Նշանակությունը
Իրավաբանական և ֆիզիկական անձ ասելով հասկանում եմ անձ, ով ունի պատասխանատվություն: Իրավաբանական և ֆիզիկական անձանց տարբերությունը այն է, որ ունեն տարբեր պարզաբանումներ: Իրավաբական անձը ՝ ֆիզիկական անձին օգնում է ճիշտ կողմնորոշվել:
Իրավաբանական անձի գրանցման և լուծարման գործընթացը
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:
2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է ՝ առանց իրավունքները ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել՝
1) Նրա հիմանդրիների կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:
2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում ՝ կապված այն ստեղծելու ժամանակ թուլ տված օրենքի խախտումների հետ:
3. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով: