Posted in Նախագծային աշխատանք, Առցանց ուսուցում

Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ

Կորոնավիրուսը միաշղթա վիրուս է, որը առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թ. դեկտեմբերին Ուհանում:
Ախտանիշները նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։

  • Գիտակցության կորուստ
  • Չոր հազ
  • Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր)
  • Շնչառական դժվարություններ
  • Կրծքավանդակի հատվածում ցավ
  • Գլխացավ

Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է լինել ավելի ծանր և հանգեցնել թոքաբորբի կամ շնչառական անբավարարության: Ավելի հազվադեպ դեպքերում հիվանդությունը կարող է ճակատագրական լինել: Տարեց մարդիկ և որոշակի բժշկական պայմաններով հիվանդություններ (ինչպիսիք են ասթմա, շաքարախտը կամ սրտի հիվանդությունը) ավելի մեծ վտանգ ունեն կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի զարգացման համար:

Կենսաբանական զենքը կենսաբանական միջոցներով հանդերձավորված հատուկ զինամթերքներն են ու մարտական սարքերն են:
Մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի խոցումը կատարվում է հիվանդաբեր միկրոօրգանիզմների և վերջիններիս մի մասի արտադրած թույներով: Բնորոշվում է վարակիչ հիվանդությունների առաջացմամբ, արագ տարածմամբ, երկարատևությամբ, գաղտնի շրջանով: Որոշվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով:
Ասում են`1965 թ ևս եղել է կորոնավիրուս, սակայն շատ մարդկանց կյանք չի խլել:
Վերջին տվյալներով կորոնավիրոսով վարակվել է 146 երկիր:
Ցավոք, Հայաստանում էլ արդեն կա 200 գրանցված դեպք: Կառավարությունը փորձում է ամեն կերպ կանխել համաճարակը:
Հիմա ամենակարևորը պետք է պահպանենք հիգիենայի կանոնները:
Փորձեք խուսափել շփումից այն մարդկանց հետ, ովքեր դրսևորում են այնպիսի ախտանիշներ, որոնք նման են թոքաբորբի կամ սովորական մրսածության, ինչպես հազը, կամ գրիպը: Չի կարելի կեղտոտ ձեռքերով ձեռք տալ աչքերին, բերանին: Ձեռքերը հաճախ լվանալ, շատ ջուր խմել: