Posted in հայոց պատմություն

Հայկական հարցի միջազգայնացումը.

1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:

Հայկական հարցը սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի մասին էր: 

Հայկական հարցը քննարկման է արժանացել Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո: 

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ 


2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:

Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 

Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)

Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)

Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը:

Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։


3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ընդունած 61-րդ հոդվածի համաձայն՝ Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու իրավունք էին ստանում մեծ տերությունները, ինչը հուսալի կարգավիճակ չէր կարող ապահովել հայ ժողովրդի համար: 61-րդ հոդվածում նշված չորս միջոցներից ոչ մեկը՝ բարեփոխումներ, հայերի ապահովությունը անիշխանական ցեղերից, պարբերական ծանուցումներ պետություններին և նրանց վերահսկողությունը, չգործադրվեց: 

Հայ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում Բեռլինի վեհաժողովի հետ՝ ակնկալելով լուծում ստանալ Հայկական հարցին: Հայ ժողովուրդը Հայկական հարցի լուծումը ձեռք բերեց տխրահռչակ վիճահարույց 61-րդ հոդվածի տեսքով, որը ճակատագրական դարձավ նրա պատմական զարգացման համար: 61-րդ հոդվածը ոմանց խոր հիասթափություն պատճառեց, մյուսներին՝ անհիմն ոգևորություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s