- Երիտթուրքերի համար պատերազմը առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին իրենց ժողովրդին օգտագործել ռուսների դեմ, սակայն մեծ խոչընդոտ էին հայերը:Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները:
- 1914-ի սեպտեմբերին թույլատրվեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ: Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Ա. Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ։
Հայ կամավորները կռվում էին քաջությամբ։ Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին այն հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում: Վանի ազատագրումից հետո հայկական կամավորական չորս ջոկատները գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի և Բաղեշի ուղղությամբ։ Նրանք նաև գրավեցին այլ քաղաքներ և մեծ դեր խաղացին ապագայում: