թե ով է իր դստերը արժանի։ Զենքով ու զրահով կտրիճներն հավաքվում են և սպասում իրենց բախտին: Արքան իր աղջկան բացատրում է, որ բոլորը պետք է անցնեն կռվի և ցույց տան իրար լավ և վատ կողմերը, ինչից հետո աղջիկը պետք է ընտրություն կայացնի: Բայց աղջիկը այդ մտքի հետ չի համաձայնվում և ասում է, որ հաղթողն էլ չի կարողանա տիրանալ իր սրտին: Եվ բոլորն սկսում են հարցնել, թե աղջկա ուզածն ինչ է: Աղջիկը ասում է որ իրեն ոչինչ պետք չէ, նրան միայն իր ընտրյալից այն հուրն է ցանկանում, որն ամեն մեկը իրեն չի կարող տալ: Կտրիչները սկսում են փնտրել այդ հուրը: Բայց անցնում են տարիներ, և նրանցից ոչ ոք էլ չի գալիս: Աղջկա կյանքն էլ առաջվա պես ուրախ չի լինում: Անցնում է որոշ ժամանակ նույնպես և արքայի աղջիկն վերջնականապես հույսը կտրում է: Նա հուսահատությունից սկսում է լաց լինել: Այնքան է լաց լինում, որ այնտեղ ամեն ինչ կորչում է իր արցունքների մեջ՝ նա էլ հետը: Այդպես էլ հայտնվում է Փարվանա խորը լիճը: 

Առաջադրանք 5

  • Փորձիր պարզել՝  էլ ինչ բալլադներ ու լեգենդներ ունի Թումանյանը, կարդա մի քանիսը, պարզիր՝  ինչ է լեգենդը:

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Շատ նման է առասպելին, բայց տարբեր է։ Լեգենդը սովորաբար ունենում է կրոնական ծագում։ Այն հյուսվում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։

  1. Բալլադ — Շունն ու Կատուն, Անբախտ վաճառական, Ախթամար, 
  2. Լեգենդ — Սասունցի Դավիթ, Փարվանա

Թողնել մեկնաբանություն