Ըստ նախնիներիս փոխանցած տեղեկությունների՝ Չերքեզյանների տոհմը սերում է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից։ Նախնիներս, գաղթելով Արևմտյան Հայաստանից, բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանի հյուսիսում։
Ազգանվանս առաանձնահատկությունը ընդգծում է տվյալ ժամանակահատվածում ձևավորված ավանդույթներից մեկը։ Հին ժամանակներում հայերը ազգանվան հիմք էին դարձնում իրենց բնորոշող որևէ յուրահատկություն՝ մասնագիտություն կամ բնակավայր։ Մեր պարագայում տեղի է ունեցել հետաքրքիր մի երևույթ. իմ պապերը ապրել են մի շրջանում, երբ իրենց կողքին ապրել են նաև էթնիկ փոքրամասնություններ՝ եզդիներ, քրդեր, չերքեզներ, ովքեր հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ նախապապս, որպեսզի ընդգծի այդ ազգերի հետ ունեցած մեր հարատև կապը և ընկերական հարաբերությունները, որոշել էր մեր ազգանվան մեջ օգտագործել այդ երևույթը բնութագրող ինչ որ գործոն։ Նրա ընտրությունը դարձել է մեր տոհմի յուրօրինակ գաղափարանիշներից մեկը, որի կրողն էլ այժմ հանդիսանում եմ ես…և այսպես էլ առաջացել է Չերքեզյան ազգանունը…
One thought on “«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ”