Տերյանը իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում ինչ հասցրել է անել, չի հնացել, թարմություն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները: Այսօր հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները: Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը:
Տերյանի բանաստեղծական աշխարհը գունեղ է: Տերյանը ոգի ունի ներդրած յուրաքանչյուր բանաստեղծության մեջ: Պատկերավոր, հասկանալի և գույնզգույն մի աշխարհ է Տերյանի բանաստեղծական աշխարհը:
Տերյանի ստեղծագործական աշխարհում յուրաքանչյուր մարդ կգտնի իրեն հոգեհարազատ գույնը, կպարուրվի տերյանական ոգով, որը նրան կոգեշնչի ստեղծագործական միտք: