Posted in Իրավունք

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ ո դ վ ա ծ  1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:

Հ ո դ վ ա ծ  6

  1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:
  2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը: 

Հ ո դ վ ա ծ  11

  1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:
  2. Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն: 

Հ ո դ վ ա ծ  14

  1. Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:
  2. Մասնակից պետությունները հարգում են ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների իրավունքն ու պարտականությունները՝ երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս: 
  3. Իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության բարոյականության և առողջության կամ այլ անձանց հիմնարար իրավունքների կամ ազատությունների պաշտպանության համար:

Հ ո դ վ ա ծ  15

  1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
  2. Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այնպիսիներից, որոնք սահմանվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են ի շահ ազգային անվտանգության կամ հասարակական ապահովության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության: 

Հ ո դ վ ա ծ  16

  1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
  2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:

Հ ո դ վ ա ծ  25

Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:

Հ ո դ վ ա ծ  31

  1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին ու զվարճալի միջոցառումներին և մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունքը: 
  2. Մասնակից պետությունները հարգում և խրախուսում են երեխայի՝ մշակութային և ստեղծագործական կյանքին բազմակողմանիորեն մասնակցելու իրավունքը և նպաստում են մշակութային ու ստեղծագործական գործունեության, հանգստի և ժամանցի համար համապատասխան և հավասար հնարավորությունների տրամադրմանը:

Հ ո դ վ ա ծ  33

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները, որպեսզի երեխաներին պաշտպանեն թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք սահմանված են միջազգային փաստաթղթերում, և կանխեն երեխաների ներգրավումն այդպիսի նյութերի ապօրինի արտադրության ու առևտրի մեջ:

Posted in հայոց պատմություն

«Հերոսապատում» նախագիծ

Զեյթունի հերոսամարտ

Զեյթունի հերոսամարտ 1915–16 թթ-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան։  1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ։ Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը։ Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Սմբատ Շահազիզի, Հարություն Չաքրյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Մուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր։ Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը։

Մուսալեռան հերոսամարտ

Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին՝ Եսայի Յաղուբյանի ղեկավարությամբ: Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Թութագլյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ: Հատուկ  ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6 ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեցին 5.000-անոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:

Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9.000-անոց կանոնավոր զորքով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվեցին 2 օր անընդմեջ: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, և, ի վերջո, տալով մեծ կորուստներ՝ նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով՝ սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15.000 զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը: Պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա պատկերված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մի քանի մարդ ուղարկվեցին Հալեպ ու Ալեքսանդրեթ՝ դաշնակիցների հետ կապվելու հույսով, սակայն, ապարդյուն: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Գիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին՝ ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: