Անկախությունն իր մեջ ներառում է հասարակության իրավունքները և ազատ կարծիքի արտահայտումը: Անկախ է այն ժողովուրդը, որտեղ համերաշխությունն ու միմյանց լսել և հասկանալն են գերակշռում: Անկախությունը՝ ազատություն է: Այն կաևոր դեր ունի յուրաքանչյուր անհատի կյանքում: Մեր երկիրն անկախ է և հասարակության կարծիքը հաշվի է առնվում պետության կողմից: Սակայն հաճախ է ստացվում այնպես, որ անհատն իր ազատությունը կորցնելով հոգեպես հայտնվում է վանդակի ճաղերի ներսում: Պետք է լինենք կրթված, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր շահերը, և այդ ժամանակ կլինենք ազատ և անկախ: