Posted in գրականություն

Սերգեյ Փարաջանով

Սերգեյ Փարաջանով (Սարգիս Հովսեփի Փարաջանյան), 20-րդ դարի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՈՒԽՍՀժողովրդական արտիստ (1990)։

1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը:

Սերգեյ Փարաջանով (կենտրոնում), Հենրիկ Իգիթյան (աջից)

  • Աշխատանքներ մինչև 1974
Երեք Իշուկներ(1965)
  • Աշխատանքներ 1974-1977
Լացող Ջոկոնդա (1977)
  • Աշխատանքներ 1978 հետո
Վեջվուդ (1986)

Աղբյուրները՝

  1. Վիքիպեդիա
  2. Սերգեյ Փարաջանովի թանգարան
Posted in գրականություն

Եղիշե Թադևոսյան

Եղիշե Մարտիրոսի Թադևոսյան հայ գեղանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստական ակադեմիայիհիմնադիրներից (1923) և առաջին պրոֆեսորներից։

1896 թվականին Թադևոսյանը մասնակցել է «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին, 1898 թվականին Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» և «Քարոզ ուղղադավաններին» կտավներն արժանացել են մրցանակների։

Գործունեությունը Թիֆլիսում և Երևանում

Եղիշե Թադևոսյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Փանոս Թերլեմեզյան — 1916

1916թվականին Թիֆլիսում աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել է նախագահ, 1921 թվականին Երևանում կազմակերպել է միության ցուցահանդեսը, մասնակցել է Թիֆլիսի «Հայարտտուն» մշակութային կենտրոնի աշխատանքներին։ Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից էր։

Եղիշե Թադևոսյանի նկարներից են՝

Աղբյուրը՝ Վիքիպեդիա։