Posted in հայոց պատմություն

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք

Ֆրանսիան, Անգլիան և Օսմանյան կայսրությունը ձգտում էին դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ, որը հանգեցնում է պատերազմի։ 1812թ․ ռուս-թուրքական պատերազմից հետո ռուսները անցնում են պարսիկների վրա հարձակմանը։ Հաջորդ տարին՝ հոկտեմբերի 12-ին, Արցախում գտնվող Գյուլիստան գյուղում հաշտության պայմանագիր է կնքվում։ Ռուսաստանին անցնում են Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը և Երևանի ու Նախիջևանի խանությունները մնում են Պարսկաստանի տիրապետության տակ։

Արդեն ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսները, անցնելով Արաքս գետը, ներխուժում են Թավրիզ։ Մինչև 1828թ․ սկզբները նրանք գրավում են Խոյը, Սալմաստը, Ուրմիան։ Դրանից հետո շարժվում են դեպի Թեհրան, որտեղ շահը ստիպված է հաշտություն խնդրել։ Այդպիսով՝ 1828թ․ փետրվարի 10-ին, Թավրիզ-Թեհրան ճանապարհի վրա Թուրքմենչայ գյուղում հաշտության պայմանագիր է կնքվում։

2. Փորձե՛ք վերլուծել դրա նշանակու­թյունը թուրքական լծի տակ գտնվող մյուս ժողովուրդների և հայերի համար /գրավոր/.

Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։ Սակայն այս պայմանագիրը չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները։ Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s