Posted in Էկոլոգիա

Սննդամթերքի աղտոտումը

Մարդու առողջության կարևորագույն գրավականը համարվում է առողջ սնունդը, ուղիղ կապ է հաստատաված սննդամթերքի ու մարդու առողջության միջև: Չնայած այս հանգամանքին այսօր էլ առողջ սննդի հարցը մնում է առաջնային ու պահանջում հրատապ լուծումներ: Սննդի հիմնական աղտոտիչներն են` նիտրատները, սննդային հավելումները և կենդանիների կերային հավելումները:

Հավելումներից շատերը վտանգավոր են մարդու առողջության համար: Մի շարք հավելումներ  թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը որոշ հիվանդությունների նկատմամաբ, որոշներ ունեն քաղծկեղածին և արատածին ազդեցություն: Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների համար: Այդ պատճառով մի շարք սննդային հավելումներ ուղղակի արգելված են:

Ժամանակակից արդյունաբերական եղանակներով ստացված սննդամթերքը հանդիսանում է մարդկանց ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ:

Քանի որ մարդը հանդիսանում է սննդային շղթայի վերջին օղակը, ապա հենց նրա օրգանիզմում են կուտակվում  սննդային շղթայում եղած գրեթե բոլոր վտանգավոր նյութերը:

Posted in Էկոլոգիա

Միջավայրի աղտոտումները

Բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա  աղտոտիչների վնասակար ազդեցությունը։ Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները   մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, լանդշաֆտների աղտոտումը, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։

Տեսակներ

Տարբերում են բնածին և մարդահարույց աղտոտում։

Բնածին աղտոտումը տեղի է ունենում բնական երևույթների (երկրաշարժեր,  հրաբուխներ, ջրհեղեղներ, հրդեհներ, փոթորիկներ, սողանքներ)։

Մարդահարույցը՝ մարդու գործունեության (արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, կենցաղային, ռազմական և այլն) հետևանքով։

Տարբերում են աղտոտման հետևյալ ձևերը՝

  1. Քիմիական աղտոտում՝  պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների, ճառագայթաակտիվ, իզոտոպների, ֆտորի միացությունների, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է։
  2. Կենսաբանական աղտոտում՝ որն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների (բակտերիաներվիրուսներ) առկայությունից։
  3. Ֆիզիկական աղտոտում՝ պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով։