Ցեղասպանության պատճառն է եղել նաև տնտեսական գործոնը: Հայերի բնաջնջմամբ թշնամին կարող էր տիրանալ ֆինանսական և նյութական ունեցվածքին: Հայոց ցեղասպանության պատճառները թե՛ ազգային էին, թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ պատմական ու մշակութային։
Առաջին ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակա շրջանում: Տեղի ունեցավ զորահավաք և դրա ընթացքում զինաթափեցին հայերին։ Շատ հայեր իրենց բնակչության վայրերից գաղթեցին: Կալանավորվեցին մեծ թվով հայեր: Կալանավորվեցին պատգամավորներ, գրողներ, երգահաններ՝ Կոմիտասը, Վարուժանը, Զոհրապը, Սիամաթոն և այլոք: ապրիլին Կ․ Պոլսում կալանավորվում են 2300-ից ավել հայտնի գիտնականներ, մտավորականներ ու մշակույթի այլ գործիչներ։ Այսպես սկսվեց փուլերը:
3. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».
Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է: 1914-1918թթ. Հայոց ցեղասպանության ամենամեծ ալիքն էր` Հայոց Մեծ Եղեռնը, որը կազմակերպեցին և իրականացրին երիտթուրքերը: Կորցրեցինք Անին, Վանը … Հայոց ցեղասպանությունը մասնակիորեն ճանաչած պետություններից են Ավստրալիան, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան, Բրիտանիան և այլն: Ցեղասպանության պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական դատարանների կանոնադրություններով: