Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Փող: Փողի պատմությունը

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։

Այսօրվա հասկացությամբ փողը համընդհանուր արժեք է բայց քանի որ փողն իր բնույթով ապրանք է ապա ասում են որ փողը համընդհանուր համարժեքի գործառույթ կատարող յուրահատուկ ապրանք է:

Փողը առաջացել է ապրանքային արտադրության փոխանակային հարաբերությունների և արժեձևերի՝ պարզ կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների զարգացման արդյունքում:

Տարբեր ազգեր փողի փոխարեն կիրառել են տարբեր ապրանքներ՝ կացինը, կտորեղենը, կաշին, մորթեղենը, անասունը, արծաթը, ոսկին:

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկը ֆինանսական կազմակերպություն է: ՀՀ բանկային համակարգն ընդգրկում է ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ–ի տարածքում գործող բանկերը, մասնաճյուղերը: Բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետերերը:

Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը: Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի  ՀՀ տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:

ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`

ա) ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.

բ) ներգրավել և տրամադրել վարկեր.

գ) կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող)

հանձնարարությամբ.

դ) բացել և վարել հաճախորդների, բանկերի (թղթակցող) հաշիվներ.

ե) ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.

զ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն).

է) երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.

ը) ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).

թ) գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ.

ժ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).

ի) մատուցել խորհրդատվական ծառայություններ.

լ) սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).

խ) գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ: